Սուրեն Այվազյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Այվազյան (այլ կիրառումներ)
Սուրեն Ներսեսի Այվազյան
9 մայիսի, 1942 - 26 հունիսի, 1995
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Չայլու, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սուրեն Այվազյան (9 մայիսի, 1942, Չայլու, Մարտակերտի շրջան - 26 հունիսի, 1995), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Այվազյանը ծնվել է 1942 թ. մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղտեխնիկումի մեխանիզացիայի բաժնում։ 1960 թ. զորակոչվել է Խորհրդային բանակի շարքերը։ Զորացրվելուց հետո աշխատել է հայրենի գյուղում որպես ավտովարորդ։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի մի շարք գյուղերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1993 թ. վիրավորվել է և երկար բուժվելուց հետո մահացել է 1995 թ. հունիսի 26-ին։ Ամուսնացած էր։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]