Սուրեն Աղբալյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Աղբալյան (այլ կիրառումներ)
Սուրեն Աղբալյան
Ծնվել է1922
ԾննդավայրՇուլավեր, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Սուրեն Մեխակի Աղբալյան (1922, Շուլավեր, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Աղբալյանը ծնվել է 1922 թվականին Վրացական ԽՍՀ Շուլավեր գյուղում[1]։

1941 թվականին դպրոցը նոր ավարտած Սուրենը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Մարտական ծառայություններն անցել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 400-րդ գնդում, որի կազմում մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, այնուհետև՝ ազատագրմանը։ 1943 թվականին վիրավորվել է, ապաքինվելուց հետո մասնակցել է Նովոռոսիյսկի ազատագրման համար մղված մարտերին։ Թշնամու դեմ մարտնչել է Դոնբասում, ուր երկրորդ անգամ է վիրավորվել, պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Մարտերով անցել է Դնեպրը, Դնեստրը։ Դնեստրն անցնելու նախօրյակին, 1944 թվականին, ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Եղբայրական Մոլդավիայի ազատագրման օրերին նա ավագ լեյտենանտ էր, դասակի, ապա՝ վաշտի հրամանատար։ Յաշ-Քիշինևյան օպերացիայի հաջող ավարտումից հետո պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Սուրենը հերոսաբար կռվել է Լեհաստանի ազատագրման, Վարշավայում մղված փողոցային մարտերում[1]։

1945 թվականին, բանակից զորացրվելուց հետո, Աղբալյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո գործուղվել է Ալավերդի քաղաքը։ Շուրջ երեսուն տարի մանկավարժական աշխատանք է կատարել այդ քաղաքի դպրոցներում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության համար» մեդալ
  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]