Սուրեն Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Յուրիկի Աղաջանյան
23 մարտի, 1975 - 23 փետրվարի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ասկերան
Մահվան վայրԼՂՀ Ասկերանի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սուրեն Աղաջանյան (23 մարտի, 1975, Ասկերան - 23 փետրվարի, 1992, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Աղաջանյանը ծնվել է 1975 թ. մարտի 23-ին Ասկերան ավանում։ Ասկերանի միջնակարգ դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի մեքենայացման բաժնում։ Սակայն կիսատ թողնելով ուսումը՝ միացել է հայրենիքի պաշտպաններին և հոր հետ մասնակցել գիշերային հերթապահություններին։ Զոհվել է 1992 թ. փետրվարի 23-ին՝ ծառայության ժամանակ, հոր հետ։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]