Սուրեն Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրեն Ալթունյան
մայիսի 16, 1957(1957-05-16) - հունվարի 28, 1994(1994-01-28) (36 տարեկանում)
Ծննդավայր Հին Թաղեր, Ադրբեջան
Մահվան վայր ԼՂՀ Կարախանբեյլի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Սուրեն Ալթունյան (16 մայիսի, 1957, Հին Թաղեր, Հադրութի շրջան - 28 հունվարի, 1994, Կարախանբեյլի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Ալթունյանը ծնվել է 1957 թ. մայիսի 16-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1976-78 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո ստացել է տրակտորիստի մասնագիտություն և աշխատել հարազատ գյուղում։ Անդամագրվել է արցախյան պայքարին, մասնակցել Հադրութի շրջանում իրականացված բոլոր ռազմագործողություններին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 28-ին Կարախանբեյլիում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Մեծ Թաղերի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]