Սուրեն Աբեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբեղյան ազգանունով այլ մարդկանց մասին:
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1911 ապրիլի 5 |
Ծննդավայր | Երևան |
Մահացել է | հուլիսի 2, 1996 | (տարիքը 85)
Մահվան վայր | Սան Ֆրանցիսկո |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թատերագիր, դերասան |
Ծնողներ | հայր՝ Մանուկ Աբեղյան |
Սուրեն Մանուկի Աբեղյան (ապրիլի 5, 1911, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 2, 1936, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ թատերագիր, դերասան։
Եղել է Մանուկ Աբեղյանի որդին, Մհեր Աբեղյանի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թվականին ավարտել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի ստուդիան։ 1929-1941 թվականներին եղել է նույն թատրոնի դերասան։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1942 թվականին գերի է ընկել և տարվել Գերմանիա։ 1949 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։ 1954 թվականին Լոս Անջելեսում կազմակերպել է «Նորք» թատերախումբը[1][2]։
1954-1962 թվականներին թատերախմբի ուժերով բեմադրել է Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի», Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» և այլ պիեսներ։ Գրել է նաև թատերգություններ՝ «Համբերդի ծաղրածուն» (1988)[3], «Ֆէդայիններ կամ կապոյտ զնգուն հուլունքներ», «Խավարման գիշեր» (1988)[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 13։
- ↑ Սուրեն Աբեղյանի կենսագրությունը avproduction.am կայքում
- ↑ Աբեղյան Սուրեն Մանուկի (1988)։ Համբերդի ծաղրածուն։ Թատերգութիւն երեք գործողութեամբ։ Լոս Անճելըս: տպագրություն Շիրակ
- ↑ Աբեղյան Սուրեն Մանուկի (1996)։ Բախչինյան Հենրիկ Գրիգորի, ed.։ Խաւարման գիշեր։ Բան գրուած ընթերցանութեան կամ ասմունքող գուսանների համար։ Թատերգություն երեք գործողությամբ։ Գրականության և արվեստի թանգարան։ Երևան: ԳԱԹ հրատարակություն