Սուրբ եղնիկի սպանությունը
Սուրբ եղնիկի սպանությունը անգլ.՝ The Killing of a Sacred Deer | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա, թրիլեր և սարսափ ֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 12, 2017, դեկտեմբերի 28, 2017[1], նոյեմբերի 9, 2017[2] և 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Յորգոս Լանտիմոս |
Պրոդյուսեր | Յորգոս Լանտիմոս և Էնդրյու Բոնար Լոու |
Սցենարի հեղինակ | Յորգոս Լանտիմոս և Էֆթիմիս Ֆիլիպու |
Դերակատարներ | Նիկոլ Քիդման, Քոլին Ֆարել, Ալիսիա Սիլվերսթոուն, Ռեֆի Քեսիդի, Բարրի Քեոգան և Բիլ Քեմփ |
Օպերատոր | Տիմիոս Բակատատակիս |
Մոնտաժ | Յորգոս Մավրոպսարիդիս |
Պատմվածքի վայր | Օհայո |
Տևողություն | 109 րոպե |
![]() |
«Սուրբ եղնիկի սպանությունը» (անգլ.՝ The Killing of a Sacred Deer), ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի բրիտանա-ամերիկյան դրամատիկական ֆիլմ։ Ֆիլմը մասնակցել է 2017 թվականի Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթին[3], որտեղ Յորղոս Լանտիմոսը և Էֆթիմիս Ֆիլիպուն արժանացել են լավագույն սցենարի մրցանակին[4]։ Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին[5]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է սրտավիրաբույժ Սթիվեն Մերֆիի մասին, որը ծանոթանում է 16-ամյա Մարտինի՝ մի քանի տարի առաջ վիրահատության ժամանակ մահացած հիվանդի որդու հետ։ Սթիվենը դեռահասին նվերներ է տալիս և ծանոթացնում իր ընտանիքի հետ, սակայն շուտով սկսում է խուսափել չափազանց պնդերես ծանոթից։ Մի օր բժիշկ Բոբի կրտսեր որդին դադարում է ոտքերը զգալ։ Հետազոտությունները ոչինչ չեն տալիս. ըստ բոլոր վերլուծությունների՝ նրա վիճակը պետք է նորմալ լինի։ Տեղի ունեցածի առեղծվածը բացահայտում է Մարտինը. Սթիվենը, որին պատանին մեղավոր է համարում հոր մահվան համար, պետք է բարդ ընտրություն կատարի և զոհաբերի իր ընտանիքի անդամներից որևէ մեկին, այլապես նրա բոլոր մերձավորները կմահանան մեկը մյուսի հետևից...
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քոլին Ֆարել՝ բժիշկ Սթիվեն Մըրֆի, Աննայի ամուսինը, Բոբի և Քիմի հայրը
- Նիկոլ Քիդման՝ Աննա Մըրֆի, Սթիվենի կինը, Բոբի և Քիմի մայրը
- Բարրի Քեոգան՝ Մարտին, Քիմի մտերիմ ընկերը
- Ռեֆի Քեսիդի՝ Քիմ Մըրֆի, Սթիվենի և Աննայի կինը, Բոբի քույրը
- Սանի Սուլջիկ՝ Բոբ Մըրֆի, Սթիվենի և Աննայի որդին, Քիմի եղբայրը
- Ալիսիա Սիլվերսթոուն՝ Մարտինի մայրը
- Բիլ Քեմփ՝ Մեթյու Ուիլյամս
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մայիսի 11-ին հայտարարվել է, որ Քոլին Ֆարելը միացել է դերասանական կազմին, իսկ Յորղոս Լանտիմոսը և Էֆթիմիս Ֆիլիպուն կգրեն ֆիլմի սցենարը[6]։ 2016 թվականի հունիսին Նիկոլ Քիդմանն ընտրվել է Ֆարելի կերպարի կնոջ դերի համար[7]։ Օգոստոսին դերասանական կազմին միացել են Ալիսիա Սիլվերսթոունը, Ռեֆի Քեսիդին, Բիլ Քեմփը, Բարրի Քեոգանը և Սանի Սուլջիչը[8]։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական նկարահանումներն անցկացվել են Ցինցինատի քաղաքում՝ Քրիստոսի հիվանդանոցում[9]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ։ «Rotten Tomatoes» ֆիլմն ունի 79 % վարկանիշ՝ հիմնված 196 գրախոսության վրա, միջին բալը 10-ից կազմում է 7,7[10]։ «Metacritic» կայքում ֆիլմը 100 միավորից ունի 73 միավոր՝ հիմնված քննադատների 45 գրախոսության վրա, որը համապատասխանում է «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ» կարգավիճակին[11]։
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017՝ Կաննի կինոփառատոնում մրցանակ լավագույն սցենարի համար (Էֆթիմիս Ֆիլիպու, Յորղոս Լանտիմոս)։
- 2017՝ Սիջեսի կատալոնական կինոփառատոնում քննադատների մրցանակ (Յորղոս Լանտիմոս)։
- 2017՝ մասնակցություն Գենտի կինոփառատոնի մրցութային ծրագրին։
- 2017՝ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի երեք անվանակարգ՝ եվրոպացի լավագույն ռեժիսոր (Յորղոս Լանտիմոս), եվրոպացի լավագույն սցենարիստ (Էֆթիմիս Ֆիլիպու, Յորղոս Լանտիմոս), եվրոպացի լավագույն դերասան (Քոլին Ֆարել)։
- 2018՝ «AACTA Awards» մրցանակի առաջադրում՝ երկրորդական պլանի կնոջ լավագույն դերի համար (Նիկոլ Քիդման)։
- 2018՝ «Անկախ ոգի» մրցանակի երկու անվանակարգ՝ երկրորդական պլանի տղամարդու լավագույն դեր (Բարրի Քեոգան), լավագույն օպերատորական աշխատանք (Թիմիոս Բակատակիս)։
- 2018՝ կինոքննադատների լոնդոնյան խմբակի մրցանակի առաջադրում՝ տարվա լավագույն բրիտանական կամ իռլանդական դերասանի համար (Քոլին Ֆարել)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Դանիական ազգային ֆիլմագրություն
- ↑ Graham Winfrey (2017-04-13)։ «Cannes 2017 Lineup List: Film Festival Schedule» (անգլերեն)։ IndieWire։ Վերցված է 2017-10-12
- ↑ Debruge Peter (2017-05-28)։ «Cannes Awards: Controversial Swedish Satire ‘The Square’ Wins Palme d’Or»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-10-12
- ↑ Brad Miska (2017-07-31)։ «A24 Shifts 'The Killing of the Sacred Deer' Release» (անգլերեն)։ Bloody Disgusting։ Վերցված է 2017-10-12
- ↑ Lodderhose Diana (2016-05-11)։ «Cannes: Colin Farrell Reunites With Yorgos Lanthimos for ‘The Killing of a Sacred Deer’ (EXCLUSIVE)»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-10-12
- ↑ McNary Dave (2016-06-15)։ «Nicole Kidman in Talks to Join Colin Farrell in ‘Killing of a Sacred Deer’»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 2017-10-12
- ↑ Tartaglione Nancy (2016-08-23)։ «Alicia Silverstone Joins Colin Farrell, Nicole Kidman In ‘Killing Of A Sacred Deer’»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-10-12
- ↑ Andreas Wiseman (2016-08-23)։ «Farrell, Kidman begin shoot on Yorgos Lanthimos drama»։ Screen (անգլերեն)։ Վերցված է 2017-10-12
- ↑ «The Killing of a Sacred Deer» (անգլերեն)։ Rotten Tomatoes։ Վերցված է 2017-10-12
- ↑ «The Killing of a Sacred Deer»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2017-10-12
|