Սուրբ Ֆինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Ֆինա
Դիմանկար
Ծնվել է1238[1][2][3]
ԾննդավայրՍան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել էմարտի 12, 1253(1253-03-12)[2]
Մահվան վայրՍան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմանկական դերասան
Saint Fina Վիքիպահեստում

Սուրբ Ֆինա կամ Սուրբ Սերաֆինա (1238[1][2][3], Սան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա - մարտի 12, 1253(1253-03-12)[2], Սան Ջիմինյանո, Սիենա, Տոսկանա, Իտալիա), իտալացի քրիստոնյա աղջիկ, որը մեծ հարգանք էր վայելում Սան Ջիմինյանոյի Տոսկանա քաղաքում։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ֆինայի պատկերը կերամիկական ափսեի վրա

Ֆինադեյ Սիարդին[1] ծնվել է 1238 թվականին Սան Ջիմինյանոյում։ Լինելով ազնվականներ Քամբիո Սիարդիի և Իմպերիերայի դուստրը՝ նա հրաժարվել էր իր ազնվական կենսակերպից և սկսել էր վարել ճգնավորի կյանք հայտնի «գեղեցիկ աշտարակների քաղաքի» (այժմ փողոցը, որտեղ գտնվել է այդ տունը, կոչվում է Ֆինայի պատվին) մի համեստ խրճիթում։ Նրա կյանքի առաջին տասը տարիների մասին բավականին քիչ տեղեկություն է հայտնի, իսկ առկա ինֆորմացիայի համար հիմք են ծառայել լեգենդները, որոնք հյուսվել են նրա մահից հետո։ Որոշ աղբյուրներում նշված է, որ Ֆինան բավականին նվիրված է եղել Մարիամ Աստվածածնին և տանից դուրս է եկել միայն պատարագներին մասնակցելու համար։ Ասվում է, որ նա եղել է բավականին բարի։

1248-ին Ֆինան ծանր հիվանդացավ, որն աստիճանաբար պարալիզացրեց նրան (հիվանդությունը տուբերկուլոզի և օստեոմիելիտի դրսևորում)։ Ըստ մեզ հասած վկայությունների՝ նրա խորը հավատը փրկեց նրան։ Նա հրաժարվել էր մահճակալից և նախընտրել էր քնել ծղոտե ներքնակի վրա։ Համաձայն նրա շուրջը պտտվող լեգենդի՝ իր երկարատև հիվանդության ժամանակ գամված լինելով մահճակալին՝ նրա մարմինը դարձել էր որդերի ու առնետների «կերակուր»։ Իր հիվանդության ժամանակ նա կորցրեց հորը, ավելի ուշ նաև մորը, որը մահացավ վայր ընկնելուց։ Չնայած իր դժբախտությանն ու չքավորությանը՝ նա իր երախտիքն էր հայտնում և հույս ուներ, որ իր հոգին կհամբարձվի և կհանդիպի Հիսուս Քրիստոսին։

Ֆինայի նվիրվածությունը դարձավ հիանալի օրինակ Սան Ջիմինյանոյի այն քաղաքացիների համար, ովքեր հաճախ այցելում էին նրան։ Այցելուներն ապշում էին՝ լսելով քաջալերանքի խոսքեր մի աղջկանից, որը սարսափելի հիվանդ լինելով հանդերձ, մշտապես հավատարիմ էր Աստծո կամքին։

1253 թվականի մարտի 4-ին՝ հնգամյա հիվանդությունից հետո, նրա բուժքույրեր Բելդիան և Բանոավենտուրան սպասում էին նրա մահվանը։ Ասվում է, որ հանկարծ Գրիգոր I-ը (Հռոմի պապ) հայտվում է Ֆինայի սենյակում և հայտնում, որ նա մահանալու է մարտի 12-ին։ Ֆինան մահացավ պապի հայտնած օրը՝ 15 տարեկան հասակում։

Հրաշքներ և համբավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինայի վերաբերյալ հրաշքները հիմնականում ներկայացված են պատմություններում, նկարներում, բանաստեղծություններում, նոտարական փաստաթղթերում։ Ֆինայի վերաբերյալ ամենահայտնի հրաշքը եղել է Գրիգոր I-ի նրան այցելելը, առավելապես այն փաստը, որ նա վերջինիս հայտնած օրը։

Երբ Ֆինայի մարմինը դուրս բերեցին իր մահճից, տեսան, որ փայտի վրա մանուշակներ են ծաղկել և նրանց անուշ բույրը տարածվել էր ողջ տանով մեկ։ Մանուշակներ էին բուսնել Սան Ջիմինյանոյի տների պատերին, և դրանք այսօր էլ զարդարում են քաղաքը։ Հենց այս պատճառով է, որ այսօր էլ քաղաքաբնիկներն դրանց կոչում են «Սուրբ Ֆինայի մանուշակներ»։ Երիտասարդ աղջկա դին բերվել էր Տոսկանայի գերեզմանատուն[2], և նրա թաղման ժամանակ ամբոխը բացականչում էր․ «Սուրբը մահացավ»։

Մի քանի օր շարունակ ուխտագնացները գնում էին Փիևի գերեզմանատուն՝ տեսնելու նրա աճյունը, և այդ նույն ժամանակաշրջանում շատերն ականատես էին լինում նրա բուժիչ ուժի դրսևորմանը։ Նրանցից մեկը Ֆինայի բժշկուհի Բելդիան էր։ Նրա ձեռքը պարալիզացվել է՝ Ֆինայի ազատ շարժվելու հարցում աջակցելու պատճառով։ Երբ կինը Ֆինայի մարմնի մոտ է լինում, մահամերձ աղջիկը բուժում է նրա ձեռքը։ Լեգենդում նշված է նաև, որ Ֆինայի մահանալու ժամանակ Սան Ջիմինյանոյի բոլոր եկեղեցիների զանգերը հնչել են առանց որևէ մեկի միջնորդության։

Այս տարիների ընթացքում բազմաթիվ հիվանդ մարդիկ, ովքեր այցելել են նրա գերեզմանին, բուժվել են և դարձել Ֆինայի ջերմեռանդ նվիրյալները։

Ֆինայի որոշումը՝ պառկել ծղոտե սեղանի վրա, մինչև օրս էլ առեղծված է։ Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ նա սիրահարված է եղել մի զինվորի, որը մինչ աղջկա հիվանդությունը նրան ուղարկել էր նարինջ, որպես սիրո խորհրդանիշ։ Բայց Ֆինայի ծնողները իրենց դժգոհությունն էին հայտնել, և այդպիսով Ֆինան «սիրո փոխարեն ստանում է ցավը»։

Մեկ այլ աղբյուր պատմում է, որ Ֆինան իր երկու ընկերուհիների հետ զբոսնելիս լսում է Սմերալդա անունով աղջկա ճիչը։ Սմերալդան կոտրել էր այն կուժը, որը նրան տվել էր մայրը՝ աղբյուրից ջուր լցնելու համար[3]։ Սմերալդան զրուցելիս էր եղել երեխաների հետ և մոռացել էր կուժի մասին, որը, դժբախտաբար, ընկել և կոտրվել էր։ Ֆինան նրան ասել էր, որ հավաքի կուժի կոտրված մասերը և դնի ջրի տակ․ կուժը դարձել էր ամբողջական և ջրով լի։

Ֆինայի մասին մյուս միջադեպը պատմել է Քամբիո դի Ռուստիկոն՝ Սիարդիների հարևանը։ Ֆինայի մահվան տարելիցի օրը, երբ բնակիչները դադարել են աշխատել հարգելու համար նրա հիշատակը, Քամբիոն դուրս է եկել փայտ կտրելու և վնասել իր ոտքը։ Նա տանջվում էր ցավից և խնդրում Սուրբ Ֆինային՝ ներել իրեն չհարգելու համար նրա հիշատակը։ Եվ շուտով Քամբիոնի վնասվածքը հրաշքով վերանում է։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ջիմինյանոյում կան հատուկ հիշատակության երկու օրեր՝ ի պատիվ սրբի։ Դրանցից առաջինը նշվում է մարտի 12–ին՝ նրա մահվան օրը։ Քաղաքում տոնը նշվում է դեռևս 1481 թվականից։ Երկրորդը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը և խորհրդանշում է այն երկու մահացու հիվանդությունները, որոնք սպանեցին քաղաքի բնակչությանը 1479-1631 թվականներին։

Երկու օրերի ընթացքում նրա բարեկամներն ու հարազատները երթ են կազմակերպում քաղաքը օրհնելու համար։ Նրա նվիրվածության օրինակը գնահատվեց և հարգանքի արժանացավ քաղաքի բնակիչների կողմից՝ չնայած եկեղեցու օրենքով հաստատմանը։ Այսպիսով, ինչպես ներկայացված է նրան նվիրված ստեղծագործություններում, նրան կարելի է կոչել նաև «Օրհնված Ֆինա»։ Փաստացի, մինչև օրս Ֆինան համարվում է Սան Ջիմինյանո քաղաքի հովանավոր սուրբը[4]։

Հիվանդանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենակարևոր բանը, կապված Սուրբ Ֆինայի հիշատակի հետ, հիվանդանոցն է[5], որը կառուցվել է 1255 թվականին՝ նրա գերեզմանին տրված նվիրատվության շնորհիվ և կրում է նրա անունը։ Հիվանդանոցը ապաստան է հանդիսանում ծեր և աղքատ մարդկանց, ինչպես նաև ուխտագնացների համար։ 14-րդ դարում այն համարվում էր Տոսկանայի ամենալավ հիվանդանոցը։ 1816 թվականից մինչև 20-րդ դարի սկիզբը կառույցը փոխել էր իր անվանումը։ Հիվանդանոցին կից մատուռում պահպանվում է այն կաղնու փայտի բնօրինակը, որի վրա հինգ տարի գամված է եղել Սբ․ Ֆինան:

Պատկերապաշտումներ և կենսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ֆինային նվիրված ամենանշանավոր կառույցը նրա անունը կրող աղոթարանն է, որը գտնվում է Սան Ջիմինյանոյի եկեղեցում։ Զոհատան ներսում պահվում են նրա ոսկորները։ Աղոթարանի աջ և ձախ պատերին փակցված են Դոմենիկո Գիրլանդայոյի կողմից ստեղծված երկու որմնանկարները։ Դրանցից մեկն արտացոլում է Սուրբ Գրիգորի հայտնվելը, մյուսը՝ մանուշակների փթթումը։ Ներկայացված են նաև զանգերի կոչնակների, Բելդիայի բուժված ձեռքի պատկերները, նկարչի և նրա եղբոր դիմանկարները․ վերջինս ներկել է մատուռի առաստաղը։ Զոհասեղանի ներսում Սուրբ Ֆինայի մասունքներով ստեղծված կիսանդրին է։

Սան Ջիմինյանոյի ժողովրդական թանգարանի ներսում կա փայտե խորան (հեղինակ՝ Լորենզո դի Նիկոլո, 1402), որտեղ պատկերված են Ֆինայի կյանքի կարևոր դրվագներ։ Սրբին նվիրված մյուս նկարը գտնվում է Սուրբ Ագոստինո տաճարի մոտ (նկարիչ՝ Բենոզո Գոզոլի)։ Սրբի կյանքը իրենց կտավներում պատկերել են նաև Պիեռ դել Փոլայոլոն, Պիեռ Ֆրանչեսկո Ֆիորենտինոն։ Քաղաքից դուրս գտնվող փոքրիկ մատուռներում նույնպես կան Ֆինային վերաբերող նկարներ։

Սուրբ Ֆինայի կյանքի մասին ամենաճշգրիտ տեղեկությունները հաղորդում է Ջովանի դել Կոպոն, ով իր գործունեությունը ծավալել է 14-րդ դարում և ժամանակագրական առումով մոտ է Ֆինայի ապրած շրջանին։ Շատ ուսումնասիրողներ նույնպես փորձել են անդրադառնալ Ֆինայի կյանքին, ինչպիսիք են՝ Էնրիկո Կաստալդին, Ջովանի Բալանդոն, Ֆիլիպո Բուանոկորսին, Թեոդորո Ֆերոնին, Իգնազիո Մալենոտին, Լուիջի Պեկորին, Ուգո Նոմի Վերոնեսի Պեսկիոլինին և Էնրիկո Ֆիումին։

Ամենալավ և վերամշակված գիրքը «Ֆինա դեյ Սիարդի»-ն է, որը գրվել է 1979 թվականին Յոլե Իմբերսիադորի Վիչիի կողմից։ Հեղինակն օգտվել է այն բոլոր կենսագրական աղբյուրներից, որոնք եղել են քաղաքի արխիվային փաստաթղթերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոլե Վիչի Իմբերսիադորի - Ֆինա դեյ Սիարդի (1979)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]