Սուրբ Փիլիպպոսի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրբ Ֆիլիպի տաճարից)
Սուրբ Փիլիպպոսի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԲիրմինգհեմ
ԴավանանքԱնգլիկան եկեղեցի
ԹեմDiocese of Birmingham?
Հիմնական ամսաթվերը1725 և 1715[1]
Ժառանգության կարգավիճակ1-ին աստիճանի ցուցակագրված շենք[2]
ՆվիրվածՓիլիպպոս առաքյալ
ՃարտարապետThomas Archer?
Ճարտարապետական ոճանգլիական բարոկկո
Հիմնադրված1725 և 1715[1]
Քարտեզ
Քարտեզ
 St Philip's Cathedral, Birmingham Վիքիպահեստում
birminghamcathedral.com(անգլ.)

Սուրբ Փիլիպպոսի տաճար (անգլ.՝ St Philip's Cathedral), անգլիական եկեղեցու տաճար, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում[3]։ Տաճարը համարվում է Բիրմինգհեմի եպիսկոպոսական նստավայրը։ Կառուցվել է որպես ծխական եկեղեցի և 1715 թվականին նվիրաբերվել Փիլիպպոս առաքյալին։ Կառուցվել է բարոկկո ճարտարապետության ոճով, Թովմաս Արչերի կողմից։ Սուրբ Փիլիպպոսի տաճարը համարվում է Անգլիայի երրորդ ամենափոքր տաճարը Դերբիի և Չելմսֆորդի տաճարներից հետո[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Փիլիպպոսի տաճարի կառուցումը նախատեսվել է այն ժամանակ, երբ մոտակա տարածքում գտնվող Սուրբ Մարտինի տաճարը այլևս չէր բավարարում իր հարկի տակ ընդունելու ժողովրդին, քանի որ Բիրմինգհեմի բնակչությունը գնալով աճում էր։ Տարածքը, որը նախկինում կոչում էին «Barley Close», նվիրաբերվել է Ռոբերտ Ֆիլիպի կողմից 1710 թվականին։ Այն շրջանի ամենաբարձր կետերից մեկն է և Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարի խաչի հետ մեկտեղ գտնվում է նույն մակարդակի վրա[5]։ Ազգային ժողովի որոշումից հետո, շինարարությունը սկսվել է 1711 թվականին` Թովմաս Արչերի նախագծով[6]։ 1715 թվականին տաճարն արդեն պատրաստ էր օծման արարողությանը, և նվիրաբերվում է Փիլիպպոս առաքյալին՝ որպես տուրք Ռոբերտ Ֆիլիպ բարերարին։ Սուրբ Փիլիպպոսի տաճարը եղել է Արչերի առաջին նախագիծը։ Տաճարի շինարարությունը գնահատվում էր 20,000 ֆունտ ստերլինգ, բայց վերջնական ցուցանիշը կազմում էր ընդամենը £ 5,012[6] (շատ նյութեր նվիրաբերվել և տեղափոխվել են տաճար` առանց գումար վատնելու)։ Սուրբ Փիլիպպոսի տաճարը ծառայել է որպես ծխական եկեղեցի 1715-1905 թվականներին։

Տաճարում է գտնվում նաև գրադարանը, որը նվիրաբերվել է Ուիլյամ Հիգսի կողմից։

Տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերում արդյունաբերական հեղափոխությունից և հետագայում նաև թեմական եկեղեցիների ավելացումից հետո, գնալով մեծանում էր նոր վարչական կենտրոնների անհրաժեշտությունը։ 1889 թվականին Բիրմինգհեմ քաղաքը դարձավ վարչական կենտրոն։

1905 թվականին Մեծ Բրիտանիայի պետական գործիչ Ջոզեֆ Չեմբեռլենի, Վուսթերի եպիսկոպոսի և Չարլզ Գորիի` տաճարի առաջին եպիսկոպոսի ջանքերի շնորհիվ՝ Սուրբ Փիլիպպոսի տաճարը դարձավ Բիրմինգհեմ քաղաքի Մայր տաճարը։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1940 թվականի նոյեմբերի 7-ին տաճարը ռմբակոծվեց և թալանվեց։ Տաճարի մի շարք նշանակալից գանձերը և մի քանի պատուհաններ, որոնք Էդվարդ Բյորն-Ջոնսի նվիրատվությունն էին, պատերազմի սկզբին տեղափոխել էին Բիրմինգհեմի քաղաքացիական կազմակերպության կողմից, և 1948 թվականին, երբ տաճարի վերանորոգվում էր, հետո անվնաս տեղափոխվել է և տեղադրվել։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան աշտարակ

Սուրբ Փիլիպպոսի տաճարը նախագծել է Թովմաս Արչերը և կառուցել է 1711-1715 թվականներին։ Աշտարակի ամբողջական կառուցումն ավարտվել է 1725 թվականին, իսկ դարպասի ճաղաշարի կառուցումը՝ 1756 թվականին։ Արչերն այցելել է Հռոմ, և նրա կառուցած եկեղեցու ոճը՝ բարրոկոն, կրում է իտալացի ճարտարապետ Ֆրանչեսկո Բորրոմինիի եկեղեցիների ճարտարապետության ազդեցությունը, և ավելի իտալականացված է, քան Քրիստոֆեր Ռենի եկեղեցիները[3]։ Տաճարի ուղղանկյունաձև դահլիճն ունի ենթակողմեր, որոնք նավից բաժանվում են սյուններով։ միջոցով։ Փայտե պատկերասրահները տարածվում են սյունների միջև, որը բնորոշ է Անգլիական եկեղեցիներին, որոնք կառուցված են բարոկկո ճարտարապետության ոճով։

Սուրբ Փիլիպոսիի տաճարի արևմտյան վերջնամասում տեղակայված է մի աշտարակ, որն աստիճանաբար բարձրանում է և ամբողջանում գմբեթով և լապտերով։ Տաճարն ամբողջությամբ կառուցված է աղյուսով։ 1884-1888 թվականներին Հուլիոս Ալֆրեդ Չատվինը ընդարձակել էր արևելյան մասում գտնվող նախնական աբսիդը՝ վերածելով սրբարանի[3]։ Այս ձևավորումն ավելի են գեղեցկացնում մարմարյա սյունները և քառակուսի որմնասյունները, քիվը և շքեղորեն ձևավորված առաստաղը։ Չատվինը նաև փոփոխել է տաճարի արտաքին տեսքը, քանի որ բնօրինակ քարերից շատերը շատ փխրուն էին[3]։ Աշտարակը տեղադրվել է 1958-1959 թվականներին։

Էդվարդ Բյորն-Ջոնսը, ով ծնվել է տաճարի մոտակա Բեննեթս Հիլում և մկրտվել հենց այդ տաճարում, Սուրբ Փիլիպպոսի տաճարին նվիրել է մի քանի պատուհաններ, որոնց հիմնական մասը գտնվում է տաճարի արևելյան վերջնամասում։ Արևմտյան պատուհանը ևս Էդվարդը նվիրել է Հենրի Բոուլբիի հիշատակին 1897 թվականին։

Հուշարձաններից վեցը ներառված են ժառանգության ցանկում, որոնցից մեկը նվիրված է երկու տղամարդկանց հիշատակին, ովքեր մահացել են Բիրմինգհեմի քաղաքապետարանի կառուցման ժամանակ, և երկրորդը՝ Բիրմինգհեմյան ռմբակոծությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Թովմաս Սթիրլինգ Լիի աշխատանքը՝ Չարլզ Գորեի արձանը տեղադրված է արևմտյան մուտքի մոտ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Փիլիպպոսի տաճարի երգչախումբը սկզբից կազմել են 20 տղաներ և չափահաս դպիրներ, որոնք երգել են գլխավոր պաշտամունքների ժամանակ։ 1992 թվականից սկսած ձևավորվել է աղջիկների երգչախումբը, ովքեր երգում էին շաբաթը մի քանի անգամ։ 1989-2017 թվականներին երգչախմբի ղեկավարը Մարկոս Հաքսլին էր[7]։ Իսկ աղջիկների երգչախմբի ղեկավարը հայտնի մենակատար Էմմա Կիրկբին է[8]։ Երգչախումբը ստացել է շատ հրավերներ երգելու տարբեր տաճարներում և շատ այլ վայրերում։

Զանգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1725 թվականին աշտարակի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո, Ջոզեֆ Սմիթը տաճարին նվիրաբերեց ութ զանգ, որոնք հետագայում ավելացան՝ դառնալով տասը։ Զանգերի զանգվածը հասնում էր մինչև 1320 կիլոգրամ։

18-19-րդ դարերում զանգերն անընդհատ օգտագործվում էին, սակայն 1906 թվականից ի վեր զանգերն այլևս չէին գործածվում։ 1937 թվականին միջոցներ են տրամադրվել զանգերը վերականգնելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.historicengland.org.uk/listing/the-list/list-entry/1076173
  2. National Heritage List for England
  3. 3,0 3,1 3,2 3,3 Tim Tatton-Brown and John Crook, The English Cathedral, New Holland (2002), 1-84330-120-2 (p.136)
  4. Cathedral Miscellany
  5. Helen Marshall Pratt (2007). The Cathedral Churches of England - Their Architecture, History and Antiquities - with Bibliography, Itinerary and Glossary. READ BOOKS. էջ 89. ISBN 1-4067-5720-9.
  6. 6,0 6,1 R. Jabet; J.P. Lucas (1808). A concise history of Birmingham. R. Jabet.
  7. http://www.birminghamcathedral.com/events/view/547/marcus-huxley-farewell-organ-recital/
  8. «Cathedral website: Choirs». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Փիլիպպոսի տաճար» հոդվածին։