Սուրբ Քրիստափոր եկեղեցի (Ագուլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Քրիստափոր եկեղեցի
Հիմնական տվյալներ
ՏեսակՔառամույթ գմբեթակիր բազիլիկա
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՈրդուարի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՎերին Ագուլիս գյուղ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1-ին դար
Կառուցման ավարտ1-ին դար, վերջին վերանորոգումը 1670-1675 թվականներ
Առաջին հիշատակում1447 թվական՝ Մաթևոս քահանա
Փակված է2000
Գմբեթ1
ՇինանյութՍրբատաշ քարեր, գմբեթը՝ աղյուսաշար
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Քրիստափոր եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի էր, ներկայիս Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Յուխարի Այլիս գյուղի տարածքում[1]։

Տեղանքի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Քրիստափոր եկեղեցի գտնվում էր Ագուլիս գյուղաքաղաքի Վերին թաղի կենտրոնական հատվածում, այն շատ ժամանակ անվանվել էր Մայր կամ Վերին թաղի եկեղեցի[2]։ Եկեղեցու արևմտյան ճակատը և նրա գմբեթը տեսանելի էր Ագուլիսի մի շարք թաղամասերից։ Նրա առջև և հյուսիսային կողմում փռված էր Ագուլիսի Վերին թաղի բնակելի տների և ապարանքների մեծ մասը։

Պատմություն և հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գտնվում էր պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի Ագուլիս գյուղաքաղաքի Վերին թաղում՝ Գինդար լեռան վրա գտնվող հարթ և հարմարավետ վայրում։ Հիմնադրվել է 1-ին դարի երկրորդ կեսերին[1]։ Ըստ ավանդության և Զաքարիա Ագուլեցու հաղորդած տեղեկությունների, այս եկեղեցին.

«Սորայ առաջին շինօղն Քրիստոսի առաքեալքն էին։»
- Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 95

Ձեռագրական աղբյուրներում եկեղեցին հիշատակվում է 15-րդ դարում։ Մաթևոս քահանան՝ ով Ագուլիսի գրչներից մեկն էր, 1447 թվականին իր ձեռագրերից մեկում՝ «Տոնականում», գրչագրել է.

«ի գեաղաքաղաքս Ագուլիս գուելի Գողթան վիճակիս, հովանեաւ առաքելայարկ խորանիս, աստվածաբնակ տաճարիս Քրիստափորի մեծ նահատակիս... ի թուականութեանս Հայոց ՊՂՁ (1447 թվական)»
- ԺԵ դարի հայերեն ջեռագիր հիշատակարաններ, կազմեց Լ. Խաչիկյան, 1-ին մաս, Երևան, 1955 թվական, էջ 605

1682 թվականին Նաղաշ Հովնաթանն այստեղ գրչագրել է «Պատմութիւն Հրեից»[3] և այլ ձեռագրեր։

Սուրբ Քրիստափոր եկեղեցու վերակառուցման մասին հավաստի տվյալներ է հայտ Զաքարիա Ագուլեցին.

1670 թվականի դեկտեմբերի 15-ին սուրբ Քրիստափոր

«...ինքնին փլավ, ւլերայ Գ խորանն քարփիչով ին շինած. այլն փայտով ին շինել։ Զերայ այս եկեղեցին Թաթէոս առաքեալն էր շինած. եկավ մինչև ի թվին ՌՀԹ (1630 թվական) վերստին այնպէս ին շինել ... Այսպես շինած եկաւ, մինչև թվին ՌՃԺԹ (1670 թվական) ումն փլաւ... Սոցա յետայ Վերի թաղի խօջա Գյուլնազարն, Քիչիբէկն, Մալխանն վերակացու եղէն, ժողովրդան փողով շինեցին, մինչև էհաս այսմ ամի։ Թվին ՌՃԻ (1671 թվական) ըսկիզբն արարին յին յեկեղեցին վեր կալան, յիմն գձեցին քարով, կրով, Քրդստանայ Լ (30) ուստայ եկին, տաշած քարով շինեցին, մինչի նոյեմբեր ամսին հասաւ դռների գլուխն... Թվին ՌՃԻԲ (1673 թվական) մարտի Ի (20) ումն այլվի Քրդստանայնուն ուստէքն եկին. այսմ ամի Խ (40) ուստայ եկին, այլվի տաշած քարով հասուցրին մինչի փայի թաղ... Թվին ՌՃԻԲ (1673 թվական) եկեղեցոյ ավաք խորանն մարտի ԻԹ (19) աւրհնեցին, որ պատարագ անէն։ Միայ Բ խորան էր ծածկված այս ամի. այս է։ Թվին ՌՃԻԳ (1684) մայիսի ԻԵ (25) ումն այլվի վերոյ Քրտուստանուցն ԺԸ (18) ուստայ եկօ, ասպարէքն կապեց, կիսատ բաներն շինեց, էլ քարայքան չմնաց։ Թվին ՌՃԻԴ (1675) ապրիլի մէկինայլվի Քրդստանայ նույն ուստէքն ԺԷ (17) ուստայ եկաւ, միջին Դ կամարն քարով տաշած կապեց, կիսատ քարէբան, թէ սեղան, ամէն շինեցին։ Դարցեալ, տեղիս ուստէքն, Բ ջուղեցի ուստայ, մեկ անունն Ովանէս, մինին՝ Խունդվելի, սոքայ երած քարփիչով գլուխն փոշիշն արին։ Մնաց կաթողիկէն դարձեալ Քրդստանայ ուստէքն։ Մեծ ուստէն էր ի գեղէն Մոկսու։ Ահա կատարեցաւ...»
- Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 95-97

1671-1675 թվականներին Զաքարիա Ագուլեցու մանրամասն ներկայացված տեղեկատվության համաձայն սուրբ Քրիստափոր եկեղեցին վերակառուցվել է։ Շինարարական աշխատանքները իրականացրել էին ինչպես տեղացի, այնպես էլ Վասպուրականից հրավիրված վարպետները։ Գլխավոր ճարտարապետը եղել էր Մոկսու «մեծ ուստեն»։

1671 թվականին Սուրբ Թովմա վանքում գրչագրված ժողովածուի հիշատակարանի տեղեկություններով ևս սուբ Քրիստափոր եկեղեցու վերականգման աշխատանքները սկսվել է 1671 թվականին.

«... նորոգման սկիզբն եղև եկեղեցւոյն ...»
- Մ. Սմբատյան, Նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակու և շրջակայից նորա, Տփղիս, 1904 թվական, էջ 203

Զաքարիա Ագուլեցու մեկ այլ վկայությամբ 1630 թվականին սուրբ Քրիստափոր եկեղեցու վերականգման աշխատանքները կատարել էր ագուլիսեցի «Ղօգազ ուստան»։ 1670 թվականին Ղօգազի մահվան առթիվ Զաքարիա Ագուլեցին իր օրագրում նշել էր, որ Ղօգազը.

«...սարքարութիւն արաւ, որ Վերին թաղի եկեղեցին շինեց։ Շատ աշխատանք արաւ..»
- Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 95

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Քրիստափորը՝ քառամույթ գմբեթակիր բազիլիկայի հորնիվածքով, եկեղեցի էր։ Կազմված էր ավագ խորանից, զույգ ավանդատներից և լուսավոր ու բարձր ինտերյեր ունեցող աղոթասրահից, որի չորս հաստահեղույս մույթերի վրա վրականգնեցված էր աղյուսաշար գմբեթը։ Ուներ երեք կամարազարդ ու զարդաքանդակներով երիզված մուտքեր՝ արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում։ Արևմտյան մուտքի բարավորից վերև, քառանկյունի շրջանակի մեջ տեղադրված էր մանուկ Հիսուս Քրիստոսը գրկին թագակիր Աստվածամոր պատկերաքանդակը։ Աստվածամոր մեկ այլ գեղեցիկ քանդակ գտնվում էր մուտքից քիչ հարավ, որը 16-17-1675 թվականների եկեղեցու վերանորոգման ընթացքում պատվիրել էր Զաքարիա Ագուլեցին[4]։

Հյուսիսային մուտքի կամարի տակ, քառանկյունի շրջանակի մեջ առնված էր զարդաքանդակ խաչ, իսկ հարավային մուտքի բարավորի վերևի տարածությունը զարդարված էր քառանկյուն և ապա շրջանագծի մեջ առնված խաչի քանդակով։ Եկեղեցու հարավային, հյուսիսային և արևմտյան ճակատներում ագուցված էին 17-րդ դարի արձանագիր խաչքարեր ու քարեր և մեկ բարձրաքանդակ։

1867 թվականին եկեղեցու հարավային կողմում կառուցվել էր Ագուլիսի Օրիորդաց դպրոցը, որից ներկայումց պահպանվել են հիմնապատերը։ Եկեղեցու հարավային մուտքի մոտ 18-19-րդ դարերի տապանաքարեր են եղել, որնք տեղահանվել են։ Եկեղեցու արևմտյան ճակատի առջև սրբատաշ քարերով, կամարակապ ու ավազանով հորդահոս աղբյուր է եղել։

1680-ական թվականների սուրբ Քրիստափոր եկեղեցու ներքին տարածքը որմնանկարել էր Նաղաշ Հովնաթանը։ 1940-ական թվականներին անվնաս էր մնացել գմբեթի, մույթերի կամարաղեղների և ավագ խորանի որոշ որմնանկարներ, որոնք նման էին սուրբ Թովման վանքի տաճարի որմնանկերներին:Այդտեղ բազմերանգ բուսական մոտիվների թվում կար նաև մի շարք երկրաչափական զարդեր։ Յուրահատուկ էին գմբեթի և թմբուկի որմնանկարների կոմպոզիցիաները։ Գմբեթի կենտրոնում, բազմերանգ ծաղիկների նուբ հյուսվածքից կազմված կանոնավոր ութանկյունզարդանախշերից դեղնաոսկեգույն ֆոնի վրա սկիզբ էին առնում ութ ծառաձև և համանման որմնանկարներ, որոնք դիտողի հայացքը ակամա տանում էին դեպի գմբեթի կենտրոնը։

1940-ական թվականներին սուրբ Քրիստափոր եկեղեցու որմնանկարների թվում պահպանվել էին նաև Նաղաշ Հովնաթանի դիմանկարչական աշխատանքներից։ Դրանք գմբեթի որմնանկարի և թմբուկի որմնանկարի միջև տեղադրված թևատարած հրեշտակների և պատմական անձանց պատկերներ էին։ Պատմական անձանցից այստեղ պատկերված էին Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Գրիգոր Լուսավորիչը և Ներսես կաթողիկոսը։ Զգեստավորված, գավազաններն ու ավետարանները ձեռքներին բռնած այս պատմական գործիչները գմբեթի չորս անկյուններից իրենց իմաստալից հայացքները հառնում էին վեր նայող ամեն մի դիտողին։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում է Սուրբ Քրիստափոր եկեղեցու արձանագրությունները[5]

# Պատկեր Արձանագրության գտնվելու հատված Արձանագրություն
1 Խաչքար՝ եկեղեցու արևմտյան ճակատի հարավային կողմում, 6 տող
  1. ԽԱՉՍ ԲԱՐԷԽՕՍ Է
  2. ՆՈԷԲԻՆ Կ(Ո)Ղ(ԱԿ)Ց(Ի)Ն ԽԱՆ
  3. ՄԵԼԻՔԻՆ ԵՒ ՈՐԴՈՑՆ
  4. ՍԱՖԱՐԻՆ ԵՒ ՍՈՒՔԻԱՍԻՆ
  5. ՄԱՐՏԻՐՈՍԻՆ ԵՒ ԶԱՔԱ
  6. ՐԻՆ ԹՎԻՆ ՌՃԻԲ (1673)
2 Խաչքար՝ եկեղեցու արևմտյան ճակատի հյուսիսային կողմում, 5 տող
  1. Խ(Ա)ՉՍ ԲԱՐԷԽՕՍ Է ՔՐԴ(ՈՒ)Ց ԱՆՏ--
  2. ՍԱՐԿ(Ա)Վ(Ա)ԳԻՆ ԵՒ Կ(Ո)Ղ(Ա)ԿՑԻ ԽՕՍՏ(Ա)ՎԻՆ ԵՒ
  3. ՈՐԴ(Ո)ՑՆ ՆԻԿ(Ո)Ղ(Ո)ՍԻՆ ԵՒ Տ(Ե)Ր ՄԵԼՔՈՆ Ք(Ա)Հ(Ա)ՆԱՅ
  4. ԵՍԱԷ Ք(ԱՀԱ)ՆԱՆ Ծ(Ա)Ռ(Ա)Յ Ս(ՈՒՐ)Բ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ Ա(ՍՏՎԱԾԱ)ԾՆԻ
  5. ԹՎԻՆ ՌՃԻԲ (1673) ՍԵԳՏ(Ե)ՄԲԵՐԻՆ
3 Աստվածամոր պատկերաքանդակ, արևմտյան ճակատում, մուտքից քիչ հարավ։ Պատկերաքանդակը կատարվել է Զաքարիա Ագուլեցու պատվերով։ Քանդակից վերև 1 տող, իսկ ներքևում՝ 4 տող.
  1. ԹՎԻՆ ՌՃԻԲ (1673)
  2. Ս(ՈՒՐ)Բ Ա(ՍՏՎԱ)ԾԱԾՆԻՍ ԲԱՐԷԽՕՍ (Է)
  3. Հ(Ա)ՅՐ(Ա)Պ(Ե)ՏԻ Դ(ՈՒ)ՍՏՐ ԲԵԳՈՄԻՆ ՍԱ
  4. ԷՐ Կ(Ո)Ց(Ա)Կ(Ի)Ց ՔՐԴՈՒ)Ց ԱՂ(Ա)ՄԻՐԻ ՈՐԴԻ
  5. Զ(Ա)Ք(Ա)ՐԻՆ ՈՐ ԱՅՍՄ ՄԻ ԱՌ Ա(ՍՏՎԱ)ԾԱԾՆԻ
4 Խաչքար՝ եկեղեցու հյուսիսային որմում, 5 տող
  1. ԽԱՉՍ Յ(Ի)Շ(Ա)Տ(Ա)Կ Է
  2. ՍԱՆԴԱԼԻՆ ԾՆ(Ո)Ղ(Ա)ՑՆ
  3. ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՄԱՐԱՆ
  4. ԻՆ ԵՒ ՈՐԴ(Ո)ՅՆ ՍԱՐ
  5. ԳՍ ԹՎ ՌՃԻԲ (1673)
5 Խաչքար՝ եկեղեցու հյուսիսային որմում, 5 տող
  1. Խ(Ա)ՉՍ ՅԻՇ(Ա)Տ(Ա)Կ Է ...
  2. ... Դ(ՈՒ)ՍՏՐ -- -- -- ՏԱ
  3. ՅԻՆ ԵՒ ՈՐԴՈՑՆ ՈՎԱ
  4. ՆԷՍԻՆ ԵՐ ԳՐԻԳՈՐԻՆ
  5. ԵՒ ՄՕՐՆ [Խ]ԱՆՄԵԼԻՔԻՆ
6 Խաչքար՝ եկեղեցու հյուսիսային որմում, 5 տող
  1. Խ(Ա)ՉՍ ՅԻՇ(ԱՏԱ)Կ Է
  2. ՄԱՆԻ Դ(ՈՒ)ՍՏՐ ՍՈԼԹԱՆ
  3. ԽԱՆԻ ԵՒ ՈՐԴ(Ո)ՑՆ
  4. ԵԴԻԳԱՐԻՆ ԵՒ ԱԶԱՐ
  5. ԻԱԻՆ ԹՎ ՌՃԻԲ (1673)
7 Խաչքար՝ եկեղեցու հյուսիսային որմում, 5 տող՝ մամռապատ
  1. ԽԱՉՍ ԲԱՐԷԽՕՍ ԱՌ Ք(ՐԻՍՏՈ)Ս
  2. ....ԻՆ ԾՆ(Ո)Ղ(Ա)ՑՆ ԹՈՒԴԱՆԻՆ
  3. ԵՒ .... ԻՆ ...
  4. ԷՐԵՄԻԱՆԻՆ ԵՒ ՈՐԴՈՒՆ
  5. ԱՂԵՔՍԱՆԴՐԻՆ ԹՎ ՌՃԻԲ (1673)
8 Արձանագիր քար, եկեղեցու հարավային որմում, 6 տող
  1. ՀԻՇԵԱ Ք(ՐԻՍՏՈ)Ս Ա(ՍՏՎԱ)Ծ ՎԱԴԻՆ
  2. ԵՒ ԾՆ(Ո)Ղ(ԱՑ)Ն ՇԱՀՄՎԻՆ ԽԱՆ
  3. ՈՒՄ։ ԵՂԲԱՐՆ ԿԱՐԱՊԵՏ(Ի)Ն
  4. ՅՈՎՍԷՓ ՈՐԴ(ՈՒ)Ն ՓԱՆՈՍ(ԻՆ)
  5. ԴԱՆԻԵԼ(ԻՆ) ՇԱՀԻՆ ԹԵՎԻՆ
  6. ՄԱՍԻՆ ՇՈՇԱՆ ՎԱԼԴՆՇ(ԱՆԻ)Ն
9 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 5 տող
  1. Խ(Ա)ՉՍ ՅԻՇ(ԱՏԱ)Կ Է ՂՈՒԼԻ ՈՐԴԻ ԽՕ
  2. ՁԱ ՂՈՒԿԱՍԻՆ ԵՒ ՈՐԴՈՅՆ ՊԵ ...
  3. ՄՕՐՆ ԽԱԹՈՒՆԻՆ ԵՒ ԵՂԲՕ
  4. ՐՆ ԵՒ ՆԱՒԱՍԱՐԴԻՆ ԵՂԲՕՐՈՐԴ
  5. ԻՆ ԳՐԻԳՈՐԻՆ ԹՎ ՌՃԻԲ (1673)
10 Արձանագիր քար, եկեղեցու հարավային որմում, 6 տող
  1. Յ(Ի)ՇՅ(Ա) Տ(Է)Ր Ք(ՐԻՍՏՈ)Ս ԶՍԵԹ(Ի)Ն
  2. ԵՒ ԾՆ(Ո)Ղ(ԱՑ)Ն Ն(Ա)Հ(Ա)Պ(Ե)Տ(Ի)Ն Շ(Ա)Հ
  3. ՈՒՄ(Ի)Ն ԵՒ ԿՆՈՋՆ ՀԷՂԻՆԻՆ
  4. ԵԻ ՈՐԴ(Ո)ՑՆ __ __ __ Ն ՄՈՒՐԱԴԻՆ
  5. ԵՒ ՀՕՐԵՂԲՕՐՆ ՄՈՒՐԱԴԻՆ
  6. ԵՒ ՈՐԴ(Ո)Ց(Ն) ՄԱԼԽԱՍԻՆ ՈՀ(Ա)ՆԵՍԻՆ
11 Արձանագիր քար, եկեղեցու հարավային որմում, 8 տող
  1. ՀԻՇԵԱ Ք(ՐԻՍՏՈ)Ս Ա(ՍՏՎԱ)Ծ ԶԾ...
  2. ԽՕՋԱ ՊՈՂՈՍՆ ԵՒ Ծ...
  3. ՄՂԴՍԻ ՊԵՏՐՈՍՆ ԵՒ ՍԷԹՆ
  4. ՓԱՇԵՆ ՄՈՒՐԱՏՍՈՒԼԹԱՆՆ
  5. ԵՒ ԿՈՂԱԿԻՑՆ ՄԱՍՈՒՄՆ
  6. ԵՒ ՈՐԴԻՔՆ ՖՌԱՆԳՈՒԼՆ
  7. ՓԱՆՈՍՆ ՈՒ ՅԱՐՈՒԹՆ
  8. ԹՎ ՌՃԻԲ (1673)
12 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 6 տող
  1. Ս(ՈՒՐ)Բ Խ(Ա)ՉՍ ՅԻՇ(ԱՏԱ)Կ Է ՎԱՀ
  2. ԱՆԻՆ ԵՒ ԵՂԲՕՐՆ Տ(Է)Ր
  3. ԱԼԵՔՍԱՆԻՆ ԵՒ ԾՆՈՂ(Ա)ՑՆ
  4. ՔԻՉԻՆ ԵՒ ՄԱՐԻԱՄԻՆ ԵՒ ՈՐ
  5. ԴՈՑՆ ԹԸՈԱՆԻՆ ՈՀԱՆ
  6. ԷՍԻՆ ԵԸ ԱԲԴԻՇ (Ա)Հ(Ի)Ն ԹՎ ՌՃԻԲ (1673)
13 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 7 տող
  1. Խ(Ա)ՉՍ Յ(Ի)Շ(ԱՏԱ)Կ Է
  2. ՄՂԴ(ՍԻ) ԿԻՐ(Ա)ԿՈՍԻՆ ԾՆ(Ո)Ղ(Ա)Ց
  3. ՍԱՐԳԻՍԻՆ ՀՈՒՐԻԽԱՆԻՆ
  4. ԿՆՈՋՆ ՄԱՐԻԱՄԻՆ
  5. ՍԱՂԻՆ ԴՇԽՈՒՆԻՆ
  6. ՈՐԴ(ՈՒ)Ն ՍԱՐԳՍԻՆ Դ(ՈՒ)ՍՏՐ
  7. ԹԱԳ(ՈՒ)ՀԻՆ ԹՎ ՌՃԻԲ (1673)
14 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 5 տող
  1. Խ(Ա)ՉՍ Յ(Ի)Շ(ԱՏԱ)Կ Է
  2. ՆԱՀԱՊԵՏԻՆ ԵՒ ԾՆ(Ո)Ղ(Ա)Ց
  3. ԽՕՋԱ ԳՈՒԼՆԱԶ(Ա)Ր(Ի)Ն
  4. ԲԵԳՍՈՒԼԹ(Ա)ՆԻՆ ԵՒ ԿՆ(Ո)ՋՆ
  5. ՆԱՏԻՆ ԹՎ ՌՃԻԲ (1673)
15 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 5 տող
  1. Խ(Ա)ՉՍ Յ(Ի)Շ(ԱՏԱ)Կ Է ՂՈՒԼԻ ՈՐԴԻ
  2. ՇԱՂՈՒԿԱՍԻՆ ԵՒ ՈՐԴՈՑՆ
  3. ՄՕՐՆ ԽԱԹՈՒՆԻՆ ...
  4. ՐԻՆ ԵՒ ՆԱՒԱՍԱՐԴԻՆ ԵՒ ...
  5. ԻՆ ԳՐԻԳՈՐԻՆ ԹՎ ՌՃԻԲ (1673)
16 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 4 տող
  1. Խ(Ա)ՉՍ Յ(Ի)Շ(ԱՏԱ)Կ Է Ն(Ա)Զ(Ա)ՐԻ Դ(ՈՒ)ՍՏՐ ԱՄ
  2. ԲԱՐՉԻՆ ՄՕՐՆ ՇԱՀՍՈՒԼ
  3. ԹԱՆԻՆ ՈՒ ԵՂԲԱՐՑՆ
  4. ՄԻՐԶԻՆ ԵՒ ՄԵՍՐՈՊԻՆ
17 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 5 տող
  1. Խ(Ա)ՉՍ Յ(Ի)Շ(ԱՏԱ)Կ Է
  2. Տ(Ե)Ր ՇՄԱՒՈՆԻՆ
  3. ԴՍՏԵՐՆ ՄԱՐ
  4. ԻՆՈՍԻՆ ԵՒ ՈՐԴ(ՈՒ)Ն
  5. ՋՀԱՆԻՆ
18 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 6 տող
  1. Խ(Ա)ՉՍ ԲԱՐԷԽՕՍ ԱՌ Ք(ՐԻՍՏՈ)Ս
  2. ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԾՆ(Ո)Ղ(ԱՑ)Ն
  3. ՈՍԿԱՆԻՆ ԵՒ ԻՓԱԿ(ԻՆ)
  4. ԵՒ ՈՐԴ(Ո)ՑՆ ՍՀԱԿԻՆ
  5. ԴԱՆԻԵԼԻՆ ՍԻՄՈՆԻՆ
  6. ՈՍԿԱՆԻՆ ԹՎ ՌՃԻԲ (1673)
19 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 6 տող
  1. Խ(Ա)ՉՍ ԲԱՐԷԽՕՍ ԱՌ Ք(ՐԻՍՏՈՍ)Ի
  2. ԱՎԵՏԻՍԻՆ ԵՒ ԾՆ(Ո)Ղ(ԱՑ)Ն
  3. ՆԱԶԱՐՂ(ՈՒ)Լ(Ի)Ն Շ(Ա)ՀԱՆԴ(ՈՒ)ԽՏ(Ի)Ն
  4. ԵՒ ՈՐԴ(Ո)ՑՆ ՓԱՆՈՍԻՆ ՄՈՒՔԻՆ
  5. ԵՂԲՕՐՆ ԲԱՐՍԵՂԻՆ
  6. ՈՐԴ(ՈՒ)Ն ՊԵՏՐՈՍԻՆ ԹՎ ՌՃԻԲ (1673)
20 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 4 տող
  1. Խ(Ա)ՉՍ ԲԱՐԷԽՕՍ ԱՌ Ք(ՐԻՍՏՈՍ)Ի
  2. ՍԱՖԱՐԻՆ ԵՒ ԾՆ(Ո)Ղ(ԱՑ)Ն ՂԱՄ
  3. ԱՋՆ ՄԱՐԻԱՄԻՆ ԿՆ(Ո)ՋՆ ՄԱՐԻԱՄ
  4. ԻՆ [ԵՒ] ՈՐԴԻՆ ՄԻՔԱՅԷ[ԼԻ]Ն
21 Արձանագիր քար, եկեղեցու հարավային որմում, 3 տող
  1. ՅԻՇԵ(Ա) Ք(ՐԻՍՏՈ)Ս Ա(ՍՏՎԱ)Ծ ՋՀՈԴԻ ՄԷԼԻՔԻՆ
  2. ԵՒ ՈՐԴՈՅՆ ԸՌՈՒՀԻՆ ԵՒ ԿՈՂԱ
  3. ԿՑԻՆ ԱՂԱՋԱՆԻՆ ԹՎԻՆ ՌՃԻԲ (1673)
22 Արձանագիր քար, եկեղեցու հարավային որմում, 3 տող
  1. ՅԻՇԵԱ Ք(ՐԻՍՏՈ)Ս Ա(ՍՏՎԱ)Ծ
  2. ԴՈՂՄԻՇՆ ԵՎ
  3. ԳՈԼՈՒՄՆ
23 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 4 տող
  1. Խ(Ա)ՉՍ Բ(Ա)ՐԷԽՕՍ ԱՌ Ք(ՐԻՍՏՈՍ)Ի
  2. ՎԱՐԴԱՆԻՆ ԵՒ ԾՆ(Ո)Ղ(ԱՑ)Ն ՍԻ
  3. ՐԱՆՈՍԻՆ ԱԶԻԶԻՆ ՈՐԴ(Ո)Ց
  4. ԱՍԼԱՆԻՆ ԵՐԵՄԻՆ Փ(Ի)ԼԻՊՈՍ(ԻՆ)
24 Խաչքար՝ եկեղեցու հարավային որմում, 6 տող
  1. Խ(Ա)ՉՍ ԲԱՐԷԽՕՍ Է
  2. ԵՂԻԱՆԻՆ ԵՒ ԾՆ(Ո)Ղ(ԱՑ)Ն
  3. ԵԽԱՆԻՆ ԵՒ ԵԹԱՐԻՆ
  4. ԵՒ ԿՆՈՋՆ ԻՓԱԿԻՆ
  5. ՇԱՀՄԵԼԻՔԻՆ ԵՒ ՈՐԴ(Ո)Ց
  6. ԵԽԱՆԻՆ ԵՒ ՍԱՀԱԿԻՆ
25 Սուրբ Գրիգորի պատկերաքանդակ, հարավային որմում։ Քանդակի տակ մեկ տող, իսկ նրանից ներքև ևս չորս տող
  1. ՄԻՆԱՍ ԵՒ ԳՐԻԳ(Ո)ՐԻԿՆ
  2. Յ(Ի)Շ(ԱՏԱ)Կ Է Խ(Ա)ՉՍ ԱՂԱՔԵՐԻ
  3. ՈՐԴԻ ՄՂԴՍԻ ՊՕՂՈՍԻՆ ՄՕ
  4. ՐՆ ԽՈՆԴ(Ա)ՂԻՆ Կ(Ո)Ղ(Ա)Կ(Ի)ՑՆ ՆԱՄԱԶԻՆ
  5. ԵՒ ՈՐԴՈՅՆ ՆՒԻԿՈՂՈՍԻՆ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան Արգամ Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ, Երևան, 1981.
  • Շոպեն Ի. Հայկական մարզի պատմական հուշարձանները, ՍՊԲ, 1852.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Այվազյան Արգամ, Նախիջևանի հայկական ճարտարապետության հուշարձաններ (խմբ. Շահբազյան), ««Հայաստան»», 1986, էջ 224։
  2. Զաքարիա Ագուլեցու որագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 148
  3. Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 329, 331
  4. Զաքարիա Ագուլեցու օրագրությունը, Երևան, 1938 թվական, էջ 95
  5. Արգամ Այվազյան, «Ագուլիս։ Պատմամշակութային հուշարձաններ» «Երևան», 1984 թվական, էջ 88-92։