Սուրբ Վլասի եկեղեցի (Զագրեբ)
Սուրբ Վլասի եկեղեցի խորվ.՝ Crkva Svetog Blaža | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և մշակութային արժեք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Զագրեբ |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Roman Catholic Archdiocese of Zagreb? |
Ժառանգության կարգավիճակ | Register of Cultural Goods of Croatia? |
Նվիրված | Սուրբ Վլաս |
Ճարտարապետ | Viktor Kovačić? |
Ճարտարապետական ոճ | էկլեկտիկ ճարտարապետություն |
Հիմնադրված | 1915 |
![]() | |
![]() | |
svblaz.hr(խորվ.) |
Սուրբ Վլասի եկեղեցի (անգլ.՝ Crkva Svetog Blaža), հռոմեական կաթոլիկ եկեղեցի Զագրեբում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու կառուցման գաղափարով հանդես է եկել քահանա Էդուարդ Սուխինը[1]։ 20-րդ դարի սկզբին հայտարարվել է մրցույթ նոր եկեղեցու լավագույն նախագծի համար։ Մրցույթում հաղթող է ճանաչվել Վիկտոր Կովաչիչի նախագիծը։ Ճարտարապետի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել վաղ քրիստոնեական կառույցները Ռավեննայում։ Շինարարությունը սկսվել է 1912 թվականին և ավարտվել 1915 թվականին։
Ճարտարապետություն և ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցու հիմքը հունական հավասարածայր խաչի տեսք ունի և պսակված է 18 մ տրամագծով երկաթբետոնե գմբեթով։ 1932 թվականին ստեղծվել է մարմարե խորանը։ Խորանի վրա խոյանում են չորս սյուներ՝ զարդարված բարձրաքանդակներով, որոնք ավարտվում են բուրգի տեսքով։ Ամպհովանու վրա պատկերված են խորվաթական սրբեր, իսկ կամարներին Մաղաքիա մարգարեի գրքի խոսքերն են. «Եվ արևելքից մինչև արևմուտք իմ անունը կլինի ժողովուրդների մեջ, և ամենուր կխնկեն իմ անունը»։
Եկեղեցու ներսում կա մատուռ՝ նվիրված Թերեզ Լիզյոացուն, որտեղ խորանում պահվում է նրա՝ Միրկո Ռաչկայի հեղինակած կերպարանքը։
Գմբեթի ներսի մասում կա խճանկար, որը պատկերում է Սուրբ Հոգուն՝ աղավնու տեսքով։ Եզրային խորանները նվիրված են Աստվածամորը և և Հիսուսի սուրբ սրտին։ Նարտեքսում գտնվում է Իվո Կերդիչի հեղինակած մարմարե բարձրաքանդակը, որ պատկերում է սուրբ Անտոնիո Պադովացուն։
Եկեղեցում կա «Խորվաթական ծնունդ» տիկնիկարկղը, որը 1916 թվականին պատրաստել է Վոյտա Բրանիշը[2]։ Այն վերանորոգվել է 1969 թվականին։ Կերպարների հագին խորվաթական ազգային հագուստ է։ Տիկնիկարկղը պահվում է փայտե մեծ պահարանում, որն ամբողջ տարին փակ է՝ բացի Ծննդյան տոնի շրջանից[3]։
Սուրբ Վլասի եկեղեցու երգեհոնը պատրաստվել է 1911 թվականին. ունի մեկ մանուալ և ոտնակ՝ 11 ռեգիստրներով։ 2003 թվականին երգեհոնն ամբողջովին վերանորոգվել է։
2017 թվականի հունիսի 17-ից եկեղեցում ձևավորվել է թանգարան[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Župa»։ Župa sv. Blaža (խորվաթերեն)
- ↑ 2,0 2,1 Vinko Paić (16.08.2017)։ «Muzej crkve sv. Blaža»։ HRT Magazin (խորվաթերեն)
- ↑ «U crkvi sv. Blaža su najstarije zagrebačke jaslice»։ Laudato (խորվաթերեն)։ 08.01.2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-26-ին։ Վերցված է 2020-05-10
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Վլասի եկեղեցի (Զագրեբ) կատեգորիայում։ |