Սուրբ Վերոնիկա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրբ Վերոնիկա | |
---|---|
Ծնունդ | 1-ին դար |
Ծննդավայր | Caesarea Philippi, Հյուսիսային մարզ, Իսրայել |
Վախճան | 1-ին դար |
Վախճան վայր | Սուլակ սյուր Մեր |
Եկեղեցի | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | July 9? և Փետրվարի 4 |

Սուրբ Վերոնիկան (ըստ ավանդության 1-ին դար, Caesarea Philippi, Հյուսիսային մարզ, Իսրայել - 1-ին դար, Սուլակ սյուր Մեր), Կաթոլիկ եկեղեցու կողմից պաշտվող սրբերից մեկն է։ Թեև Վերոնիկայի անունը ոչ մի անգամ չի հիշատակվում Ավետարաններում, այդ առասպելական կնոջն է վերագրվում որոշ դեր Հիսուս Քրիստոսի կյանքում։
Ինքնությունը և պաշտամունքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունեն մի շարք վարկածներ Վերոնիկայի անձի վերաբերյալ։ Ըստ կաթոլիկ մեկ ավանդության, Վերոնիկան հենց այն կինն էր, որը, հուզված լինելով Հիսուսի տանջանքներից, մոտեցավ նրան այն պահին, երբ Հիսուսն իր խաչն էր կրում դեպի Գողգոթա, տվեց նրան իր թաշկինակը՝ հոնքից քրտինքը սրբելու համար, որից հետո Հիսուսը վերադարձրեց այդ թաշկինակը՝ վրան իր երեսի պատկերը դրոշմված։
Մի այլ առասպելի համաձայն (ըստ Պաղեստինյան Կեսարիայի եպիսկոպոս Եվսեբիոս Կեսարացու), Փիլիպյան Կեսարիայում մի կին էր ապրում, որին Հիսուսը բուժեց (Մատթ. թ։ 20)։ Այս անանուն կինը հետագայում զանազան անուններով ներկայացավ սրբերի շարքում. Արևմուտքում նրան նույնացրել էին հայտնի սուրբ Մարթայի հետ, Արևելքում նրան անվանում էին Բերենիկե, կային նաև այլ անուններ, որոնք վերագրվում էին այս սրբին։
Առասպելը շարունակում էր աճել և լրացվել։ Ֆրանսիական ավանդության համաձայն, Վերոնիկան ոմն ապաշխարած Զակքեոսի կինն էր (Ղուկ. Ժթ։ 1-10)։ Բորդո նահանգում ասում են, որ նա Պաղեստինից Սուլակ-սյուր-Մեր էր բերել Տիրամոր մասունքները, և այնտեղ էլ հետագայում վախճանվեց և թաղվեց։ 12-րդ դարում մարդու դիմագծերով Հռոմում գտնվող մի թաշկինակ նույնացվել էր Վերոնիկայի վերոհիշյալ թաշկինակի հետ և դարձել պաշտամունքի առարկա։ Սուրբ Վերոնիկայի օրը Կաթոլիկ եկեղեցու կողմից նշվում է հուլիսի 12-ին։
Սուրբ Վերոնիկայի շնորհիվ «Վերոնիկա» իգական անձնանունը լայն տարածում է գտել տարբեր ժողովուրդների մոտ, այդ թվում՝ ոչ կաթոլիկ ժողովուրդների։