Սրբոց Վարդանանց եկեղեցի (Ախալցխա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Վարդանանց եկեղեցի
Սրբոց Վարդանանց եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան
Ախալցխա
Սուրբ Նշան բլուր
Օծման թվական1863
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1868

Սրբոց Վարդանանց եկեղեցի կամ Սուրբ Նշան, Վրաստանի Ախալցխա քաղաքի Մարդա թաղամասում, Սուրբ Նշան բլրի վրա, երբեմնի Զարեհնու Սուրբ Նշան եկեղեցու (հիշատակված 17-րդ դարում) տեղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցումը սկսվել է 1862 թվականի մարտին, Ախալցխայի առաջնորդական փոխանորդ Գրիգոր վարդապետ Սագինյանի նախաձեռնությամբ և մեծահարուստ մահտեսի Վարդան Վարդանյանցի հովանավորությամբ։ Օծումը և անվանակոչությունը տեղի են ունեցել 1863 թվականին, իսկ շինարարական աշխատանքները վերջնականապես ավարտվել են 1868 թվականին։

Եկեղեցին 3 մուտքերով, կենտրոնագմբեթ, ութանիստ մույթերով, արևմուտքից կից՝ եռահարկ, իսկ ճակտոնների գագաթներին՝ քառասյուն փոքր զանգակատներով կառույց է։ Ներսում կան երկու մույթեր, իսկ խորանի 2 կողմերում՝ մեկական ավանդատուն։ 1887 թվականին եկեղեցու բակում ամփոփվել է Ախալցխայի պատվավոր քաղաքացի, մեկենաս Վարդան Վարդանյանցի, ավելի ուշ՝ նաև նրա կնոջ աճյունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 27 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։