Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հոչանց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՔելբաջարի շրջան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված17-րդ դար

Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հոչանց)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հոչանց գյուղում, կառուցվել է 17-րդ դարում։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Քաշաթաղի շրջանի օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին հիմնել են 17-րդ դարում, Տաթևի անապատից հեռացած երկու եպիսկոպոսները։ Սակայն եկեղեցու մասի առաջին տեղեկությունները մեզ հայտնի են դառել 19-րդ դարի վերջին։ Անցած դարի 60-ական թվականներին արևմտյան պատի մեջ ագուցված էր մի արձանագրություն, որտեղ գրված է հետևյալը․

«Յանուն այ. ես Հէկազ/ սրանոցին հայրէնի/իքն`:Դ։ բաժին/. Ա։ իմ էր` ետ/վի վախմ Ըստ/եփանոս ... (ԴՀՎ 5, 194)

Այս արձանագրությունից պարզ է դառնում որ եկեղեցին կոչվում է Սուրբ Ստեփանոս։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս եկեղեցու կառուցման տարեթվի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց դատելով ճարտարապետական տիպից, այն վերագրվում է 17- դարի երկրորդ կեսի։ Եկեղեցին միանավ բազիլիկ է, կառուցված անմշակ քարերով և կրաշաղախով։

Ունի ավագ խորան, մեկ մուտք հարավային կողմից, 4 լուսամուտներ, մկրտության ավազան և պատերի մեջ ագուցված խաչքարեր։ Եկեղեցու արտաքին չափերն են 13,40*8,15 մետր։

Արցախյան երրորդ պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել, հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հոչանցի Սուրբ Ստեփանոս եկեղեցի».