Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի (Դողս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի (Դողս)
| |
եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | ![]() |
Պատմական երկիր | Հայաստան |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 19-րդ դար |
![]() ![]() |
Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Արմավիրի մարզի Դողս գյուղի հյուսիսային մասում՝ Վաղարշապատից 4 կմ հյուսիս։ Ընդգրկված է Դողսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 18-րդ դարում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։ Կրել է Ստեփանոս Նախավկայի անունը։ Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին վնասվել է։
Եկեղեցին վերականգնվել ու բարեկարգվել է Եղիշե Համբարձումյանի միջոցներով։ Եկեղեցին երեսապատվել է, կառուցվել է տանիքը, վերանորոգվել է բակը։ 2015 թվականին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը տեր Սիմոն եպիսկոպոս Ադամյանի առաջնորդությամբ[1]։