Սուրբ Սերաֆիմ Սարովսկու տաճար (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սերաֆիմ Սարովսկու տաճար
ռուս.՝ Храм Преподобного Серафима Саровского
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1904
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1904
Քարտեզ
Քարտեզ
 Saint Seraphim of Sarov church, Rostov-on-Don Վիքիպահեստում

Սուրբ Սերաֆիմ Սարովսկու տաճար (ռուս.՝ Храм Преподобного Серафима Саровского), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։ Կառուցվել է Գնիլովսկայա գյուղում 1904-1911 թվականների միջև ճարտարապետ Բ. Ա. Ռայչենկովի նախագծով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սերաֆիմի եկեղեցու կառուցման պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջից, երբ 1899 թվականի աշնանը Գնիլովսկայայի Երրորդության տաճարի վանահայրը դիմել է Դոնի և Նովոչերկասկի արքեպիսկոպոս Աֆանասիին՝ նոր տաճարի շինարարության համար թույլտվություն ստանալու խնդրանքով։ Միջոցներ հավաքագրելու համար ստեղծվել է հոգաբարձուների կոմիտե կազակ Գրիգորի Պետրովի նախագահությամբ։ 1903 թվականի հուլիսին Գնիլովսկայայի գյուղական հավաքը տեղ հատկացրեց շինարարության համար[1]։

Եկեղեցին մինչև 1917 թվականի հեղափոխությունը

Գնիլովսկայայի ուղղափառ բնակիչները Ռուսաստանում առաջիններից 1904 թվականին սկսեցին տաճար կառուցել հանուն վերապատվելի սուրբ Սերաֆիմ Սարովսկու, որը, ըստ Ռուս Ուղղափառ եկեղեցու, հսկայական բարերար ազդեցություն է գործել ռուս ժողովրդի վրա։ 1911 թվականին տաճարի շինարարությունն ավարտվել է շնորհիվ ծխականների կամավոր նվիրատվությունների[1]։ 1911 թվականի դեկտեմբերի 4-ին Ակսայի շրջանի գործակալ, ավագ երեց Ալեքսանդր Գրիգորևը կատարել է Սուրբ Սերաֆիմ Սարովսկու նորակառույց տաճարի հանդիսավոր օծումը[1]։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1922 թվականին, Պովոլժիեի սովյալների օգնելու պատրվակով, Սուրբ Սերաֆիմ Սարովսկու տաճարից առգրավվել են արծաթյա և ոսկյա եկեղեցական առարկաները։ Եկեղեցին փակվել է 1937 թվականին, բայց հետո ժամերգությունները վերսկսվել են 1942 թվականին և շարունակվել մինչև 1956 թվականը[1]։

1959-1960 թվականներին տաճարը վերափոխվել է Միխայիլ Գլինկայի անվան երաժշտական դպրոցի[1]։

1992 թվականի աշնանը ուղղափառ ռոստովցիների  հիմնադրած Սուրբ Սերաֆիմի ծխական համայնքը հայր Սերգի Ռազումցևի ղեկավարությամբ և «Գնիլովսկայա ստանիցայի կազակների միությունը» սկսեցին գործողություններ Սուրբ Սերաֆիմ Սարովսկու տաճարին նախկինում պատկանած շենքերը վերադարձնելու ուղղությամբ։ 1995 թվականի հունվարից Սերաֆիմ Սարովսկու եկեղեցու վերականգնման աշխատանքներն իր հովանու տակ է վերցրել Ռոստովի և Նովոչերկասկի եպիսկոպոս Պանտելեիմոնը։ 2004 թվականի սեպտեմբերի 14-ին նա օծել է արդեն ամբողջությամբ վերստին վերակառուցված տաճարը։ Հոգևոր հովվի, կղերի, հոգաբարձուների խորհրդի և ծխի բոլոր անդամների աստիճանական ջանքերով շարունակվել են աշխատանքները նաև տաճարի ներքին ձևավորումն ավարտին հասցնելու ուղղությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ростов-на-Дону|Церковь Серафима Саровского». sobory.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]