Սուրբ Սեբաստիան (Ռաֆայել)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ռաֆայել Սանտի |
| տարի | մոտ 1500[1] |
| բարձրություն | 43 սանտիմետր |
| լայնություն | 34 սանտիմետր |
| ուղղություն | Բարձր վերածնունդ |
| ժանր | հոգևոր արվեստ |
| նյութ | յուղաներկ[2], տեմպերա[2] և փայտե տախտակ[2] |
| գտնվում է | Կարրարա ակադեմիա |
| հավաքածու | Կարրարա ակադեմիա[3] և Guglielmo Lochis Collection?[3] |
| սեփականատեր | Giuseppe Longhi?[3] և Guglielmo Lochis?[3] |
| հիմնական թեմա | Սուրբ Սեբաստիան |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Սուրբ Սեբաստիան», Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Ռաֆայելի ստեղծագործություններից։ Նկարում պատկերված է 3-րդ դարի նահատակ Սուրբ Սեբաստիանը[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Սեբաստիանը պատկերվել է որպես չնաշխարհիկ, շքեղ հագնված երիտասարդ։ Նրա ձեռքում նետ է, որը խորհրդանշում է նրա չարչարանքները և մահը։ Ճկույթը վայելչագեղորեն կորացրած է։ Գլուխը փոքր-ինչ խոնարհած է, արտաքուստ հանգիստ է, երազկոտ, հնարավոր է՝ փոքր-ինչ տխուր[5].
Ինչպես Ռաֆայելի վաղ շրջանի մյուս նկարները, այս նկարը ևս կրում է Պերուջինոյի ազդեցությունը։ Նկարի վրա երևում են մտահղացման փոփոխության հետքերը․ որոշ արվեստաբանների կարծիքով ՝Սեբաստիանը նախապես պատկերված է եղել կարճ վարսերով։
Ռաֆայելը ստեղծել է անսովոր կոմպոզիցիա՝ քրիստոնեական սրբերից և մարտիրոսներից մեկին պատկերելու համար։ Ավանդաբար այդ շրջանում Սեբաստիանին պատկերում էին ամբողջ հասակով, պատանու տեսքով՝ սրունքներին վիրակապեր, սյունին գամված և նետահարված[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lacarrara.it/en/catalogo/81lc00207/
- ↑ 2,0 2,1 2,2 Lombardia Beni Culturali (իտալ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://www.lombardiabeniculturali.it/opere-arte/schede-complete/C0050-00647/
- ↑ http://days.pravoslavie.ru/Life/life3139.htm
- ↑ 5,0 5,1 «RENAISSANCE — | RAPHAEL | Saint Sebastian [San Sebastiano]». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սուրբ Սեբաստիան» Կարրարի ակադեմիայի կայքէջում(իտալ.)
- «Սուրբ Սեբաստիան» Ավստարալիայի ազգային պատկերասրահի ցուցահանդեսում Արխիվացված 2012-04-26 Wayback Machine(անգլ.)
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Սեբաստիան (Ռաֆայել) կատեգորիայում։ |
