Jump to content

Սուրբ Սարգիս տաճար (Սոչի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սարգիս տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկառույց
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍոչի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՀարավային Ռուսաստանի թեմ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Surb Sarkis Church, Sochi Վիքիպահեստում

Սուրբ Սարգիս տաճար, Սոչի քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի մարզում։ Համակարգում է Սոչիում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը, քաղաքի չորս եկեղեցիներից է։

Սոչիի Սուրբ Սարգիս տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1992 թվականին և ավարտվել միայն հինգ տարի անց՝ 1998 թվականին[1]։ Նույն տարում էլ տեղի է ունեցել կրոնական այս կառույցի օծման արարողությունը։ Տաճարի օծումը տեղի է ունեցել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի կողմից։

1998 թվականին տաճարը բացվել է և գործում է մինչ օրս։ Տաճարի բակում կան հայկական խաչքարեր։ Կառուցված է նեոհայկական ճարտարապետական ոճով և համարվում է Սոչիի խոշորագույն հայկական եկեղեցին։ 2004 թվականին ավելացվել է զանգակատունը։

Հայ առաքելական եկեղեցու հյուսիսկովկասյան առաջնորդարանի կենտրոնն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի». ru.esosedi.org (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.