Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի
Saint Sargis Armenian Apostolic church of London
Saint Sargis Armenian church in London-4.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Կաղապար:Դրոշավորում/Մեծ Բրիտանիա Մեծ Լոնդոն
Տեղագրություն Մեծ Բրիտանիա Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Օծման թվական 1923 թ. հունվարի 11[1]
Հոգևոր կարգավիճակ գործող
Ներկա վիճակ լավը
Ժառանգության կարգավիճակ II* ցանկի շենք
Առաջնորդ քահ. Շնորք Բաղդասարյան (Shnork Baghdassarian)[1]
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետ Արթուր Դեվիս և Չարլզ Մյուես[1]
Հիմնադիր Գալուստ Գյուլբենկյան[1]
Ճարտարապետական ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 1922 փետրվար[1]
Կառուցման ավարտ 1923 թ. հունվարի 11[1]
Շինանյութ Պորթլենդի քար[1]
Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն)ը գտնվում է Մեծ Լոնդոնում
Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն)
Եկեղեցու դիրքը Մեծ Լոնդոնի քարտեզին
Կոորդինատներ: 51°29′58.560000100003″ հս․ լ. 0°11′37.1400001″ ամ. ե. / 51.49960000002777605° հս․. լ. 0.193650000028° ավ. ե. / 51.49960000002777605; 0.193650000028

Լոնոդնի Սուրբ Սարգիս եկեղեցի (անգլ.՝ St.Sargis Armenian Apostolic church of London), Հայ Առաքելական եկեղեցու տաճար Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Քենսինգտոն թաղամասում։

Եկեղեցին գտնվում է հետևյալ հասցեում. St Sarkis Armenian ChurchIverna Gardens, Kensington London W8 6TP, UK։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Հայերը Մեծ Բրիտանիայում և Հայերը Լոնդոնում

Եկեղեցու կառուցման աշխատանքները հովանավորել է հայ գորածարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանը տեղի հայ համայնքի «հոգևոր մխիթարության»[1] և հավաքի վայր ապահովելու համար։ Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել էին 1922 թվականի փետրվար ամսին, իսկ վերջացել են 1923 թ. հունվարի 11, երբ էլ եկեղեցին օծվել է։ Եկեղեցուն մերձ գտնվող քահանայի տունը նույնպես կառուցվել է եկեղեցու կառուցման ընթացքում։ Եկեղեցու ճարտարապետներն են եղել Արթուր Դեվիսը en (անգլ.՝ Arthur J. Davis) և Չարլզ Մյուեսին en (անգլ.՝ Charles Mewes), ով գծել է եկեղեցու գծապատկերը, հիմնվելով Հայաստանում գտնվող 13-րդ դարի Հաղպատավանքի զանգակատան կառուցվածքին։ Եկեղեցուն ներքուստ և արտաքուստ կառուցված է Պորթլենդից բերված քարով[1]։

1937 թվականին եկեղեցու հյուսիսային մասոմ ապսիդաձև մկրտության ավազան է կառուցվել, իսկ արևմտյան կողմից տաճարը լայնացրել են ավելի շատ մարդ ընդունելու համար։ Ավելի ուշ, 1950 թվականին հարավ-արևելյան մասում խորան է ավելացվել։ Բոլոր այդ ավելացումները կատարել են Հոլոուեյ եղբայրները (անգլ.՝ Holloway Brothers) Դեվիսի և Մյուեսի ղեկավարության ներքո[1]։

Ժամանակակից իրավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ եկեղեցին ֆինանսավորվում է Գյուլբեկյանի կողմից հիմնադրված հիմնադրամից[1]։

Եկեղեցու պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու Հոգաբարձական խորհուրդը[1].

  • Հրաչ Չիլինգարյան (Hratch Tchilingirian, PhD, նախագահ)
  • Ջոն Կյուրկջյան (John Kurkjian, MA, տեղակալ)
  • Գագիկ Ստեփան-Սարգսյան (Gagik Stepan-Sarkissian, PhD, քարտուղար)
  • Հովնան Համբարձումյան (Hovnan Hampartsoumian, FCA, գանձապահ)

Եկեղեցու հոգաբարձուները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստոֆեր Արրաթոն (Christopher Arratoon)
  • Լևոն Չիլինգիրյան (Levon Chilingirian, OBE)
  • Փոլ Գյուլբենկյան (B Paul Gulbenkian, LLB)
  • Գրեգորի Քինգ-Անդերվուդ (Gregory King-Underwood)
  • Սթիվ Մուրադյան (Steve Mouradian)
  • Ստեփան Հովհաննեսով (Stepan Ovanessoff)
  • Արմենակ Տոպալյան (Armenag Topalian)[1]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին Հաղպատի վանքի զանգակատան կրկնօրինակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]