Jump to content

Սուրբ Սարգիս եկեղեցի (Դամասկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՏեղագրությունԴամասկոս
Քարտեզ
Քարտեզ
 Surp Sarkis Church, Damascus Վիքիպահեստում

Սուրբ Սարգիս եկեղեցի, Դամասկոս քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դամասկոսի հայոց թեմին, դրա առաջնորդանիստ կառույցն է։ Կազմակերպում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում բնակվող առաքելական սիրիահայության հոգևոր կյանքը, կոչվում է Սուրբ Սարգսի պատվին: Եկեղեցին գտնվում է հին քաղաքի՝ Բաբ Շարկի քրիստոնեական թաղամասի տարածքում[1]։ Եկեղեցում կա հայկական դպրոց։

Շինությունը վերակառուցվել է միջնադարյան քարավանատից[2]։ Եկեղեցու բակում է գտնվում հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը, ինչպես նաև հայոց ցեղասպանության հուշահամալիրը։

Ի սկզբանե պատկանել է Երուսաղեմի հայոց պատրիարքության Դամասկոսի թեմին, ապա 1929 թվականից անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի օրհնությամբ, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Բեյրութի (Լիբանան) և Կիպրոսի թեմերի հետ Կիլիկիո աթոռին է փոխանցել նաև Դամասկոսի թեմը։ 1956 թվականին Դամասկոսի թեմը, Դամասկոսի և Հոմսի հայ առաքելական համայնքների հետ (Սուրբ Մեսրոպ եկեղեցի) անցնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ուղիղ ենթակայությանը։

2010 թվականի ապրիլի 2-ին եկեղեցի է այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը[3]։

2013 թվականի օգոստոսի 23-ին եկեղեցու վրա հարձակում է տեղի ունեցել, մեկ մարդ մահացել է։ 2013 թվականի նոյեմբերի 20-ին եկեղեցու մոտ արկ է պայթել, ինչի հետևանքով երեխաներ են զոհվել[4]։

2018 թվականի հունվարի 1-ին, Դամասկոսի հայերը Նոր տարին դիմավորել են Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը մատուցել է Ամանորյա պատարագ և «Հայրապետական մաղթանք», որից հետո կատարել է նռնօրհնեքի արարողություն[5]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Дамаск. Сирия. Фотопутешествия. Старый город: улица Прямая, римская арка, собор Святой Девы Марии, Баб Шарки, часовня Святого Павла, дом Святого Анании, христианский квартал». Արխիվացված օրիգինալից 2015-11-17-ին. Վերցված է 2015-11-15-ին.
  2. «В Дамаске в результате обстрела пострадала армянская церковь | Православие и мир». Արխիվացված օրիգինալից 2015-11-17-ին. Վերցված է 2015-11-15-ին.
  3. «Визит президента Армении Сержа Саргсяна в собор Святого Саркиса в Дамаске - 2 Апреля 2010 - Видео новости». Արխիվացված է օրիգինալից 2018-01-10-ին. Վերցված է 2015-11-15-ին.
  4. «Глава Дамасской епархии ААЦ рассказал об атаке на детей-христиан | Новости Христианства | События | Православие.By». Արխիվացված է օրիգինալից 2015-11-17-ին. Վերցված է 2015-11-15-ին.
  5. «Սիրիայում հայերը Նոր տարին սկսել են Դամասկոսի հայ եկեղեցում նուռ օրհնելով». news.am. 2018 թ․ հունվարի 2. Վերցված է 2025 թ․ դեկտեմբերի 4-ին.