Jump to content

Սուրբ Ջորջ (Բերմուդներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ջորջ
Տեսակգյուղ և municipality of Bermuda?
Երկիր Միացյալ Թագավորություն և  Բերմուդյան կղզիներ
ՎարչատարածքԲերմուդյան կղզիներ
Մակերես258 հեկտար
Ձևավորում1612
Քարտեզ
Քարտեզ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն

Սուրբ Գևորգ կամ Սուրբ Ջորջ (անգլ.՝ St. George's) քաղաք Բերմուդյան կղզիներում, Նոր աշխարհի բրիտանական առաջին բնակավայրերից մեկը։ 17-20-րդ դարերի քաղաքն ու հարակից ամրությունները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ցանկում։

Սուրբ Գևորգը Անգլիայի երրորդ բնակավայրն է Նոր աշխարհում Սուրբ Հովհաննեսից (Նյուֆաունդլենդի) և Ջեմսթուանից (Վիրջինիա) հետո, բնակեցված ամենահին անգլիական քաղաքն է։ Ջեյմսթաունը սկզբում եղել է բերդ, իսկ այնուհետև ամբողջովին քանդվել է և անհետացավ, իսկ 17-րդ դարի սկզբին Սուրբ Հովհաննեսը չկարողացավ հուսալիորեն հաստատվել։ Սա հիմք է հանդիսանում, որ շատ պատմաբանների Սուրբ Գևորգը համարում են Նոր աշխարհում անգլիական առաջին քաղաքը[1]։

1609 թվականին Ջորջ Սոմերսի արշավախումբը գնում էր դեպի Ջեյմսթաուն, ուժգին փոթորկի պատճառով Sea Venture նավը ստիպված եղավ նավարկել դեպի Բերմուդներ, որտեղ արտակարգ վայրէջք կատարել է Կորալային խութերի վրա։ 150 մարդ (նավաստիներ և ներգաղթյալներ) կղզու վրա անցկացրին 10 ամիս։ Այդ ընթացքում կառուցեցին երկու նոր նավ՝ ավերված նավի և տեղական նյութերի մնացորդներից, և շարունակեցին նավարկել դեպի Վիրջինիա։ Միևնույն ժամանակ, Վիրջինիա ընկերության առաջնահերթությունն ապահովելու համար կղզում մնացին 2 մարդ։ Ժամանելով Ջեյմսթաուն, Սոմերսը հանդիպել է ներգաղթյալներին, որոնց մեծ մասը մահացել էր սովից, հիվանդություներից և հնդկացիների արշավանքներից։ Ծովակալը վերադառնում է Բերմուդա՝ զինամթերք ստանալու, հիվանդացավ և շուտով մահացավ։ Նրա սիրտը թաղվել է կղզում։

1612 թվականին կղզիները պաշտոնապես փոխանցվեցին Վիրջինիա ընկերությանը, և 60 ներգաղթյալներ նավարկեցին դեպի կղզի՝ հիմնադրելու Նոր Լոնդոնի բնակավայրը, որը հետագայում վերանվանվել է Սուրբ Ջորջ։

Մինչև 1815 թվականին Համիլթոնի մայրաքաղաք դառնալը Բերմուդյան կղզիների մայրաքաղաքը Սուրբ Ջորջն էր։ Քաղաքը կարևոր դեր է խաղացել Միացյալ Նահանգների պատմության մեջ, կղզու բնակիչներից շատերը հետագայում տեղափոխվեցին ամերիկյան մայրցամաք՝ նշանակալի ազդեցություն թողնելով հարավային որոշ նահանգների բնակչության ձևավորման վրա։ Սուրբ Գևորգը օգտագործվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ դաշնակիցներին մատակարարելու համար։

Քաղաքի տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Պետրոսի եկեղեցին

Քաղաքը հիմնականում պահպանել է իր հին տեսքը։ Շինությունների մեծ մասը տեղադրվել են 17-19-րդ դարերում։

  • Old State House —(1620) թվական Բերմուդյան ամենահին քարե շենքը։ Այստեղ տեղակայված էին Բերմունդյան կղզիների պառլամենտն ու դատարանը, այնուհետև շենքը տեղափոխվել է Մասոնություն։
  • Սուրբ Պետրոսի եկեղեցին գոյատևած ամենահին անգլիական եկեղեցին է արևմտյան կիսագնդում։
  • 1874 թվականին սկսվել է անավարտ եկեղեցու շինարարությունը, և ավարտվել է 1894 թվականին, երբ քաղաքային խորհուրդը որոշել է վերանորոգել Սուրբ Պետրոսի եկեղեցին։
  • Bermuda National Trust Museum
  • Տակերով ընտանիքի թանգարան
  • Նավի կրկնորինակը՝ «Deliverance» երկուսից մեկը, որը կառուցվել է նավարկելու Վիրջինիա կղզու պարտադրված դադարից հետո։

Բերդաքաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Սմիթի Բերմուդյան քարտեզը 1624 թվական

Պաշտպանական կառույցները կղզու տարածքում հիմնադրվել են 1612 թվականին բնակիչների ժամանումով։ Կղզին պաշտպանելու նպատակով առաջին անգամ օգտագործվել են 1609 թվականին խորտակված «Sea Venture» նավի երկու թնդանոթները (մնացածները նետվեցին ծով՝ փոթորկի ժամանակ նավի լողունակությունը բարձրացնելու համար)։

1614 թվականին «Արքայական ամրոցը» հակահարված տվել է պատմության մեջ իսպանական միակ գրոհին՝ հրազեններից գնդակոծելով երկու թնդանոթներին, որից հետո իսպանական նավը գերադասել է նահանջել։ Իսպանացի նավաստիները չգիտեին, որ բերդի կայազորում մնացել է զինամթերքի միայն մեկ համազարկ[2]։

Սուրբ Գևորգը պաշտպանական կառույցները Նոր Աշխարհում պահպանված անգլիական ամենահին ամրոցներն են։

  • King’s Castle (Seaward Fort) (1612)
  • Devonshire Redoubt (1620) — Castle Island
  • Landward Fort (1620) — Castle Island
  • Southampton Fort (1620) — Brangman’s Island
  • Old Castle, or Charles' Fort, (1615), — Goat Island
  • Pembroke Fort — Cooper’s Island
  • Fort Bruere — Main Island.
  • Burnt Point Fort, or Ferry Point Battery,
  • Ferry Island Fort
  • Martello Tower — Մարտելլոյի աշտարակը (1822) թվական

Ընդհանուր առմամբ, ավելի քան 20 պաշտպանական կառույց[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ջորջ (Բերմուդներ)» հոդվածին։