Սուրբ Նիկողայոս տաճար (Վոլգոգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԿենտրոնական շրջան
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՍուրբ Կլեմենտիսի թեմ Սարատովում
Հիմնական ամսաթվերը1899
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Ճարտարապետական ոճՌուսական կեղծգոթականություն
Հիմնադրված1899
Քարտեզ
Քարտեզ
 Church of St. Nicholas in Volgograd Վիքիպահեստում
volgokatolik.blogspot.ru

Սուրբ Նիկոլայ Միրլիկիյսկու տաճար (ռուս.՝ Храм святого Николая Мирликийского), կաթոլիկ տաճար Վոլգոգրադ քաղաքում։ Վարչականորեն վերաբերվում է Աստրախանի առաջնորդարանի սուրբ Կլիմենտի թեմին, Սարատով կենտրոնով եպիսկոպոս Կլեմենս Պիկելի ղեկավարությամբ։ Գտնվում է Պրաժսկի փողոցի թիվ 14 հասցեում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Վոլգոգրադի մարզի տարածքում առաջին կաթոլիկները պովոլժյան գերմանացիներն էին, որոնք հայտնվել էին այստեղ XVIII դարի վերջին, գերմանացի գաղթականների կողմից Պովոլժեի գաղութացման ընթացքում։ 19-րդ դարի կեսերից Ցարիցինի ծուխը պատկանում էր Խերսոնյան թեմին, որը հետագայում վերանվանվեց Տիրասպոլյան[1]։

Կաթոլիկ եկեղեցին Վոլգոգրադում կառուցվել է 1899 թվականին արքեպիսկոպոս-միտրոպոլիտ Եժի Շեմբեկի անձնական միջոցներով։ Եկեղեցին կառուցված է քարե հիմքի վրա, թրծված աղյուսից, ամբողջ եկեղեցին գեղազարդված և ներկված է։ Գլխավոր զոհասեղանը օծված է Մայր Աստծո Հայտնության պատվին։ Եկեղեցու կողքի մատուռները նվիրված են Սուրբ Աստվածածնին և Սուրբ Ստանիսլավին։ 1917 թվականին Ցարիցինյան կաթոլիկ եկեղեցու ծխում հաշվառված էին 600 մարդ[1]։

30-ական թվականներին եկեղեցին փակվեց և կողոպտվեց, 1935 թվականին այնտեղ դպրոց տեղակայվեց, այնուհետև ակումբ։ 20-րդ դարի 80-ական թվականներին շինությունն այնքան էր հնացել և քայքայվել, որ նախագիծ առաջ քաշվեց նրա տեղում Տեխնիկայի երիտասարդական տուն կառուցելու վերաբերյալ։ 90-ական թվականներից Կաթոլիկ եկեղեցու գործունեությունը Ռուսաստանում սկսվեց կարգավորվել։ 1991 թվականի օգոստոսի 19-ին Վոլգոգրադում գրանցվեց կաթոլիկական եկեղեցու ծխական համայնքը։ 1992 թվականի հունվարի 9-ին եկեղեցին կիսավեր վիճակում հանձնվեց համայնքին[2]։ Եկեղեցու ռեստավրացիան տևեց հինգ տարի, 1997 թվականի մայիսի 4-ին այն օծվեց սուրբ Նիկոլայ Միրլիկիյսկու պատվին[2]։ 1999 թվականին հանդիսավորությամբ նշվեց եկեղեցու հարյուրամյակը։

Ծխում գործում է «Կարիտաս» բարեգործական կազմակերպությունը, «Իոհան XXIII ասոցիացիա» կաթոլիկ շարժումը, կուսակրոն միանձնուհիների միաբանությունը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է աղյուսից, կեղծ գոթական ոճով։ Գլխավոր ճակատը զարդարված է սլաքակամարներով և վարդազարդերով։ Հիմնական մուտքի վերևում գտնվում է զանգակատան աշտարակը սրաձողով, որը կառուցված է գոթական ոճով։

Ծխական մասունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցում են գտնվում սուրբ Նիկոլայ Միրլիկինսկու մասունքների մի մասը, որոնք բերվել են Բարիից և Ստալինգրադյան մադոննայի սրբապատկերը (այլ կերպ կոչվում է «Հաշտության Կույս Մարիամ»)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Волгоград» //Католическая энциклопедия. Т.1. М.:2002. Ст. 1067—1068
  2. 2,0 2,1 История прихода

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]