Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Ստուդենցի, Մոսկվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Taganskaya 20 Jan 2010 06 2000px.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակկառույց և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա
Դավանանքուղղափառություն
ԹեմUrban Diocese of Moscow?
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ

Նիկողայոս սրբազանի եկեղեցի Ստուդենցիում (ռուս.՝ Храм Святителя Николая на Студенце), ուղղափառ միահավատ եկեղեցի, պատկանում է Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի քաղաքային թեմի Պոկրովսկու գործակալությանը։ Գտնվում է Մոսկվայում Տագանսկայա փողոցի 20 ա հասցեում, համարվում է ճարտարապետական հուշարձան[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստուդենցի» անվանումը հավանաբար ստացել է եկեղեցու մոտով դեպի Սպիտակ ծով անցնող ճանապարհից, որը հասարակ ժողովրդի մեջ կոչվում էր «ստուդենեց»։ Հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն վավերագրական աղբյուրներում նշվում է 1672 թվականի փայտե եկեղեցի։ Քարե եկեղեցու շինարարությունը սկսվել է 1699 թվականին, իսկ ավարտը թվագրվում է 1702 թվականով, որը սակայն որոշ աղբյուրների կողմից կասկածի տակ է առնվում։ 1718 թվականին առաջին անգամ հիշատակվում է Աստվածամոր Կազանյան սրբապատկերի գլխավոր զոհասեղանը։

Եկեղեցին փակվեց 1930-ականների սկզբին, զանգակատունը պայթեցվեց, շինությունը զգալի ձևափոխվեց։ Եկեղեցու ավերումը շարունակվեց մինչև 1937 թվականը, շինության երկրորդ հարկում տեղակայվեց «Կարդոլենտա» ֆաբրիկայի հանրակացարանը։ 1965 թվականին եկեղեցին քանդելու ևս մեկ փորձ արվեց, դրա տեղում բնակելի շենք կառուցելու նպատակով, սակայն հասարակության բողոքի շնորհիվ քանդումը դադարեցվեց։ 1966 թվականին շենքի մնացորդների ուսումնասիրությունից հետո, որոշվեց այն վերակառուցել, որը շարունակվեց մինչև 1969 թվականը, չնայած շենքում մինչև 1983 թվականը շինարարական աշխատանքները ընթանում էին։

Եկեղեցին հավատացյալներին է վերադարձվել 1992 թվականին, առաջին ժամերգությունը իրականացվել է 1994 թվականին, իսկ դրանք կանոնավոր կերպով սկսեցին անցկացվել 1996 թվականից։ Եկեղեցական ծառայությունները իրականացվում էին հնադավանության ծիսակարգով։ 1994 թվականից եկեղեցու վանահայրն է Պյոտրը (Վասիլև)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Паламарчук П. Г. Москва в границах 1917 года // Сорок сороков Краткая иллюстрированная история всех Московских храмов. — Москва: Астрель, 2004. — Т. 3. — С. 275-276. — 696 с. — 7000 экз. — ISBN 978-5-271-07711-X
  • П.Н. Шармин Церковь Николая Чудотворца на Студенце // Москва. Энциклопедический справочник : Москва. — Большая Российская Энциклопедия, 1992.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Памятники архитектуры Москвы, состоящие под государственной охраной. — Москва, 1980. — С. 25.