Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Սամսուն)
| Սուրբ Նիկողայոս եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սամսուն |
| Նվիրված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
| Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
![]() | |
![]() | |
| 41°17′52″N 36°19′43″E / 41.2977°N 36.3285°E | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի, 1840 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի եկեղեցի Թուրքիայի Սամսուն քաղաքում[1]։ Եկեղեցին 1936 թվականին քանդվել է թուրքական կառավարության կողմից և տեղը տարրական դպրոց է կառուցվել։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1840 թվականին (որոշ տեղեկություններով՝ 1849-ին) կառուցված Սուրբ Նիկողայոս եկեղեցին գտնվում էր Սելահիե շրջանում, որտեղ հայ ստվար բնակչություն էր ապրում մինչև հայոց ցեղասպանությունը։ Այն Սամսունի մարզի 49 հայկական եկեղեցիներից մեկն էր։ 1897 թվականին եկեղեցին դարձել է եպիսկոպոսական նստավայր։
Եկեղեցու կողքին կար Ներսեսյանի հայկական քոլեջ՝ կառուցված 1883 թվականին, որտեղ մինչև 1914 թվականը սովորում էին 298 աշակերտ։ Քոլեջում տպագրվել է «Դպրոց» ամսագիրը։ Նույն թաղամասում 1881 թվականին կառուցվել է հայկական թատրոն։
Եկեղեցին վնասվել է 1922 թվականի մայիսի 31-ից հունիսի 7-ին Սամսուն նավահանգստի ռմբակոծության ժամանակ։ Այնուհետև 1936 թվականին այն քանդվել է թուրքական կառավարության կողմից և նրա տեղում կառուցվել է տարրական դպրոց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սամսուն – Ջանիկի Սուրբ Նիկողոս (Նիկողայոս) եկեղեցին». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.

