Jump to content

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Պրահա)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Պրահա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակեկեղեցի և տաճար
ՃարտարապետKilián Ignaz Dientzenhofer?
Ստեղծում1727
Երկիր Չեխիա[1]
ԲնակավայրՀին քաղաք[2][1]
ՓողոցՀին քաղաքի հրապարակ և Pařížská?
Ոճբարոկկո ճարտարապետություն
Պատկանում էՊրահա
Մասն էQ124047794?
կայք
50°5′16.0″N 14°25′11.5″E / 50.087778°N 14.419861°E / 50.087778; 14.419861
 Church of Saint Nicholas in Old Town, Prague Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (չեխ․՝ Kostel svatého Mikuláše) , բարոկկո ոճով կառուցված եկեղեցի Չեխիայի մայրաքաղաք Պրահայի հին քաղաքամասում։ Ներկայիս կառույցն ստեղծվել է 1732–1737 թվականներին[3] ճարտարապետ Կիլիան Իգնաց Դինցենհոֆերի նախագծով ու ղեկավարությամբ՝ XIII դարում գոթիկա ոճով կառուցված և նույնպես սուրբ Նիկողայոսին նվիրված եկեղեցու տեղում[4][5]։ Գլխավոր պորտալի արձանների հեղինակը չեխ քանդակագործ Անտոնին Բրաունն է, որմնանկարներինը՝ բավարիացի նկարիչ Կոսմա Ազամը[6][7]։

Եկեղեցին գործող է. յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի այստեղ պատարագ է մատուցվում[8]։ Մինչև 1920 թվականը օգտագործվել է չեխ և սլովակ ուղղափառ եկեղեցու կողմից[9], 1870—1914 թվականներին էլ վարձակալության է տրվել ռուս ուղղափառ եկեղեցուն։ Ներկայումս համարվում է չեխական հուսյան եկեղեցու գլխավոր տաճարը։ Այդուհանդերձ՝ ուղղափառ քրիստոնյաներին թույլատրվում է քրիստոնեական մեծ տոները՝ Հիսուսի ծնունդն ու Զատիկը ըստ իրենց ծիսակարգի նշել այստեղ[10]։ Թույլատրվում է նաև եկեղեցում անցկացնել էքսկուրսիաներ, կազմակերպել դասական երաժշտության (Վերածննդի ու բարոկկո ոճերի և երգեհոնային) համերգներ[11][12][13]։

Պրահայի 1945 թվականի ապստամբության ժամանակ այստեղ է գործել պարտիզանական «Ռադիո Պրահա»-ն, որի գլխավոր շենքը ենթարկվել էր գերմանական Վաֆֆեն-ԷսԷս-ի հարձակմանը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Památkový katalog NPÚ
  3. «kostel sv. Mikuláše». Královská cesta (չեխերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
  4. NasRegion.cz. «Víte, kde byl první pravoslavný kostel v Čechách? Asi vás překvapí, že na Staroměstském náměstí». Náš REGION (չեխերեն).(չաշխատող հղում)
  5. «Noc kostelů - Praha 1 - Staré Město, kostel sv. Mikuláše». www.nockostelu.cz (չեխերեն).
  6. «St Nicholas Cathedral (Old Town) (Chrám sv. Mikuláše (Staré Město))». Prague.eu (անգլերեն).
  7. «Church of St. Nicholas (Old Town Square) | welcometoprague.cz». www.welcometoprague.eu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
  8. «Храм святого Николая (Старе Место), история, описание, фото, график работы, стоимость билетов». tisamsebegid.ru (ռուսերեն).
  9. «NO CČSH Praha 1 - Kostel sv. Mikuláše». www.svmikulas.cz (չեխերեն).
  10. Т. Яровинская Прага. — М.: Эксмо, 2011. — С. 65—66. — 304 с. 5000 экз. ISBN 978-5-699-49614-3
  11. «Kostel sv. Mikuláše na Staroměstském náměstí | cztip.eu» (չեխերեն).
  12. «Kostel sv. Mikuláše Praha». www.virtual-tickets.cz (չեխերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
  13. «Церковь святого Николая в Праге». praga-plus.ru (ռուսերեն).
  14. Edwards, Ivana Praguewalks. — Macmillan, 1994. — С. 217—218. ISBN 9780805023602

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Líbal, D. a Muk, J.: Staré město pražské - architektonický a urbanistický vývoj, Praha, 1996
  • Poche, E.: Prahou krok za krokem, Praha, 1958
  • Pavel Vlček a kolektiv: Umělecké památky Prahy , Díl I. Staré Město a Josefov. Praha 1999.
  • Helmut Zeller, Eva Gruberová - CityTrip-plus Prag, Verlag=Reise Know-How, 2016, ISBN=978-3-8317-2633-2
  • La Chiesa di San Nicola. Nakladatelství v Ráji, 1998, Barbara Zane, ISBN 80-85894-57-2
  • Mondadori, 2005, Vladimir Soukop, ISBN = 977-18-2576-3
  • New Holland Publishers, 2008, Jack Messenger, Brigitte Lee, ISBN = 978-3-8317-2633-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]