Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Միլլերովո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
ռուս.՝ Церковь Николая Чудотворца
Եկեղեցին մինչև 1917 թվականի հեղափոխությունը
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ռուսաստան, Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՄիլլերովո և Դոնի զորքի մարզ
Դավանանքուղղափառություն
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի, ռուս.՝ Церковь Николая Чудотворца), նախկին ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Միլլերովո քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1903 թվականը Միլլերով-Գլուբոկինսկի ավանում (այժմ՝ Միլլերովո քաղաք) գոյություն է ունեցել միայն փայտե մատուռ, որը կառուցվել էր 1891 թվականին։ Ավանի բնակիչները Գրեկովո-Պոլնենսկայա սլոբոդայի Յուղաբեր կանանց եկեղեցու ծխի անդամներ էին[1][2]։

1900 թվականին ավանում սկսվել է փայտե եկեղեցու շինարարությունը։ Այն կառուցվել և օծվել է 1903 թվականին հանուն Նիկողայոս Հրաշագործի։ Եկեղեցու առաջին քահանա է դարձել Պյոտր Լեդկովսկին Գրեկովո-Պոլնենսկայա սլոբոդայից, որին էլ կցված էր եկեղեցին։ 1904 թվականին Նովոչերկասկից ուղարկվել է նոր ձեռնադրված քահանա Վլադիմիր Վոլագուրինը[3]։

Եկեղեցին կառուցելու ժամանակ կալվածատեր Միլլերը եկեղեցու համար զոհաբերել է երեք տասանորդ մակերեսով հող (առանց նվիրագրի)։ Սուրբ Նիկողայոսի՝ զանգակատնով փայտե տաճարը ցոկոլային հիմքի վրա էր, ծածկված էր թիթեղային երկաթով։ Եկեղեցու շուրջը երկաթյա ցանկապատ էր։ Տաճարն ուներ մեկ խորան՝ հանուն Նիկողայոս Հրաշագործի։ Այնտեղ ծառայում էր երկու հոգևորական՝ քահանան և դպիրը, որոնք բնակվում էին եկեղեցական տներում։ Եկեղեցուն է պատկանել նաև սամանից (կավից ու գոմաղբի, հարդի, ձիու մազի խառնուրդից պատրաստված աղյուս) պատրաստված և երկաթով ծածկված պահակատունը։ 1911 թվականին այն ընդլայնվել է, և նույն թվականի դեկտեմբերին այնտեղ կազմակերպվել է կիրակի և տոնական օրերին աղքատներին կերակրելու համար ճաշարան։ Եկեղեցուն կից է եղել նաև դպրոցի շենքը։ Ըստ նախահեղափոխական ավանդույթի՝ պաշտվող ծխականներին թաղում էին ոչ թե սովորական ծխական գերեզմանատանը, այլ եկեղեցու ցանկապատից ներս։ Այսպես, Սուրբ Նիկողայոս եկեղեցու մոտ 1910 թվականին ընտանեկան դամբարանում թաղվել է միլլերովցի դեղագործ Դիոնիսի Իվանովիչ Մեշկոմաևի որդին։

Վերապրելով 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը, քաղաքացիական և հայրենական պատերազմները՝ 1950-ական թվականներին տաճարը ոչնչացվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]