Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Մալչևսկո-Պոլնենսկայա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Նիկողայոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մալչևսկո-Պոլնենսկայա (Միլլերովսկի շրջան) և Միլլերովսկի շրջան |
Դավանանք | ուղղափառություն |
Ժառանգության կարգավիճակ | ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ |
Նվիրված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Փակված է | 1966 |
Շինանյութ | աղյուս |
Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի) (ռուս.՝ Никольская церковь (Николаевская церковь, церковь Николая Чудотворца)), կորսված ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Միլլերովսկի շրջանի Մալչևսկո-Պոլնենսկայա սլոբոդայում[1]։ Ռոստովի մարզի մշակութային ժառանգության օբյեկտ է[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ | |
---|---|
Լքված տաճարի տեսքը | |
Գմբեթի վերականգնումը |
Առաջին` փայտե եկեղեցին սլոբոդայում կառուցվել է XVIII դարի վերջին և այրվել 1803 թվականին։ 1822 թվականին ռազմական ավագներ Պետրոս և Միխայիլ Մալչևսկիների միջոցներով կառուցվել է զանգակատնով նոր տաճար (կիսով չափ քարե` փայտե վերնամասով)։ Սուրբ Նիկողայոս նոր քարե եկեղեցին կառուցվել է սլոբոդայում 1902 թվականին։ 1907 թվականին ընդլայնվել են նրա կողմնասեղանները։ 1911 թվականին կառուցվել է եկեղեցական պահականոցը։
Եկեղեցին վերապրել է հեղափոխությունը և քաղաքացիական պատերազմը։ 1938 թվականին փակվել է, բայց Հայրենական մեծ պատերազմի տարիներին կրկին սկսել է գործել։ Ծառայությունն այնտեղ շարունակվել է մինչև 1960 թվականը, երբ եկել են խրուշչովյան ժամանակները։ Տաճարը փակվել է և 1966 թվականին քանդվել։ Երկար ժամանակ գտնվել է փլատակների մեջ։
Եկեղեցու շենքը փոխանցվել է Կալինինի անվան կոլտնտեսությանը։ Եկեղեցական գույքի առարկաներից շատերը տարվել են Չերտկովո գյուղի գործող Նիկողոսյան աղոթատուն։ Եկեղեցու շենքն օգտագործվել է որպես կոլտնտեսության հացահատկի պահեստ։ 2011 թվականի հունիսին տաճարը վերականգնելու նպատակով սկսվել է դրամահավաք։ Վերակառուցումը սկսվել է գմբեթի վերանորոգումից։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ վերականգնումը դեռ չի ավարտվել։ Վերանորոգման համար շարունակվում է դրամահավաքը[3]։
Ըստ գավառագետ Պ. Ա. Պոնոմարյովի՝ «Միլլերովսկի շրջանում եկեղեցիների փակումը և եկեղեցական արժեքների առգրավումը ձգվեց երկար տարիներ։ Ամենավերջինը փակել են Հովհաննես Աստվածաբան եկեղեցին Տիտովկա սլոբոդայում և Սուրբ Նիկողայոս եկեղեցին Մալչևսկո-Պոլնենսկայա սլոբոդայում»[4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Кириллов А. Донская епархия в её настоящем положении. Новочеркасск, 1896.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Николаевская церковь (Мальчевско-Полненская)
- ↑ ПЕРЕЧЕНЬ ВЫЯВЛЕННЫХ ОБЪЕКТОВ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ (ПАМЯТНИКОВ ИСТОРИИ, АРХИТЕКТУРЫ, МОНУМЕНТАЛЬНОГО ИСКУССТВА)(չաշխատող հղում)
- ↑ «Поможем церкви». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
- ↑ СТРОИМ ХРАМ ВСЕМ МИРОМ