Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Լակեդեմոնովկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
ռուս.՝ Церковь Николая Чудотворца
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԼակեդեմոնովկա
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1794
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1794
Քարտեզ
Քարտեզ
Արտաքին պատկերներ
Սուրբ Նիկողայոս եկեղեցի


Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նիկողայոս Հրաշագործ եկեղեցի, ռուս.՝ Церковь Николая Чудотворца), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Լակեդեմոնովկա գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Տագանրոգի գործակալությանը։

Հասցեն՝ Ռուսաստան, Ռոստովի մարզ, Նեկլինովսկի շրջան, գ. Լակեդեմոնովկա, Հոկտեմբերյան փող., 39։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի վերջում, Լակեդեմոնովկա գյուղի հիմնադրումից հետո, նրա բնակիչների հոգևոր կարիքները բավարարելու անհրաժեշտություն առաջացավ։ Գյուղական կալվածատեր Դմիտրի Ալֆերակին, գյուղացիները, գյուղի կողմից լիազորված կառավարիչ Ֆեոդոր Բազիլևսկին ստանձնեցին Լակեդեմոնովկայում եկեղեցի կառուցելու գործը։ Որոշվեց եկեղեցին նվիրել Դեմետրիոս Սալոնիկցուն։ Դեմետրիոս Սալոնիկցին Դմիտրի Ալֆերակիի երկնային հովանավորն էր։ Ապագա ծխականները դիմեցին տաճարի կառուցման խնդրագրով։ 1794 թվականի հոկտեմբերի 19-ին ստացվեց Եկատերինոսլավի մետրոպոլիտ Գավրիիլի շինարարության թույլտվության օրհնությունը։ 1794 թվականի նոյեմբերի 13-ին ավագ երեց Իոան Անդրեևն օծեց տաճարի կառուցման վայրը։ Կատարվեց հիմնարկեք, տեղադրվեց խաչ։

1795 թվականի հուլիսի 24-ին Ալֆերակին քահանայապետ Գավրիիլին կառուցված տաճարի օծման խնդրագիր է ներկայացրել։ Նամակում նա նաև խնդրել է քահանա ուղարկել տաճար։ Եկատերինոսլավի կոնսիստորիայից ստացվել է մետրոպոլիտի հետևյալ պատասխանը. «Թույլատրել Տագանրոգի ավագ երեց Իոան Անդրեևին օծել Լակեդեմոնովկայի նորակառույց Սուրբ Դեմետրիոս եկեղեցին և թույլատրել հանձնել օծված անտիմինսը»։

Կառուցված աղյուսե տաճարը երկար ժամանակ եղել է գործող։ Ըստ շրջանային ֆինանսական բաժնի 1937 թվականի փետրվարի 10-ի տեղեկանքի՝ տաճարը փակվել է։ Նույն թվականին տաճարը շրջանային ֆինանսական բաժնի կողմից 50 հազար ռուբլով վաճառվել է Ստալինի անվան կոլտնտեսությանը, որն այդ շենքն օգտագործել է որպես հացահատկի պահեստ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին, գերմանական օկուպացիայի ժամանակահատվածում՝ 1942 թվականին, տաճարում անցկացվել են ժամերգություններ։

1961 թվականի ժողովրդական դատարանի որոշմամբ տաճարը կրկին փակվել է։ Գյուղի ուղղափառ համայնքը վերացվել է։ Մինչև 1990-ական թվականները տաճարն օգտագործվել է կենցաղային կարիքների համար։ 1980-ական թվականներին շենքում տնտեսական պահեստ էր[1]։

1991 թվականին, վերակահավորումից հետո, տաճարը կրկին բացվել է ծխականների համար, ընդ որում՝ այն վերաօցվել է ի պատիվ Նիկողայոս Հրաշագործի։ Մինչև 2000-ական թվականների սկիզբը տաճարում կատարվել են վերականգնողական աշխատանքներ, որմնանկարվել են պատերը։ Ներկայումս սա գործող տաճար է՝ կապույտ գմբեթներով և կցակառուցված զանգակատնով։ Տաճարը ներկված է նարնջագույն և վարդագույն։

Հոգևորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծխի վանահայր՝ քահանա Նիկոլայ Կրավչենկո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Свято-Никольский приход села Лакедемоновка». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]