Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Նին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Church of St. Nicholas in Nin - by Pudelek.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղագրությունՆին
Ճարտարապետական ոճpre-Romanesque art?

Սուրբ Նիկողայոս եկեղեցի (խորվաթ.Crkva Svetog Nikole ), 11–րդ դարի վերջին կամ 12–րդ դարի սկզբին հռոմեական կաթոլիկ եկեղեցի դորոմանյան ոճով, գտնվում է Պրահուլյե շրջանում, Զադարից երկու կիլոմետր հեռավորության վրա, Խորվաթիայի Զատոն և Նին քաղաքների միջև։ Այն կառուցվել է նախապատմական Լիբուրնիայի գերեզմանաթմբի գագաթին։ Այս եկեղեցին վաղ հռոմեական ոճի ճարտարապետության պահպանված միակ նմուշն է ամբողջ Դալմաթիայում։ Այն նվիրված է Նիկողայոս Հրաշագործին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Նիկողայոս եկեղեցին կառուցվել է ամրոցի տեսքով։ Այն նման է չորս ճյուղերով թերթիկի, որոնք տեղադրված են միջուկի շուրջը, որոնցից երեքը կազմում են աբսիդը, իսկ չորրորդը պատկերում է մուտքի ճյուղը։ Նրա գմբեթավոր պահոցը ամրացված է ծանր կողային կամարներով, որոնց վրա 16–րդ կամ 17–րդ դարերում հարյուրամյա խորվաթա–օսմանյան պատերազմի ընթացքում (1493–1593) կառուցվել են 8 փոքր աշտարակներ ատամնավոր պատերով, որոնք հենված են զարդաքանդակներով սյուներ վրա։ Մուտքի հատվածը ուղղանկյուն է և երկու կողմից պատված է բազրիքներով։ Եկեղեցին կառուցված է մանր քարերից և ունի հարթ մակերես։ Չափը բավականին փոքր է, երկարությունը 5,90 մետր է, լայնությունը՝ 5,70 մետր, բարձրությունը՝ 6 մետր[1]։

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին մեծ նշանակություն ուներ Խորվաթիայի պատմության մեջ[2]։ Մասնավորապես, այն շատ կարևոր էր Խորվաթիայի թագավորների համար։ Նինում թագադրվել են յոթ թագավորներ, և տիրակալներից յուրաքանչյուրն ըստ ավանդույթների, ձիով գալիս էր Սուրբ Նիկողայոս եկեղեցի։ Հենց այստեղ էր, որ միապետը մարդկանց ներկայանում էր խորհրդանշական ծիսակարգի միջոցով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Vladimir Anić Glagolski akcenat zadarskog štokavskog zaleđa // Radovi. Razdio lingvističko-filološki. — 2018-04-17. — В. 5. — Т. 8. — ISSN 1330-402X. — doi:10.15291/radoviling.2353
  2. «Grgur Ninski - Turistička zajednica grada Nina»։ www.nin.hr։ Վերցված է 2021-03-24 
  3. «The Church of St Nicholas - Tourist board Nin Croatia»։ www.nin.hr։ Վերցված է 2021-03-24