Սուրբ Միքայել հրեշտակապետի տաճար (Շերբրուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Միքայել հրեշտակապետի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և փոքր բազիլիկ
ԵրկիրԿանադա Կանադա
ՏեղագրությունՔվեբեկ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Sherbrooke?
Հիմնական ամսաթվերը1957
ՆվիրվածՄիքայել Հրեշտակապետ
ՃարտարապետLouis-Napoléon Audet?
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Հիմնադրված1957
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale de Sherbrooke Վիքիպահեստում
amenstmichel.org(ֆր.)

Սուրբ Միքայել հրեշտակապետի տաճար (ֆր.՝ Cathédrale Saint-Michel), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Շերբրուկ քաղաքում, Քվեբեկ նահանգ, Կանադա։ Եկեղեցին փոքր բազիլիկ է։ Շերբրուկի արքեպիսկոպոսական մայր տաճարն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերբրուկի առաջին եկեղեցին կառուցվել է 1826 թվականին և նվիրվել է Սուրբ Կոլումբանին։ 1854 թվականին այս եկեղեցին վերակառուցվել և վերանվանվել է Սուրբ Միքայել հրեշտակապետի պատվին։ 1874 թվականին Պիոս IX պապը հաստատում է Շերբրուկի թեմը, և Սուրբ Միքայելի եկեղեցին դառնում է այդ թեմի տաճարը։

1914 թվականին Շերբրուկի եպիսկոպոսը դիմում է Քվեբեկի ճարտարապետ Լուի Նապոլեոն Օդեին՝ հին տաճարի վերակառուցման առաջարկով։ Լուի Նապոլեոնը վերակառուցումը պլանավորելու համար վերցնում է Փարիզի Աստվածամոր տաճարի տաճարի մոդելը։

Սուրբ Միքայել հրեշտակապետի առաջին տաճարը 1910 թվականին

Նոր եկեղեցու շինարարությունն սկսվել է 1915 թվականին։ Ի տարբերություն հին տաճարի, որի շենքն ուղղված էր դեպի հյուսիս-հարավ, նոր եկեղեցու շենքը կառուցվում է այնպես, որ աբսիդը ուղղված լինի դեպի արևելք։ Տաճարի առաջին մասն ավարտվել է 1917 թվականին։ Տաճարի հետագա շինարարությունը դադարում է մինչև 1956 թվականը։

1956 թվականին տաճարի կառուցումը վերսկսվում է և շարունակում է մինչև մեր օրեր, բայց՝ բազմաթիվ ընդմիջումներով։

1959 թվականի հուլիսի 31-ին Հռոմի Հովհաննես XXIII պապը կոչում է տաճարը Սուրբ Միքայել հրեշտակապետի անունով և շնորհում փոքր բազիլիկի կարգավիճակ[1]։

Ներկայումս տաճարում կա երկու երգեհոն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]