Սուրբ Մինաս վանք (Կես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Մինաս վանք (Կես)
Վանքային համալիր
ՏեղադրությունԱրևմտյան Հայաստան, Այրարատ
ԱշխարհԱյրարատ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. տիպԱնգմբեթ, սյուներով բազիլիկա
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ18-րդ դար
Կառուցման ավարտ1790
Ավերում1915
##Սուրբ Մինաս վանք (Կես) (Թուրքիա)
Set01-church1.svg
##Սուրբ Մինաս վանք (Կես) (Մեծ Հայք)
Set01-church1.svg
39°49′30″ հս․ լ. 41°11′31″ ավ. ե.HGЯO

Կեսի Սուրբ Մինաս վանք, հայկական վանք Արևմտյան Հայաստանում։ Այն անգմբեթ, սյուներով բազիլիկ է՝ բնորոշ 19-րդ դարի հայկական եկեղեցիներին։ Վանքը գտնվում է Կարին քաղաքից 9 կմ արևմուտք տեղադրված Կես գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականից մեկ տասնամյակ առաջ Կես գյուղն ուներ 1,103 հայ և 170 մուսուլման բնակիչ[1]։ Գյուղն ուներ նաև դպրոց, որտեղ սովորում էին 100 աշակերտ։ Կեսում գտնվող Սուրբ Մինաս վանքը կառուցվել էր 1790 թվականին։ Սակայն դատելով վանքի պատի մեջ ներկառուցված խաչքարից, որի վրա փորագրված էր 1740, կարելի է եզրակացնել, որ 1790 թվականին կառուցված վանքը փոխարինել էր ավելի հին շինության[2]։

Չնայած ներկայումս վանքը վատ վիճակում է, այն դեռևս կանգուն է։ Սակայն շրջակայքում իրականացվող շինարարությունը կարող է բերել վանքի վերջնական ավերման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ֆր.՝ Les Arméniens dans l'Empire Ottoman à la veille du Génocide, Raymond H. Kévorkian, Paul B. Paboujian, Փարիզ, 1992
  2. անգլ.՝ Armenian Architecture: A Documented Photo-Archival Collection on Microfich, V. L. Parsegian, հատոր 5, Zug, Շվեյցարիա, 1980