Սուրբ Մինասի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Մինասի տաճար
հունարեն՝ Καθεδρικός Ναός Αγίου Μηνά
Agios Minas Cathedral 01.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՀունաստան, Կրետե, Հերակլիոն
ԴավանանքՈւղղափառություն
ԹեմՀույն ուղղափառ եկեղեցի, Կրետեի թեմ
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակlisted archaeological site in Greece
ՆվիրվածSaint Menas
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված1895 թվական
Կոորդինատներ: 35°20′15.360000100007″ հս․ լ. 25°7′51.240000100002″ ավ. ե. / 35.33760000002777701° հս․. լ. 25.13090000002777913° ավ. ե. / 35.33760000002777701; 25.13090000002777913 և Կոորդինատներ: 35°20′15.471600100006″ հս․ լ. 25°7′51.283200099995″ ավ. ե. / 35.33763100002777691° հս․. լ. 25.13091200002777725° ավ. ե. / 35.33763100002777691; 25.13091200002777725{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page

Սուրբ Մինասի մայր տաճար (հունարեն՝ Καθεδρικός Ναός Αγίου Μηνά), հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Հունաստանի Կրետե կղզում գտնվող Հերակլիոն քաղաքում[1]:

Համարվում է Կրետեի գլխավոր տաճարներից և կրոնական կառույցներից մեկը: Սուրբ Մինասի տաճարը Հունաստանի տարածքում գտնվող ամենամեծ կրոնական կառույցն է[2] (Այստեղ կարող է տեղավորվել մինչև 8000 մարդ):

Եկեղեցու անվան սրբի սրբատոնն ընդունված է պաշտոնապես նշել ամեն տարվա նոյեմբերի 11-ին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախասկզբնակա փոքր եկեղեցին կառուցվել է 1735 թվականին՝ թուրքերի կողմից Կրետեի բռնազավթման ընթացքում: Ներկայումս այս եկեղեցին գտնվում է տաճարի գլխավոր մուտքի ձախ կողմում:

1826 թվականին՝ տաճարում Զատկի տոնակատարության ժամանակ թուրքական ամբոխն ուղարկվել է տաճար: Թուրքերի նպատակն էր ավերել տաճարը և պատժել տեղի հույն հավատացյալներին:

Թուրքերին գլխավորում էր Այան Աղան անունով հեծելազորային սպան: Քրիստոնյա հույները կարողացան ընդվզել թուրքերի դեմ և հետ մղել դավադիրներին: Հույները այս ամենը համարեցին Սուրբ Մինասի օրհնությունն ու հրաշագործությունը:

Գեորգիոս Սիլամիանակիսը 1939 թվականին հրատարակած իր «Սուրբ Մինաս» (հունարեն՝ Άγιος Μηνάς) գրքում հեղինակը պնդում է, որ Սուրբ Մինասը Հերակլիոնում բացեց ամենակալ դատարան ոչ միայն քրիստոնյաների, այլ նաև մուսուլմանների համար:

Ներկայիս տաճարի շինարարությունը սկսվել է 1862 թվականի մարտի 25-ին: Այն կառուցվել է հույն ճարտարապետ Աթանասիոս Մուսիսայի նախագծմամբ: Շինարարական աշխատանքները տևել են 33 տարի (ընդմիջումներով՝ 1866-1883): Կառուցման սկզբում տաճարի խորանին դրվեցին տարբեր ժողովուրդների ոսկե, արծաթե և բրոնզե մետաղադրամներ:

1895 թվականին տեղի է ունեցել տաճարի օծման արարողությունը: Այն կոչվել է ի պատիվ ուղղափառ և կաթոլիկ եկեղեցու սուրբ Սուրբ Մինասի: Չնայած թուրքական հնարավոր հարձակման՝ տաճարի օծման արարողությունը տևել է երեք օր: Ունեն գմբեթաձև կատարներ, որոնք վերևում վեր է խոյանում հունական խաչը:

Պատերն ու կամարները կառուցվել են հունա-բյուզանդական ճարտարապետական ոճով, իսկ գմբեթի վրա կան բյուզանդական որմնանկարներ:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]