Սուրբ Մեսրոպ եկեղեցի (Հոմս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մեսրոպ եկեղեցի (այլ կիրառումներ)
| Սուրբ Մեսրոպ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հոմս |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Դամասկոսի հայոց թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 2009 |
| Հիմնադրված | 2009 |
![]() | |
![]() | |
Սուրբ Մեսրոպ եկեղեցի, Հոմս քաղաքում գտնվող կրոնական կառույց, որը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դամասկոսի հայոց թեմին։ Համակարգում է Սիրիայի Հոմս քաղաքի առաքելական հայության կյանքը։ Կից գտնվում է Սահակյան վարժարանը[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին և դպրոց-վարժարանն անվանված են հայերենի այբուբենի հիմնադիրների՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի անուններով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմս քաղաքում հայոց ցեղասպանությունից հետո հաստատվում են շուրջ 20 հազար հայեր, որոնք հիմնում են հայկական թաղամասը։

Ի սկզբանե Հոմսի հայ առաքելական համայնքը առաջնորդվել է Երուսաղեմի հայոց պատրիարքության Դամասկոսի թեմի կողմից, ապա 1929 թվականից անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի օրհնությամբ, Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Բեյրութի (Լիբանան) և Կիպրոսի թեմերի հետ Կիլիկիո աթոռին է փոխանցել նաև Դամասկոսի թեմը։ 1956 թվականին Դամասկոսի թեմը, Դամասկոսի և Հոմսի հայ առաքելական համայնքների հետ (Սուրբ Սարգիս եկեղեցի) անցնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ուղիղ ենթակայությանը։ Բուն եկեղեցին օծվում է 2009 թվականին[2]։ Վերջին պատարագը մատուցվել է 2011 թվականին՝ սուրբ Զատկի տաղավար տոնի կապակցությամբ։ Դպրոցը երկու հարկ ուներ․ ներքևում գտնվում էին ծիլ, բողբոջ և մանկապարտեզ խմբերը, իսկ վերևում՝ առաջին, երկրորդ և երրորդ դասարանները։ Շինությունից աջ տեսչարանն էր և 4-6-րդ դասարանները։
Նախքան Սիրիական ճգնաժամը բնակվում էր ավելի քան 40 հազար քրիստոնյա՝ կաթոլիկ արաբներ, ասորիներ, հույներ, հայեր։ Սիրիական բանակի կողմից քաղաքի ազատագրումից հետո քրիստոնյաների որոշ մաս սկսում է վերադառնալ[3]։ 2011 թվականի նոյեմբերից եկեղեցին և վարժարանը գտնվել են իսլամական պետության ահաբեկիչների հսկողության տակ, որոնք վերածել էին դրանք իրենց կենտրոնների, նկուղում գտնվող սրահը՝ հիվանդանոցի, ուսուցիչների սենյակը՝ մզկիթ-աղոթարանի, եկեղեցին՝ հանրակացարանի[4]: Եկեղեցու սուրբ խորանը պղծվել էր: 2016 թվականի ամռանը քննարկվում էր եկեղեցու վերանորոգման և վերականգնման հարցը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հոմսի հայկական վարժարանի դասարանները վերածուած էին հիւանդասենեակի». horizonweekly.ca. Հորիզոն. 2014 թ․ մայիսի 26.
- ↑ «Հոմսի Հայերու Իրավիճակը». aztagdaily.com. Ազդակ. 2014 թ․ մայիսի 31.
- ↑ «Christians returning to Homs, Syria, even though Islamic State looms». www.catholicnewsagency.com (ամերիկյան անգլերեն). Catholic News Agency. 2015 թ․ ապրիլի 1.
- ↑ «Armenian Church and School to Be Renovated in Homs». mirrorspectator.com (անգլերեն). Հայելի. 2016 թ․ մարտի 24.
- ↑ «Հոմսի Սբ. Մեսրոպ եկեղեցին կվերակառուցվի». www.panorama.am. panorama.am. 2016 թ․ մարտի 22.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգային Սահակյան վարժարան, ֆեյսբուքյան էջ
- Նորա Շահպազեան, Մէր դպրոցական կյանքեն

