Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սուրբ Մարիանե եկեղեցիից)
Jump to navigation Jump to search
Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ)
Եկեղեցի

Սուրբ Մարիանե եկեղեցին օգոստոսին, 2009 թ.

ՏեղադրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Աշտարակ
ԱշխարհԱյրարատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Պատմական երկիրԶաքարյան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. տիպՆերքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն գմբեթավոր եկեղեցի
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ1281
Առանձնահատկություններ
Երկարություն11,45 մ
Լայնություն8,88 մ
ՇինանյութԴարչնագույն, սրբատաշ տուֆ
##Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ) (Հայաստան)
Set01-church1.svg
##Սուրբ Մարիանե եկեղեցի (Աշտարակ) (Արագածոտնի մարզ)
Set01-church1.svg
40°18′3.34″ հս․ լ. 44°21′39.59″ ավ. ե. / 40.3009278° հս․. լ. 44.3609972° ավ. ե. / 40.3009278; 44.3609972Կոորդինատներ: 40°18′3.34″ հս․ լ. 44°21′39.59″ ավ. ե. / 40.3009278° հս․. լ. 44.3609972° ավ. ե. / 40.3009278; 44.3609972
Commons-logo.svg Վիքիպահեստում

Սուրբ Մարիանե, եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուսիս-արևելքում: Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1281 թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 թվականին կառուցվել է զանգակատունը։ Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է, իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն (11.45 X 8.88 մետր)։ Եկեղեցու թմբուկը ներսից կլորաձև է, դրսից՝ տասանիստ։ Հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը։ Սուրբ Մարիանեն աչքի է ընկնում իր սլացիկ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ և սլացիկ գմբեթով։ Հարդարանքից ուշագրավ են պատուհանների կիսագլանային հատվածքի քառանկյուն պարակալները՝ խաչաձև դասավորված եռաթև հավելումներով։ Հարավային խաչաթևի կտուրի զանգաշտարակը կառուցվել է 1838 թվականին։ Շուրջը պահպանվել են խոշոր, անմշակ բազալտից պարսպի մնացորդներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 321 CC-BY-SA-icon-80x15.png