Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի (Գեթսեմանի այգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի
ռուս.՝ Церковь Святой Марии Магдалины
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Պաղեստին, Իսրայել
ՏեղագրությունԵրուսաղեմ
Հասցեהר הזיתים
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի և ուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1885
Ժառանգության կարգավիճակմշակութային ժառանգության օբյեկտ
ՆվիրվածՄարիամ Մագդաղենացի
ԱնվանվածՄարիամ Մագդաղենացի
ՃարտարապետԴավիդ Գրիմ
Ճարտարապետական ոճռուսական ոճ
Հիմնադրված1885
Շինանյութավազաքար
Քարտեզ
Քարտեզ
 Saint Mary Magdalene Church (Jerusalem) Վիքիպահեստում
jerusalem-mission.org/convent_magdalene.html

Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի Գեթսեմանում, ռուսական ուղղափառ եկեղեցի Արևելյան Երուսաղեմում։ Գտնվում է Գեթսեմանում, Աստվածամոր գերեզմանից ոչ հեռու՝ Ձիթենյաց լեռան ստորոտին։ Կառուցվել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության կողմից կայսերական ընտանիքի միջոցներով[1], կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնայի հիշատակին։ Օծվել է 1888 թվականին ի պատիվ սուրբ Մարիամ Մագդաղենացու։ 1921 թվականից եկեղեցում պահվում են սուրբ նահատակներ Մեծ կայսրուհի Ելիզավետա Ֆեոդրովնայի և միանձնուհի Վարվառայի մասունքները։

Տաճարը պատկանում է Արտասահմանյան ռուս ուղղափառ եկեղեցուն, այն համարվում է Քրիստոսի Հարության Վիֆանի համայնքի կանանց Գեթսեմանի վանքի գլխավոր եկեղեցին[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ալեքսանդրովնայի հիշատակին նվիրված եկեղեցու կառուցումն առաջարկվել է Երուսաղեմի Ռուսական ուղղափառ առաքելության ղեկավար արքեպիսկոպոս Անտոնինի (Կապուստին) կողմից։ Նա եկեղեցու կառուցման համար առաջարկել էր Ձիթենյաց լեռան ստորոտին գտնվող հողատարածքը, որը ձեռք բերվեց 1882 թվականի աշնանը։ Եկեղեցու նախագիծը կազմեց ճարտարապետ Դավիդ Գրիմը, հիմնարկեքը կայացավ 1885 թվականի հունվարի 21-ին։ Շինարարական աշխատանքների ծրագիրն իրականացվում էր Կայսերական ուղղափառ պաղեստինյան ընկերության կողմից, արքեպիսկոպոս Անտոնինի ղեկավարության և հսկողության ներքո։ Տաճարի կառուցման աշխատանքներն իրականացնում էին երուսաղեմցի ճարտարապետներ Կոնրադ Շիկը և Գեորգի Ֆրանգիան[4]։ Տաճարի կառուցմանը կայսր Ալեքսանդր III նվիրաբերել է 100 հազար ռուբլի, նրա չորս եղբայրներից յուրաքանչյուրը 15 հազարական, իսկ մեծ կայսրուհի Մարիա Ալեքսանդրովնան 5 հազար ռուբլի։ Տաճարը օծվել է 1888 թվականի հոկտեմբերի 1/13-ին Երուսաղեմի պատրիարքի կողմից, մեծ իշխաններ Սերգեյ Ալեքսանդրովիչի, Պավել Ալեքսանդրովիչի և մեծ կայսրուհի Ելիզավետա Ֆեոդորովնայի մասնակցությամբ[5]։

1921 թվականի հունվարին եկեղեցում թաղվել են Ռուսաստանից Չինաստանի միջոցով բերված տանջալից նահատակներ մեծ իշխանուհի Ելիզավետա Ֆեոդրովնայի և ճգնավոր Վարվառայի մարմինները։ Հուղարկավորությունը կատարեց Երուսաղեմի պատրիարք Դամիանը[6]։

1934 թվականին մետրոպոլիտ Անաստասիայի օրհնությամբ ուղղափառ դարձած շոտլանդուհի Նարիան (Ռոբինսոն) այստեղ հիմնեց կանանց ուղղափառ համայնք, Քրիստոսի Հարության անվամբ՝ դառնալով նրա մայրապետը։ Նա բնակություն հաստատեց իր քույրերի հետ, Գեթսեմանի այգու ռուսական մասում, սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցու մոտ, որտեղ կատարում էր ամենօրյա ժամերգություն և վարում միանձնուհու կյանք։ Համայնքին կից բացվեց դպրոց ուղղափառ արաբ երեխաների համար, որը գործում է մինչ օրս։ 1988 թվականին սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցու օծման հարյուրամյակի կապակցությամբ Գեթսեմանի համայնքը դասվեց վանական միաբանության շարքին։

«Մարիամ Մագդաղենացին հռոմեական կայսր Տիբերիոսի առջև», նկարիչ՝ Սերգեյ Իվանով

Ճարտարապետություն, կահավորանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ գմբեթանի միագահ եկեղեցին կառուցվել է երուսաղեմի սպիտակ և մոխրագույն քարից և համարվում է ռուսական ճարտարապետության մոսկովյան ոճի օրինակ։ Եկեղեցին ունի փոքր զանգակատուն։ Սրբապատկերներով զարդարված զսհասեղանի միջնապատը պատրաստված է սպիտակ մարմարից, բրոնզե զարդաքանդակներով, իսկ հատակը պատրաստված է բազմագույն մարմարից։ Սրբապատկերների հեղինակներն են նկարիչներ Ս. Վ. Իվանովը և Վասիլի Պետրովիչ Վերեշչագինը։ Զոհասեղանի կամարի վրա պատկերված է Ս. Վ. Իվանովի «Մարիամ Մագդաղենացին հռոմեական կայսր Տիբերիոսի դիմաց» հայտնի ստեղծագործությունը։ Բացի Վասիլի Պետրովիչ Վերեշչագինից և Սերգեյ Իվանովից եկեղեցում գեղանկարչական աշխատանքներ են կատարել Ալեքսեյ Կորզուխինը, Ալեքսանդր Սոկոլովը և Եվգրաֆ Սորոկինը։

Սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ նահատակ Էլիզավետայի մասունքներով դամբարանը
  • Գեթսեմանյան «Օդիգիտրիա» Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը։ 1554 թվականին Ռիհանիա (Լիբանան) բնակավայրում փառաբանված կերպար, որը նվիրաբերվել է լիբանանյան միտրոպոլիտ Իլյաին։ Իր հերթին, նա այն փոխանցեց Գեթսեմանյան վանքին, այն բանից հետո երբ ըստ ավանդության նրան հայտնվեցին մեծ նահատակներ Եկատերինան և Վարվառան։
  • Սուրբ նահատակներ մեծ իշխանուհի Ելիզավետայի և միանձնուհի Վարվառայի մասունքները, որոնք պահվում են առանձին տապանակներում։ Սկզբում Չինաստանից տեղափոխելուց հետո մեծ իշխանուհու կամքի համաձայն մարմինները թաղվեցին եկեղեցու գաղտնարանում։ 1982 թվականի մայիսի 1-ին ԱՌՈՒԵ-ի փառաբանվելուց հետո, սուրբ ավետաբեր կանանց շաբաթվա տոնը նշելուց հետո մասունքները գաղտնարանից տեղափոխվեցին եկեղեցի։
  • Սուրբ առաքյալ Մարիամ Մագդաղենացու սրբապատկերը և մասունքները։
  • Օպտինյան բարեկրոն առաքյալների սրբապատկերը և տապանը նրանց մասունքներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Платонов П. В. Гл. 1. Приобретение участка и строительство храма святой Марии Магдалины / Храм святой Марии Магдалины в Гефсиманском саду Иерусалима.
  2. «Монастырь во имя святой Марии Магдалины в Гефсиманском саду». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  3. Полное официальное название обители: «Вифанская община во имя Воскресения Христова с церковью равноапостольной Марии Магдалины в Гефсиманском саду» (поскольку первоначально община располагалась на русском участке в Вифании). См. Гефсиманский во имя равноапостольной Марии Магдалины монастырь.
  4. Гл. 1. Приобретение участка и строительство храма святой Марии Магдалины. — Ч. I. Предреволюционный период. Храм святой Марии Магдалины в Гефсиманском саду Иерусалима.
  5. Члены Иерусалимского отделения ИППО приняли участие в торжественной литургии в праздник Покрова Богородицы в храме Марии Магдалины, освященном 120 лет назад.
  6. Урушев Д. Скорбный путь великой княгини.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցի (Գեթսեմանի այգի)» հոդվածին։