Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճար (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ և Q28108889?
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՍուրբ Կլեմենտիսի թեմ Սարատովում
Հիմնական ամսաթվերը1906
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ԱնվանվածԱստվածածնի վերափոխման տոն
Հիմնադրված1906
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Dormition of the Theotokos (Novocherkassk) Վիքիպահեստում
marianc.info

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տաճար (ռուս.՝ Храм Успения Пресвятой Девы Марии), կաթոլիկական տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։

Վարչականորեն ենթարկվում է Սուրբ Կլեմենտիսի թեմի, որի կենտրոնը գտնվում է Սարատովում և որը ղեկավարում է եպիսկոպոս Կլեմենս Պիկելը, Ռոստովյան դեկանատին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կաթոլիկ համայնքը Նովոչերկասկ քաղաքում ձևավորել են լեհ աքսորյալները, որոնք վերաբնակեցվել են Դոն Լեհաստանում XIX դարի երկրորդ կեսին ազգային-ազատագրական շարժումները ճնշելուց հետո։ Ծխի երկրորդ՝ զգալի մասը կազմում էին հայ կաթոլիկները, որոնք տվյալ տեղանքում բնակվել են XVIII դարից։

Տաճարի շինարարությունը սկսվել է 1902 թվականին և ավարտվել 1906 թվականին։ Ճարտարապետը Բրոնիսլավ Ստանիսլավովիչ Ռոգույսկին էր։ 1907 թվականին տաճարն օծվել է։ 1917 թվականին ծխական համայնքում կար 4231 մարդ[2]։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1929 թվականին եկեղեցին փակվել է և օգտագործվել որպես հարևանությամբ գտնվող Նովոչերկասկի պոլիտեխնիկական համալսարանի ճաշարան։ 1937 թվականին այնտեղ եղել են մարզադահլիճ, բնակելի տարածքներ, մսուր-մանկապարտեզ։ Ծխում ծառայած քահանա Յոհան Լանգն արտաքսվել է 1941 թվականին և մահացել աքսորում 1944 թվականին։

1994 թվականին տաճարը հանձնվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման կաթոլիկ ծխին, որը գրանցվել է դրանից մեկ տարի առաջ։

Վանահայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յարոսլավ Վիշնևսկի ՝ (1993)
  • Էդվարդ Մացկևիչ (1993-1996 և 2000-2002)
  • Եժի Կրոլյակ (1996-1998)
  • Տոմաշ Վյոսնա (2002-2013)
  • Ալեքսեյ Պոլիսկո (2013-2014)
  • Մացեյ Ռուսեցկի, ԴՄ (2014 թվականից)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. Католическая Энциклопедия, стр. 910

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Католическая энциклопедия, т. 3., М., изд. Францисканцев, 2007, стр. 910, ISBN 978-5-91393-016-3