Սուրբ Մարգարիտայի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

St-Margaret's- Westminster.P1130954-PS (cropped).jpg
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 426
ռուս..անգլ..ֆր.

Սուրբ Մարգարիտայի եկեղեցի Վեստմինստերում (St Margaret’s, Westminster), ուշ գոթական եկեղեցի Վեստմինստերյան աբբայության տարածքում, որը ֆասադով նայում է Պարլամենտական հրապարակին։ Վեստմինստերյան պալատի և աբբայության հետ պատկանում է Համաշխարհային Ժառանգությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու պատմությունն սկսվում է 12-րդ դարում, երբ բենեդիկտինցիները Լոնդոնում կառուցեցին առաջին եկեղեցին` հանուն Մարգարիտա Անտիոքցու։ Այն վերակառուցվել է առաջին Թյուդորների օրոք (1486-1523 թվականներին), իսկ 17-րդ դարում պուրիտանների պնդմամբ դարձավ ծխական եկեղեցի բրիտանական պարլամենտի անդամների համար[1]։ 1730-ականներին տաճարը երեսպատվեց բաց գույնի փորթլենդյան կրաքարով, աշտարակներից մեկը ենթարկվեց վերակառուցման։ 19-րդ դարում եկեղեցուն կցվեցին նարտեքսներ, բոլորովին թարմացվեց նրա ինտերիերը։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Մարգարիտայի եկեղեցում են թաղված Ուիլյամ Քեքստոնը և Ուոլթեր Ռելին, ինչի մասին հիշեցնում են ձևավոր վիտրաժները նրանց պատկերներով[2]։ Այստեղ թաղված է նաև հոգևորական, Հենրիխ 7-րդի և Հենրիխ 8-րդի բժիշկ Ջոն Չամբերը։ Ըստ ավանդույթի, այստեղ պսակադրվել են անգլիական արիստոկրատիայի շատ սերունդներ` նրանց թվում նաև Ուինստոն Չերչիլը[3]։ Հայտնի է եկեղեցական երգեհոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wright A., Smith, P. (1868)։ Parliament Past and Present։ London: Hutchinson & Co 
  2. Smith, Christopher։ «Sir Walter Raleigh – Execution»։ Britannia Biographies։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-17-ին։ Վերցված է 2008-05-03 
  3. Gilbert Martin (1991)։ Churchill: a life։ London: Heinemann։ ISBN 0-434-29183-8 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]