Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վերիշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վերիշեն)


ՏեղադրությունՀայաստան Հայաստան Սյունիքի մարզ, Վերիշեն
ԱշխարհՀաբանդ, Սյունիք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Պատմական երկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Ճարտարապ. ոճՀայկական
Առանձնահատկություններ
Երկարություն27,3 մ
Շինանյութբազալտ
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վերիշեն) (Հայաստան)##
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վերիշեն) (Հայաստան)
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վերիշեն) (Սյունիքի մարզ)##
Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վերիշեն) (Սյունիքի մարզ)
39°32′00″ հս․ լ. 46°18′53″ ավ. ե.HGЯO

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում, գյուղապետարանի մոտ[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գտնվում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Հաբանդ գավառում։ Կառուցվել է 4-5-րդ դարերում։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հայաստանի միանավ ամենախոշոր եկեղեցին է[3][4]։ Եկեղեցու երկարությունը 27,3 մ է, սրահի երկարությունը ներսից 23,65 մ է, լայնությունը՝ որմնախորշերից 5,65 մ, իսկ հենապատերից՝ 3,45 մ։ Ամբողջությամբ պահպանվել է եկեղեցին։ Խիստ ձգված համաչափություններով դահլիճի երկայնական պատերին հնգական կամարակապ որմնախորշեր են։ Արևելքում այն ավարտվում է ներսից և դրսից կիսաշրջանաձև խորանով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան։ Եկեղեցու հարավ-արևմտյան ճակատային պատի վրա պահպանվել է մի փոքր վնասված արևի ժամացույցը[2]։

Վերիշենի կամ (Ձագաձորի[5]) Սուրբ Հռիփսիմե եկեղեցին համարվում է վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության կառույցներից մեկը, որը համարվում է Սյունիքի դպրոցի ուշագրավ հուշարձաններից է։ Այն կառուցված է կոպտատաշ բազալտով։ Պատերի շարվածքում օգտագործվել են նաև նախկին կառույցի՝ 4-5-րդ դարերի բեկորներ։ Ըստ արձանագրության պարզ է դառնում, որ եկեղեցին վերանորոգվել է 17-րդ դարում, հետևյալ արձանագրությունը կարելի է տեսնել եկեղեցու դռան ճակատակալ քարի վրա։

Եկեղեցու ամենամեծ թաղածածկ սրահի երկարությունը՝ 27,3 մետր է։ Աղոթասրահը արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն սրահ է, որը արևելյան կողմում ավարտվում է դրսից և ներսից կիսաշրջանաձև խորանով։ Այս եկեղեցին բացառիկ է նրանով, որ պատկանում է այն սակավաթիվ հուշարձանների թվին, որոնց խորանը ոչ թե բազմանիստ է, այլ՝ կիսաշրջանաձև։ Իսկ ներքին տարածքը ունի հինգ զույգ որմնամույթեր, որոնք բաժանված են վեց մասի։ Եկեղեցին ունի երկու մուտք, մեկը՝ արևմտյան կողմից, իսկ մյուսը հարավային կողմից։

Եկեղեցու բակում պահպանվել է 15-17-րդ դարերի արժեքավոր արձանագիր խաչքարեր և տապանաքարեր։ Այստեղ կա նաև հազվադեպ հանդիպող մի կոթող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՎԵՐԻՇԵՆԻ Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.
  2. 2,0 2,1 ««Վերիշենի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին», Ժիրայր Միրումյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «Հայաստանի արտաքուստ շեշտված աբսիդով միանավ հուշարձանները», Մորուս Հասրաթյան, «ԼՀԳ», 1976, էջ 11․
  4. «Վերիշեն», ՀՍՀ, հատ. 11, Երևան, 1981, էջ 407․
  5. «Ձագաձորի Սբ. Հռիփսիմե եկեղեցին որպես հնագույն գիտամշակութային կենտրոն». Hetq.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 22-ին.