Սուրբ Հովհաննես եկեղեցի (Սան Ֆրանցիսկո)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Սան Ֆրանցիսկո)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | ![]() |
Աշխարհ | ԱՄՆ |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1924 |
Սուրբ Հովհաննես եկեղեցի (անգլ.՝ St. John Armenian apostolic church) Հայ Առաքելական եկեղեցի ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Թվին Փիքս թաղամասում՝ Սան Ֆրանցիսկոյի երկու ամենաբարձր բլուրներից մեկի գագաթին։ Եկեղեցին հիմնվել է 1924 թվականին, օծվել է 1958 թվականին։
Իր բեղուն գործունեությամբ եկեղեցին ծառայում է հայ համայնքին։ Եկեղեցում գործում են Կիրակնօրյա վարժարանը, Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը, Տիկնաց միությունը, մշակութային միությունը։ Սուրբ Հովհաննես եկեղեցու նպատակն է հայկական ավանդական արժեքների և քրիստոնյա արժեքների վրա հիմնված ընտանիք կառուցել։ 1942 թվականից սկսած եկեղեցում անցկացվում է հայկական խոհանոցի ամենամյա փառատոն[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սուրբ Հովհաննես եկեղեցի(չաշխատող հղում)