Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճար
Maribor cathedral from east.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակմայր տաճար
ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ՏեղագրությունMaribor City Municipality?
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Maribor?
Ժառանգության կարգավիճակmonument of local significance?[1]
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն
Կոորդինատներ: 46°33′32.688910899992″ հս․ լ. 15°38′41.765035299998″ ավ. ե. / 46.55908025302777276° հս․. լ. 15.64493473202777807° ավ. ե. / 46.55908025302777276; 15.64493473202777807[1]
stolnicamaribor.si

Սուրբ Հովհաննես Մկրտչի Տաճար (ռուս.՝ Stolnica svetega Janeza Krstnika), կաթոլիկ տաճար Սլովենիայի Մարիբոր քաղաքում: Մարիբորի արքեպիսկոպոսության մայր տաճարն է, ճարտարապետական հուշարձան: Գտնվում է Սլոմշեկի հրապարակում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է 12-րդ դարի առաջին կեսին՝ որպես ռոմանական ոճով եռանավ բազիլիկ։ Սկզբնապես եկեղեցին օծվել է Սուրբ Թովմաս առաքյալի պատվին, 1254 թվականին ստացել է նոր հովանավոր՝ կոչվելով Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով։  12-15-րդ դարերի ընթացքում բազմիցս ընդլայնվել և վերակառուցվել է, որի ընթացքում տաճարի ռոմանական միջուկին ավելացվել են գոթական տարրեր։ Ժամանակակից տաճարի գոթական պրեսբիտերիան թվագրվում է 14-րդ դարով, գլխավոր նավը՝ 15-րդ դարով։ 1623 թվականին կառուցվել է 76 մետր բարձրություն ունեցող զանգակատուն, որն ավելի ուշ քանդվել է կայծակից։ 18-րդ դարի վերջին ավերվածի փոխարեն կառուցվել է ժամանակակից 57 մետրանոց զանգակատունը (հին զանգերից պահպանվում է միայն Հովհաննես Մկրտչի (1651 թվական) զանգը[2])։ 18-րդ դարում եկեղեցում կառուցվել են բարոկկո ոճով մի քանի կողային մատուռներ, այդ թվում՝ Սուրբ Ֆրանցիսկ Քսավիերի և Սուրբ Խաչի մատուռները[3]։

1857 թվականին Լավանտի եպիսկոպոսների ամբիոնը տեղափոխվել էՄարիբոր եպիսկոպոս Սլոմշեկի կողմից, ինչից հետո Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ստացել է մայր տաճարի կարգավիճակ։

1996 թվականին Սուրբ Խաչի մատուռ են տեղափոխվել եպիսկոպոս Սլոմշեկի մնացորդները, որը դասվել է երանելիների շարքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]