Սուրբ Հոգու եկեղեցի (Պոտելիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Հոգու եկեղեցի
The Church of the Holy Spirit.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակ եկեղեցի
Երկիր Ուկրաինա Ուկրաինա
Տեղագրություն Potylicz
Սուրբ Հոգու եկեղեցի (Պոտելիչ)ը գտնվում է Ուկրաինաում
Սուրբ Հոգու եկեղեցի (Պոտելիչ)
Կոորդինատներ: 50°12′30.999600099992″ հս․ լ. 23°33′2.9592001000005″ ավ. ե. / 50.20861100002777277° հս․. լ. 23.550822000027778813° ավ. ե. / 50.20861100002777277; 23.550822000027778813

Սուրբ Հոգու եկեղեցի (ուկր. ՝ Церква Святого Духа) , ուղղափառ, փայտաշեն եկեղեցի է Պոտելիչ գյուղում ( Լվովյան շրջան, Ուկրաինա), որն կառուցվել է 1502 թվականին: Այն համարվում է Լվովյան շրջանի ամենահին եկեղեցին: Ճարտարապետության և մոնումենտալ մշակույթի հուշարձան է: 2013 թվականի հունիսիի 21ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժսռանգության 37-րդ նստաշրջանին, որն անցկացվում էր Կամբոջայում, Սուրբ Աստվածամոր ծննդյան եկեղեցին, Կարպատյան շրջանի մյուս փայտաշեն եկեղեցիների հետ միասին , ներառվեց ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժսռանգության ցուցակի մեջ:[1][2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցվել է 1502 թվականին, Պոտելիչ գյուղի բրուտների կողմից՝ Բորիսի և Գլեբի եկեղեցու տեղում, որն այրել էին թաթարները: Ըստ ավանդության Բոգդան Խմելնիցկին եղել է Սուրբ Հոգու եկեղեցում ժամերգության, երբ սպասում էր հետախուզությունից բանբեր Բունյակի վերադարձին :

Եկեղեցին եռահատված է (եռամաս), չափսերը հասնում են 18,3 × 7,0 մետրի: XVII դարում եկեղեցում տեղադրված է եղել նոր երկհարկանի (երկդստիկոն ) պատկերակալը: Եկեղեցու որմնանկարները 1620-ից 1640 թվականներին են կատարվել: «Դեիսուս» սրբապատկերը նկարվել է հայտնի սրբապատկերագրիչ Իվան Ռուտկովիչի կողմից1683թվականին: 1718 թվականին կատարվել է եկեղեցու վերականգնման աշխատանքներ՝ վարպետ Կազիմիր Դոմինիկովիչ գլխավորությամբ: 1736 և 1753 թվականներին հենց ինքն էլ անցկացրել է աշխատանքներ, որոնց արդյունքում էլ փոփոխվել են եկեղեցու զոհարանի վրայի հիմնակմախքը և վերածածկը, վերանորոգվել է սանղամուտքը, ինչպես նաև արևմտյան և հարավային դռները:

Եկեղեցու վերակնգնման աշխատանքները շարունակվել են նաև 1831,1903 և 1923 թվականներին, որոնց ընթացքում էլ եկեղեցու կտուրի բոլոր կավարածածկ հատվածները և պատերի կավարածածկ երեսվածքները փոխարինվել են թիթեղներով:1970-ից 1972 թվականների վերականգնման աշխատանքների ընթացքում վերականգնվել է եկեղեցու և որմնագրերի նախնական տեսքը:

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում խորանարդաձև, երկհարկանի 20 մետր բարձրություն ունեցող զանգակատուն-աշտարակը՝ 4,4 × 4,4 մ չափսերով, որը կառուցվել է եկեղեցու հետ միաժամանակ: Զանգակատունը վերականգնել է Կազիմիր Դոմինիկովիչը 1736 թվականին, որի վերջին վերականգնումը եղել է 1970 թվականին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Україна Львівщина Жовкiвський р-он Потелич (8).jpg Жовківський, Потелич (2).jpg 120604 5DM2 01209.jpg Потелич .Церква Св.Духа.JPG

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]