Jump to content

Սուրբ Հարություն եկեղեցի (Ֆորոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ուկրաինա, Ռուսաստան
ՏեղագրությունՖորոս, Յալթայի քաղաքային շրջան և Յալթայի քաղաքային խորհուրդ
Դավանանքուղղափառություն
ԹեմՍիմֆերոպոլի և Ղրիմի թեմ
Հիմնական ամսաթվերը1892
Ժառանգության կարգավիճակՈւկրաինայի անշարժ հուշարձանների պետական գրանցամատյան, Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ և Architectural Heritage of National Importance of Ukraine?
ԱնվանվածՀիսուս Քրիստոսի հարություն
ՃարտարապետNikolai Chagin?
Ճարտարապետական ոճՆորբյուզանդական ոճ և ռուսական ոճ
Հիմնադրված1892
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Resurrection, Foros Վիքիպահեստում

Սուրբ Հարություն եկեղեցի, ռուս ուղղափառ եկեղեցու Սիմֆերոպոլի և Ղրիմի թեմի ուղղափառ եկեղեցի Ղրիմի հարավային մասում, զբոսաշրջային վայր Բայդարսկի լեռնանցքի 400 մետրանոց ժայռի վրա՝ Սև ծովի ափին, Ֆորոս թաղամասում։

Եկեղեցու կառուցումը պատվիրվել է տեղի հողատերերից մեկի կողմից՝ Բորկի գնացքի աղետից (1888) Ալեքսանդր III-ի ողջ մնալու առիթով[1]։ Հողատիրոջ անունը Ալեքսանդր Կուզնեցով էր, որը զբաղվում էր թեյի վաճառքով։

Վիլնյուսից հրավիրված հայտնի ճարտարապետ Նիկոլայ Չագինը նախագծել է եկեղեցին բարոկկո, ռուսական վերածնունդ և բյուզանդական վերածննդի ոճերի յուրօրինակ համադրությամբ։

Եկեղեցին օծվել է 1892 թվականի հոկտեմբերի 4-ին, արարողությանը մասնակցել է Կոնստանտին Պոբեդոնոսցևը[2]։ Ռուսաստանի վերջին ցարը՝ Նիկոլայ II-ը և նրա կինը աղոթել են եկեղեցում Բորկիի միջադեպի 10-րդ տարելիցի օրը[2]։

Ռուսական հեղափոխությունից հետո եկեղեցին փակվել է հավատացյալների համար, նրա քահանան աքսորվել է Սիբիր։ Շենքը մինչև 1969 թվականը օգտագործվել է որպես զբոսաշրջիկների համար նախատեսված խորտկարան և դատարկ է մնացել 1970-ական և 1980-ական թվականներին[3]։ Այն վերադարձվեց ուղղափառ եկեղեցուն և վերականգնվել է մի քանի փուլով՝ Լեոնիդ Կուչմայի հովանու ներքո[2]։

Ֆորոսի եկեղեցին հարսանյաց հանդեսների հայտնի վայր է։ 2003 թվականի հուլիսին միտրոպոլիտ Վլադիմիր Սաբոդանը Ֆորոսի եկեղեցում պսակեց քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին և հեռուստահաղորդավարուհի Օքսանա Մարչենկոյին[4], Անաստասիա Զավորոտնյուկը և Պյոտր Չերնիշևը նույնպես նախընտրեցին ամուսնանալ այստեղ[4]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Հարություն եկեղեցի (Ֆորոս)» հոդվածին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Церковь Воскресения Христова в п. Форос». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Пасха | Храм в Форосе». www.paskha.ru. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  3. «Church of the Ascension of Christ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 «Заворотнюк и Чернышов обвенчались | Мобильная версия | Новости на Gazeta.ua». 2008 թ․ հոկտեմբերի 16.