Սուրբ Հարություն եկեղեցի (Փարաքար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳյուղատեղի «Փարաքար»
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
Հիմնադրված9-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հարություն եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանի Փարաքար գյուղում, կառուցվել է 9-րդ դարում։

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցի գտնվում է Երևան-Էջմիածին մայրուղու վրա, ըստ պահպանված տեղեկությունների այն 9-րդ դարի կառույց է, որը կառուցվել է այդ ժամանակվա համայնքային միջոցներով։ Եկեղեցին փլուզվել է երկրաշարժի արդյունքում, սակայն 20-րդ դարի 50-ական թվականներին եկեղեցին վերանորոգվում է ոմն «Համո պապիկ»ի կողմից ով երազ է տեսել իր հիվանդ երեխայի փրկության մասին։

Վերանորոգմանը նաև աջակցել համայնքը, իսկ եկեղեցու վերանորոգումը «Համո պապիկ»ից հետո շարունակել է Երևանի բնակիչ «Հունան հայրիկը»։ Եկեղեցու սրբապատկերների մեծ մասը Նվեր Համբարձումյանի ձեռքի գործերն են։

Եկեղեցու մուտքին կից կա զանգակատուն, որը կառուցվել է 1984 թվականին։

1992 թվականին Արարատյան թեմի առաջնորդ Գարեգին Ներսիսյանի օրհնությամբ եկեղեցին վերաբացվում է։

2004 թվականին եկեղեցին հիմնովին վերանորոգվել է, նաև վերանորոգվել են մատաղատունը և հովվատունը։ Վերանորոգումը նախաձեռնել է հոգևոր հովիվ Տեր Գեղամ ավագ քահանա Քեսաբլյանը, նյութական ծախսերը հոգացել է ամերիկահայ Ջորջ Լեյլեկյանը, պատվիրակն եղել է Լևոն Ոսկեան-Ծնունդյանը, որ նաև վերահսկում էր գործընթացը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցի». web.archive.org. 2018 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]