Սուրբ Համբարձման եկեղեցի (Բերձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Համբարձման եկեղեցի
Սուրբ Հարություն եկեղեցի, Բերձոր - Holy Resurrection Church, Berdzor.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ՏեղագրությունՔաշաթաղի շրջան, Բերձոր
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Ներկա վիճակՉգործող
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1996
Կառուցման ավարտ1998
Գմբեթ1
ՇինանյութՍրբատաշ բազալտ

Սուրբ Համբարձման եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում[1]։ Ներառված է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի իրավասության մեջ[2]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերձորի հարավարևմտյան ծայրամասում, Մ-12 մայրուղու հարևանությամբ։ Գտնվում է Հակարի գետի ձախափնյա ժայռոտ ձորալանջին (գետի հոսանքից 150 մետր վերև)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին՝ կառուցված 1996-1999 թվականներին, որի նախաձեռնությունը Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանինն է։ 1996 թվականի մարտի 3-ին եկեղեցու հիմքը դրվել է փոքրիկ բարձրության վրա։ Գմբեթի խաչի օծումը կատարվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Եկեղեցու կառուցման աշխատանքները ավարտվել է 1998 թվականին։ Նախագծի հեղինակ և վերահսկող ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան, քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, սրբապատկերների նկարիչ՝ Կարո Մկրտչյան։

Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգևոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019 թվականից հոգևոր հովիվն էր Տ. Բենիամին քհն Ծատուրյանը։

2020 թվականի նոյեմբերիրց եկեղեցին դադարել է գործել։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ճարտարապետը ճանաչված եկեղեցաշինարար Հրաչյա Գասպարյանն է, շինարարների ղեկավարը՝ Գեորգի (Մենուշ) Առաքելյանը։ Հիմնական քանդակազարդերի հեղինակը հայ անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է (մուտքի բարավորի Աստուածածինը Մանկան հետ, արևելյան ճակատի՝ յաթաղան կոտրող արծիվը, որի տակ գրված է Գրիգոր Նարեկացու խոսքը՝

Aquote1.png Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք Aquote2.png


գմբեթի թմբուկի 12 նիստերի վրա տեղադրված վարդեակներից երեքը։ Զարդաքանդակներ են կատարել նաև Հովհաննես Մկրտչյանը և այլ քանդակագործներ։ Սուրբ սեղանի Տիրամոր առաջին սրբանկարի հեղինակը գեղանկարիչ Կարո Մկրտչյանն է։ Տաճարի երեք դռների հեղինակը փայտագործ վարպետ Վանո Դադոյանն է։

Ջահը և խաչերը պատրաստել են ՀՀ Հուշարձանների պահպանության վարչության Աշտարակի արվեստանոցի դարբինները։ Երկու զանգերը նվիրաբերված են Լիբանանի հայ համայնքի կողմից։

Եկեղեցին կառուցված է Սիսիանի Շաքի գյուղի հանքավայրերի կապտավուն բազալտ քարով (սրբատաշ), ցեմենտի շաղախով։

Իր ճարտարապետական հորինվածքով կենտրոնագմբեթ կառույց է, երկու ավանդատներով, մկրտության ավազանով և փոքր զանգակատնով։

Ներքին պատերին ունեն որմնանկարներ, իսկ արտաքին պատերին փորագրված են նաև արևի ժամացույց, նվիրատվական խաչքարեր և երկու ընդարձակ արձանագրություն։ Դրանցից մեկը շինարարական արձանագրությունն է, որը փորագրված է 6 տողով հյուսիսային պատի արևմտյան հատվածում, իսկ երկրորդը փորագրված է հարավային պատի արևելյան վերին հատվածում և ներկաացնում է է բոլոր երեք տասնյակ շինարարների անունները (ճարտարապետից մինչև բանվորներ)։

Եկեղեցու բարեկարգված բակում կանգնեցված են մի քանի խաչքարեր և հուշակոթողներ։ Ոչ հեռու դեպի արևմուտք կառուցված են մոմավաճառի կրպակը և երկհարկանի երիցատունը։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Համբարձում եկեղեցու Արձանագրութեան խմբագրուած բնագիրն է, (որը 1998 թվականի մայիսի վերջին օրերին եկեղեցու հիւսիսային պատի արեւմտեան հատուածում փորագրեց մեր գիւմրեցի-բերձորցի քանդակագործ Յովհաննէս Մկրտչեանը՝ Հովոն).

«Յուսովն Աստուծոյ՝ Քաշաթաղի նորաբնակ ժողովուրդս շինեցաք զՍուրբ Համբարձման եկեղեցիս (ի յիշատակ վասն Հայրենեաց նահատակեալ բիւր եղբարց մերոց։ Հիմնարկեցաւ տաճարս Սուրբ) Համբարձում անուն յաւանս Բերձոր յամի Տեառն ՌՋՂԶ (1996) եւ օծեցաւ յամի ՌՋՂԸ (1998) յաւուր Սուրբ Հոգոյ (Գալստեան ի հայրապետութեանն Տէր Տէր Գարեգին Ա կաթողիկոսին ամենայն Հայոց, յառաջնորդութեանն) Արցախ աշխարհիս Տէր Պարգեւ եպիսկոպոսին եւ ի հովւութեանն գաւառիս Տէր Աթանաս վարդապետին։ Եղեւ ի թուին Հայոց ՌՆԽԷ (1447 = 1998)-ի փառս ամենագութ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յաւիտեանս. ամէն»։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ Ս. ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ»։ www.artsakhtert.com (hy-am)։ Վերցված է 2021-09-30 
  2. «Քաշաթաղի շրջան ⋆ ՀԱԵ Արցախի թեմ»։ ՀԱԵ Արցախի թեմ (հայերեն)։ Վերցված է 2021-09-30