Սուրբ Հակոբ եկեղեցի (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հակոբ եկեղեցի, հայկական տաճար ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Ենթարկվում է Հայ առաքելական եկեղեցուն։

Հասցեն՝ Ռուսաստան, Ռոստովի մարզ, ք. Տագանրոգ, Հունական փողոց, 62։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի վերաբնակեցումը Դոնի հողերում տեղի է ունեցել ավելի քան երկու դար առաջ։ 1779 թվականի նոյեմբերի 14-ին Եկատերինա II-ի հրովարտակով Ղրիմի քրիստոնյա բնակչությունը, այդ թվում հայերը, վերաբնակեցվել են Ազովի մերձակայք։ 1779 թվականին հազարավոր հայեր ժամանել են բնակության նոր վայր՝ Դոնի Նախիջևան, Տագանրոգ, Դոնի գյուղեր։ XIX դարի վերջում Տագանրոգում ապրում էր շուրջ հազար հայ։ Ծխականների հոգևոր պահանջմունքները բավարարելու համար առաջացավ հայկական եկեղեցի կառուցելու անհրաժեշտություն։

1895 թվականին տեղի հայ բնակչությունը որոշեց քաղաքում եկեղեցի կառուցել։ Տարածքը նվիրաբերելց վաճառական, ծխախոտի գործարանի սեփականատեր, ազգությամբ հայ Հակոբ Միքայելի Սերեբրյակովը[1]։ Հայկական եկեղեցի կառուցելու հարցը քննարկվել է նաև մոսկովյան վաճառական Շոռնիկովի մասնակցությամբ։ Հակոբ Սերեբրյակովը շինարարության համար հատկացրեց սեփական կալվածքը բոլոր շինություններով Գրեչեսկայա փողոցի №50 (այժմ՝ 62) հասցեում։

1897 թվականի նոյեմբերին շինարարության հարցը լուծվեց, և սկսվեց կառուցելու համար դրամահավաք։ Այդ պահին քաղաքում ապրում էր մոտ 800 հայ։ Գումար նվիրաբերողները հարուստ ձեռնարկատերերն էին, այդ թվում՝ Ադաբաշև եղբայրները, Բաղդասարով եղբայրները, Մարտիրոսովը, Տեր-Հարությունովը, Հովհաննիսյանցը, Խալդրիմյանցը և այլք[2]։

1897 թվականին Նոր Նախիջևանի-Բեսարաբիայի կոնսիստորիան Տագանրոգում աղոթքատան շինարարության թույլտվության խանդրանքով դիմել է Սուրբ Էջմիածին։ 1899 թվականի օգոստոսի 12-ին Հոգևոր գործերի դեպարտամենտը տվել է Տագանրոգում Սերեբրյակովի նվիրաբերած հողատարածքում եկեղեցի կառուցելու թույլտվություն։ Եկեղեցու հիմնաքարի տեղադրումը և նրա կառուցման վայրի օծումը տեղի է ունեցել 1900 թվականի մայիսի 21-ին։

1901 թվականի հոկտեմբերին եկեղեցու շենքը կառուցվել է և ազատվել շինարարական փայտամածից։ Տաճարը կառուցվել է հայկական հին եկեղեցիների ոճով։ Նրա առանձնահատկությունը եղել են շենքի և հարակից զանգակատան կոնաձև գմբեթները։

Տաճարն անվանվեց սուրբ Հակոբի պատվին։ Նրա հիշատակի տոնը նշվում է հոկտեմբերին։ Հայ քահանաների և տեղի հայերի ներկայությամբ 1903 թվականի ապրիլին եկեղեցու վրա տեղադրվեցին խաչերը[2], իսկ 1904 թվականին՝ պատկերակալը։ Տաճարի ներքին հարդարումը պարբերաբար ընդհատվել է միջոցների անբավարարության պատճառով, բայց ավարտվել է 1906 թվականին։ Տաճարն օծվել է 1906 թվականի մարտի 19-ին։ Տաճարի օծմանը Նախիջևանից ժամանել էր Մուշե արքեպիսկոպոսը, հոգևորականներ, երգչախումբ։ Տաճարի առաջին ավագն էր Ս. Ադաբաշևը, առաջին և միակ քահանան՝ Հովհաննես Օքսենտյանցը[2]։

1913 թվականից տաճարին կից գործել է եկեղեցական-ծխական դպրոց։

Խորհրդային իշխանության տարիներին տաճարում կատարվել է գույքագրում։ 1922 թվականին հայկական Սուրբ Հակոբ եկեղեցուց հօգուտ պետության առգրավվեցին խաչը, արծաթե դրվագումով հինգ սրբապատկերները, ջահերը[2]։

1929 թվականի հոկտեմբերին, քաղխորհրդի թիվ 1151 որոշմամբ, Տագանրոգի բոլոր եկեղեցիները վերածվեցին ակումբների և հացահատկի շտեմարանների։ Եկեղեցու շենքի ավերումը սկսվել է 1930 թվականի օգոստոսին։ Հետագայում տաճարը քանդվեց և նրա տեղում կառուցվեց եռահարկ բնակելի շենք[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вартанян В.Г., Казаров С.С. Армянская-Апостольская Церковь на Дону // Ростов н/Д., 2001 Е.И.
  • Российская и Ново-Нахичеванская епархия Армянской Апостольской Церкви. Исторический путь. М., 2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гаврюшкин О.П. "По старой Греческой". д. 62». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՍԻՐՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ. ՏԱԳԱՆՐՈԳ ՔԱՂԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ(չաշխատող հղում)