Սուրբ Հակոբ եկեղեցի (Լիոն)
| Սուրբ Հակոբ եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Լիոնի 3 րդ շրջան |
| Հասցե | 40 rue d'Arménie 69003 Lyon |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Թեմ | Ֆրանսիայի հայոց թեմ |
| Հիմնական ամսաթվերը | 1963 |
| Նվիրված | Հակոբոս առաքյալ |
| Անվանված | Հակոբոս առաքյալ |
| Ճարտարապետական ոճ | Հայկական եկեղեցական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1963 |
![]() | |
![]() | |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հակոբ եկեղեցի, Լիոն քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ֆրանսիայի հայոց թեմին։ Կազմակերպում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող առաքելական ֆրանսահայության հոգևոր կյանքը։ Գտնվում է Լիոնի 3-րդ թաղամասում՝ 40 rue d'Armée հասցեում։ Եկեղեցին նվիրված է Հակոբ Մծբնացուն[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան Ֆրանսիայի հայոց թեմի կազմավորումը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով 19-րդ դարի վերջին հիմնադրվել էր Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակությունը։ Դրա կազմում որոշ ժամանակ անց Ֆրանսիայի տարածքում առանձնացել էին Փարիզի, Լիոնի և Մարսելի շրջանները, որոնցից էլ 2006 թվականին ձևավորվեց Ֆրանսիայի հայոց թեմը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակով։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին եկեղեցական հանձնաժողովի նախաձեռնությամբ Շինարար տիկնանց հանձնախմբի և Հայաստանյայց եկեղեցու երիտասարդական միության գործակցությամբ (բարերար Կարապետ Հակոբյանի նյութական օժանդակությամբ) Լիոնում կառուցվել է առաջնորդանիստ սուրբ Հակոբ եկեղեցին։ Եկեղեցին 1963 թվականի հունիսի 30-ին՝ Սերովպե Մանուկյանի կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է հանրաճանաչ բաժանորդագրության միջոցով, որի հիմնական մասնակիցն էր Կարապետ Հակոբյանը[2]:
Եկեղեցին ծառայում է ոչ միայն հոգևոր-մշակութային, այլև հասարակական-քաղաքական տարաբնույթ միջոցառումների համար[3][4]։ Եկեղեցին կառուցված է հայկական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ ոճով, ունի հստակ առանձնացված զանգակատուն։ Բակում դրված են Հայաստանից բերված խաչքարեր։
2023 թվականին հայ համայնքը տոնել է եկեղեցու 60-ամյակը՝ կրոնական, երաժշտական և մշակութային միջոցառումներով[5][6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Diocèse de France - L'église Saint Jacques de Lyon a 50 ans». eglise-apostolique-armenienne.org. 25-06-2013. Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2024-11-11-ին..
- ↑ «Eglise-Cathédrale apostolique arménienne Sourp Hagop (Saint-Jacques)». acam-france.org..
- ↑ «Ֆրանսահայերը Լիոնում երթ են կազմակերպել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի». www.armenpress.am. 2014 թ․ ապրիլի 24.
- ↑ «Սինանյանն այցելել է «Մարգարյան-Փափազյան» վարժարան, Սուրբ Հակոբ մայր եկեղեցի և Լիոնում ՀՀ հյուպատոսություն». www.1lurer.am. 2022 թ․ փետրվարի 22.
- ↑ «60e anniversaire de Saint Jacques» (ֆրանսերեն). 12 juin 2023. ISSN 1245-4125.
{{cite web}}: Unknown parameter|périodique=ignored (|publisher=suggested) (օգնություն) - ↑ «Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոսը և փոխհյուպատոսը մասնակցել են Լիոնի Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցու օծման 60-ամյակի երեկոյին». www.lyon.mfa.am. 2023 թ․ հուլիսի 1.

