Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան ազգային և համալսարանական գրադարան
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան և գիտական գրադարան |
Հիմնվել է | 1944 |
Տեղադրություն | Սկոպիե[1] |
Անվանված է | Կլիմենտ Օխրիդսկի |
Այլ տվյալներ | |
Կայք | nubsk.edu.mk |
Կոորդինատներ: 41°59′52.599984099992″ հս․ լ. 21°26′22.400016099995″ ավ. ե. / 41.99794444002777283° հս․. լ. 21.43955556002777740° ավ. ե. |
«Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու» անվան ազգային և համալսարանական գրադարան (մակեդ.՝ Национална и универзитетска библиотека „Св. Климент Охридски“), Մակեդոնիայի ազգային գրադարան: Գտնվում է երկրի մայրաքաղաք Սկոպյեում: 1944 թվականի նոյեմբերի 23-ին Մակեդոնիայի ազգային ազատագրական շարժման (ASNOM) հակաֆաշիստական ժողովի որոշմամբ հաստատված առաջին ինստիտուտներից մեկն է:
Մակեդոնիայի Հանրապետության հողում հարուստ գրադարանային ավանդույթների արմատները հասնում են Սուրբ Կյուրեղին (826-869 թթ.) և Մեթոդիոսին (820-885 թթ.), որոնց հենքի վրա գրադարանը սկսեց կառուցել և զարգացնել իր գործունեությունը: Նրա հովանավորը՝ Սուրբ Կլիմենտ Օխրիդսկին (840-916 թթ.), հիմնել է Օխրիդի Սուրբ Պանտելեմոնի վանքի առաջին վանական գրադարանը: Մակեդոնիայի մի շարք միջնադարյան վանական գրադարաններ Մակեդոնիայի տարածքում շարունակել են այդ գրադարանային ավանդույթը:
«Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու» անվան ազգային և համալսարանական գրադարանի նախնական ֆոնդը կազմում է 150000 գրադարանային միավոր, հիմնականում համալսարանական դասագրքեր և հումանիտար ու հասարակական գիտությունների բնագավառում գիտական հրապարակումներ, գրականություն, ազգագրություն, աշխարհագրություն, պատմություն և այլն, ինչպես նաև տեղեկատու գրքերից (հանրագիտարաններ, բառարաններ, մատենագիտություններ) և գրեթե 300 անուն պարբերականներ: 1945 թվականին, ASNOM-ի որոշմամբ Ազգային համալսարանական գրադարանը սկսում է ստանալ Մակեդոնիայի և նախկին Հարավսլավիայում հրապարակությունների պատճենները: Այսպիսով, այն դառնում է Մակեդոնիայի նախկին ժողովրդական հանրապետության դեպոզիտային գրադարանը և Հարավսլավիայի ութ դեպոզիտային գրադարաններից մեկը: 1991 թվականից, Մակեդոնիայի Հանրապետության անկախությունից հետո, գրադարանը դարձել է մակեդոնյան հրատարակչական արտադրության գրապահոցը[2]:
1962 թվականի Սկոպյեի ջրհեղեն ու 1963 թվականի երկրաշարժը դաժանորեն խաթարեցին գրադարանի զարգացումը: Գրադարանի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց, և այդ ժամանակահատվածում շուրջ 500 հազար միավորի հասնող ֆոնդը մեծ վնասներ կրեց: 1964 թվականի սկզբին ֆոնդը տեղափոխվեց և տեղավորվեց մաքսային կառույցում, որտեղ գրադարանը գործեց, մինչև 1972 թվականին տեղափոխվեց նոր և ժամանակակից շենք:
Բովանդակություն
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել են հետևյալ բաժինները
- Բիբլիոգրաֆիական կենտրոն (1949 թ.) որպես Մակեդոնիայի ազգային մատենագիտության ստեղծման համար պատասխանատու միավոր
- Գրադարանային կենտրոն և գրադարանավարության զարգացում (1954 թ.)
- Միկրոֆիլմերի լաբորատորիա (1966 թ.)
- Պահպանման և վերականգնման լաբորատորիա (1970 թ.)
- Ուղղորդող կենտրոն (1976 թ.), որը հետագայում սկսեց գրադարանային գործընթացների ավտոմատացման հետ կապված նախնական գործողություններ
Հատուկ հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետագայում աստիճանաբար ստեղծվեցին հատուկ հավաքածուներ: Դրանք ներառում են` հին տպագիր նյութեր և հազվագյուտ գրքեր, հին սլավոնական ձեռագրեր, արևելյան ձեռագրեր, գեղարվեստական, քարտեզագրական նյութեր, երաժշտական, արխիվային, դոկտորական և մագիստրոսական թեզեր և այլն:
Բացի իր հիմնական գործառույթը՝ Մակեդոնիայի Հանրապետության ազգային և կենտրոնական գրադարանային գլխամաս լինելը, գրադարանն ընդունում է նաև համալսարանական գործառույթ, որը թույլատրվում է 1960 թվականից Գրադարանների մասին օրենքին համաձայն[3]:
Գրադարանի տեղեկատվական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին Ազգային գրադարանը, որը պատասխանատու է յուրահատուկ գրադարանային և տեղեկատվական համակարգի զարգացման համար և միավորում է երկրում գրադարանների բոլոր տեսակները, մասնակցեց գրադարանային և տեղեկատվական համակարգի ստեղծմանը և Հարավսլավիայում գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության համակարգի ստեղծմանը:
1996 թվականին Ազգային գրադարանը սկսեց կիրառել COBISS համակարգը: 2001 թվականին այս գրադարանները միացնելով՝ COBISS.MK-ն, ստեղծվեց համընդհանուր գրացուցակների համակարգ, որը 2004 թվականի դեկտեմբերի 3-ին պաշտոնականորեն դարձավ ազգային գրադարանային տեղեկատվական համակարգ: Այնուհետև, Ազգային գրադարանը և IZUM-ը Մակեդոնիայի Հանրապետությունում ստորագրել են COBISS.MK համակարգի ներդրման մասին համաձայնագիր և հիմնադրվել է Մակեդոնիայի վիրտուալ գրադարանային կենտրոնը (VLM Center) և ստանձնել այդ համակարգի ազգային գրադարանային տեղեկատվության ծառայությունը:
2003 թվականին Ազգային գրադարանը, Մակեդոնիայի բոլոր գրադարանների անունից, կնքել է COBISS.Net ցանցի ստեղծման մասին համաձայնագիր, որի միջոցով COBISS.MK ազգային գրադարանային տեղեկատվական համակարգը կապված էր տարածաշրջանում COBISS-ի մյուս գրադարանային տեղեկատվական համակարգերի հետ: Այսօր COBISS.Net-ի միջոցով VLM կենտրոնը կապում և համագործակցում է Սլովենիայի, Սերբիայի, Մոնտենեգրոյի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի և Ալբանիայի COBISS համակարգերում ավելի քան 700 մասնակից գրադարանների հետ:
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային և համալսարանական գրադարանի միջազգային համագործակցությունը շատ ակտիվ է և հարուստ: Գրադարանը մի քանի միջազգային ասոցիացիաների և մարմինների անդամ է, այդ թվում`IFLA, CENL, LIBER, EBLIDA, ISSN, ISBN, ISMN: Գրադարանը Եվրոպական գրադարանի[4] և Համաշխարհային թվային գրադարանի գործընկերն է: Բացի այդ, Ազգային գրադարանում տեղակայված են Գերմանական ընթերցասրահը, Կոնֆուցիուսի ինստիտուտը, ինչպես նաև ռուսական ընթերցասրահը, ԵՄ տեղեկատվության կետը և Ամերիկյան անկյունը:
2008 թվականի սկզբին դրվեց նոր և ժամանակակից շենքի հիմնաքարը և գրադարանն ունեցավ լրացուցիչ 3000 քմ: Նոր շենքում տեղավորված են հատուկ հավաքածուներ, Մակեդոնիայի վիրտուալ գրադարանը և թվայնացման կենտրոնը: Նոր շենքը պաշտոնապես բացվել է 2009 թվականի մայիսի 24-ին:
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակեդոնիայի գիտական, մշակութային և ընդհանուր սոցիալական զարգացմանը նպաստելու համար գրադարանը ստացել է հետևյալ պարգևները՝
- Պատվո շքանշան (1972 թ.)
- «Հոկտեմբերի 11» մրցանակ` որպես SRM-ի գիտության բնագավառում նշանակալի նվաճումների համար ամենաբարձր սոցիալական ճանաչում (1975 թ.) Մշակութային խարտիա (1984 թ.)
- «Կլիմենտ Օխրիդսկի» մրցանակ (1984 թ. և 1994 թ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- National and University Library "St. Kliment of Ohrid" – website
- Digital Library of Macedonia
- Online Public Access Catalog
- Old Slavic Manuscripts from Macedonia
- Macedonian eLibraries
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Կլիմենտ Օխրիդսկու անվան ազգային և համալսարանական գրադարան կատեգորիայում։ |