Սուրբ Կիրակի մատուռ (Հաղպատ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կիրակի մատուռ (այլ կիրառումներ)
| Սուրբ Կիրակի մատուռ | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | Մատուռ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հաղպատ[1] |
| Հասցե | Հաղպատ գյուղ՝ Ջրաղացաձոր գյուղատեղիի մոտ |
| Հիմնական ամսաթվերը | 1188 |
| Ներկա վիճակ | Ավերված |
| Ժառանգության կարգավիճակ | Միայն 1 խաչքար (հանրապետական նշանակության հուշարձան, 7.60/19) |
| Անվանված | Մարիամ Աստվածածին |
| Հիմնադրված | 1188 |
Սուրբ Կիրակի մատուռ, ավերված մատուռ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում՝ Ջրաղացաձոր գյուղատեղիի մոտ[2][3]։
Ի սկզբանե, մատուռը կոչվել է Սուրբ Աստվածածին[2][3]։ Հետագայում այն սկսել են նվանել Սուրբ Կիրակի[2]։
Մատուռի մոտ կա պատվանդանի վրա դրված 1188 թվականով թվագրվող գեղեցիկ խաչքար, որը կոչվում է Սուրբ Կիրակի[2][3]։ 2004 թվականին այն ընդգրկվել է Հաղպատի գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան[4]։ Խաչքարի վրա կա հայատառ արձանագրություն հետևյալ բովանդակությամբ․ «Յանուն Աստուծսյ ես անպիտանս Սարգիս կանգնեցի ի հիմանց զտաճար սրբոյ Աստուածածնիս․ արդ աղաչեմ զընթերցողսդ եւ զամենեսեանդ, որ երկրպագիցէք սրբոյ Աստուածածնիս յիշեսջիք յաղաւթս ձեր զծնողն իմ, եւ զիս զվերոգրեալսդ անուն․ եւ Աստուած զձեզ յիշեսցէ․ ամէն․ ՈԼԷ թուին»[2]։
1900–ական թվականների սկզբի դրությամբ մատուռի շուրջ պահպանված են եղել գերեզմանոցի հետքեր՝ կոտրված խաչքարեր և խաչքարերի մատվանդաններ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Նշանաւոր վանքեր. Ա. Հայոց», Ազգագրական Հանդէս, հատոր VII-VIII, 1901, ստեղծող՝ Ե. Լալայեան, հրատարակիչ՝ տպարան Կ. Մարտիրոսեանցի, հրատարակման վայր՝ Թիֆլիս։
- ↑ 3,0 3,1 3,2 «Հաղբատ գյուղում և շրջակայքում», Դիվան հայ վիմագրության, Երևան, «Գիտություն» հրատարակչություն, 2012 թվական, ISBN:978-5-8080-0981-3։
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 29 հունվարի 2004 թվականի N 49-Ն «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին», վավերացված 09.02.2004 թվականին (որոշման էլեկտրոնային տարբերակը արխիվացված 02․07․2024 թվականին)։