Սուրբ Կարապետ եկեղեցի (Լաս Վեգաս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Կարապետ եկեղեցի (Լաս Վեգաս)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | ԱՄՆ, Լաս Վեգաս |
Աշխարհ | ԱՄՆ |
Պատմական երկիր | ԱՄՆ |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 2011 |
Կառուցման ավարտ | 2013 |
36°07′48″ հս․ լ. 115°07′25″ ամ. ե.HGЯO |
Սուրբ Կարապետ, հայ առաքելական եկեղեցին Լաս Վեգասում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաս Վեգասում Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցման նախագիծը մեկնարկել է 2009 թվականին, երբ Desert Inn Road արևելյան պողոտային կից հայ համայնքը կես ակր հողատարածք է գնել։ Հիմնարկեքը տեղի է ունեցել 2011 թվականի հոկտեմբերին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մասնակցությամբ։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 2012 թվականից[1][2]։ Եկեղեցին և հարակից դահլիճը հանդիսանում են հայ համայնքի հոգևոր և մշակութային կենտրոնը։
Եկեղեցու ճարտարապետն է Լևոն Գյուլբենկյանը։ Եկեղեցին կառուցված է հայկական ճարտարապետությանը համահունչ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Լաս Վեգասում կօծվի հայկական եկեղեցին»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-18-ին։ Վերցված է 2020-11-05
- ↑ Եկեղեցի Լաս Վեգասում, որը հայերը կարող են իրենցը անվանել