Սուրբ Կարապետ եկեղեցի (Ալմաթի)
Սուրբ Կարապետ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ղազախստան |
Տեղագրություն | Ալմաթի |
Հիմնական ամսաթվերը | 2006 |
Հիմնադրված | 2006 |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Կարապետ եկեղեցի, Ալմաթի քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ղազախստանի նախկին մայրաքաղաքում։ Համակարգում է Ալմաթիում բնակվող առաքելական ղազախահայության հոգևոր կյանքը։ Հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու առաջին ծուխն է Ղազախստանում։ Ալմա Աթայի համայնքում գործում է կիրակնօրյա դպրոց, ավանդույթների ուսումնասիրման խմբակներ, վոկալի ու պարի ստուդիաներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալմա Աթայի Սուրբ Կարապետ եկեղեցին բացվել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին[1]։ Այն կառուցվել է Ղազախստանի Հանրապետության հայակական մշակութային կենտրոնների «Նաիրի» միության (նախագահ՝ Արտուշ Կարապետյան)։ Եկեղեցին օծել են Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը։ Հայաստանից այնտեղ է տեղափոխվել և օծվել խաչքար։
Հայկական համայնք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղազախստանի հայկական սփյուռքը գոյություն ունի 1937 թվականից։ Ներկայում նրա թվաքանակը չի գերազանցում 25 հազարը (ըստ 2009 թվականին Ղազախստանում անցկացված մարդահամարի տվյալների։