Սուրբ Կատարինե եկեղեցի (Զագրեբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կատարինե եկեղեցի
խորվ.՝ Crkva sv. Katarine u Zagrebu
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Archdiocese of Zagreb?
Հիմնական ամսաթվերը1632
ՆվիրվածԵկատերինա Ալեքսանդրացի
ԱնվանվածԵկատերինա Ալեքսանդրացի
Ճարտարապետական ոճբարոկկո
Հիմնադրված1632
Քարտեզ
Քարտեզ
 Church of St. Catherine's in Zagreb Վիքիպահեստում

Սուրբ Կատարինե եկեղեցի Զագրեբում (անգլ.՝ Crkva sv. Katarine u Zagrebu), կաթոլիկ եկեղեցի, Զագրեբի արքեպիսկոպոսության եկեղեցի Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։ Բարոկկոյի դարաշրջանի ճարտարպետական հուշարձան է, Զագրեբի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։ Եկեղիցին օծվել է ի պատիվ սուրբ Կատերինայի։

Եկեղեցին գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Վերին քաղաքում՝ Սուրբ Կատարինեի հրապարակում (Katarinin trg):

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս եկեղեցու տեղում դեռևս 15-րդ դարից սկզբում եղել է դոմինիկյան եկեղեցի, որը հետագայում թուրքական նվաճումներից հետո կիրառվել է որպես զինապահեստ[1]։

Ճիզվիտների՝ Զագրեբում հայտնվելու հետ (17-րդ դարի առաջին կես) եկեղեցին տրվել է նրանց կառավարմանը։ Քանի որ հին եկեղեցին չափերով փոքր էր և խիստ վնասված, ճիզվիտները 1620-1632 թվականներին իրականացրել են նոր եկեղեցու շինարարություն։ Եկեղեցու հարևանությամբ կառուցվել է նաև մենաստան (ներկայումս՝ Կլովիչևի պատկերասրահ)։ Սուրբ Կատարինեի եկեղեցին երկու անգամ հրդեհվել է՝ 1645 և 1674 թվականներին։ Վերջին հրդեհից ամբողջովին վերածվել է մոխրի։ Եկեղեցու վերականգնմանն օգնել են խորվաթ վելմոժները, որոնք իրենց հերթին, ըստ ընդունված ավանդույթի, իրավունք են ստացել եկեղեցու պատերում տեղադրելու տոհմական զինանշաններ և հետագայում թաղվելու եկեղեցու տարածքում։

Ճիզվիտների գործունեության արգելքից հետո (1733) Զագրեբի Սուրբ Կատարինեի եկեղեցին 1783 թվականին հանձնվել է սուրբ Մարկոսի միաբանությանը, իսկ 1874 թվականից դարձել է տաճարային եկեղեցի։

19-20-րդ դարերում եկեղեցին բազմիցս վերանորոգվել ու վերափոխվել է։

Սուրբ Կատերինայի եկեղեցին համարվում է Զագրեբի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։ Այն միանավ պաշտամունքային կառույց է՝ կողմնային վեց մատուռներով ու աբսիդով։ Կապելլաներում տեղակայված են փայտե հինգ խորաններ՝ բարոկկո ոճով (17-րդ դար) և մեկ մարմարե խորան, որը թվագրվում է 1729 թվականին։

Տաճարի ինտերիերը բարոկկոյի դարաշրջանի արվեստի կարևոր մի շարք գծերով է ներկայանում։ Դրանցից են Բերնարդո Բոբիչի խորանային նկարները, Անտոնիո Կվադրիոյի (Antonio Quadrio) ստեղծագործությունները, որոնք թվագրվում են 1720 թվականին։ Նավի կամարները պատկերում են սուրբ Կատարինեի կյանքի դրվագներ, որոնց հեղինակը Ջուլիո Կվալյան (Giulio Quaglia) է։ Աչքի է ընկնում եկեղեցու՝ սուրբ Իգնատիոսի խորանը, որի հեղինակը Ֆրանչեսկո Ռոբան է (Francesco Robba): Գլխավոր խորանի հետնամասում ֆրեսկո է, որը ստեղծվել է 1762 թվականին և կոչվում է «Սուրբ Կատարինեն ալեքսանդրացի փիլիսոփաների ու գրողների հետ»։ Ֆրեսկոյի հեղինակը Քրիստոֆ Անդրեյ Ելովշեկն է (Kristof Andrej Jelovšek)[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու ինտերիեր
Սուրբ Իգնատիոսի խորան
Սուրբ Հոգու խորան
Հատվածներ կամարից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • TOURIST GUIDE, Zagreb and its surroundings, Zagreb, 1970 (автор текста Ivan Raos)(անգլ.)
  • Lelja Dobronić, Crkva Sv. Katarine u Zagrebu i hrvatsko plemstvo. Vodič po starinama. Rasprava. Str. 389—424.(խորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Կատարինե եկեղեցի (Զագրեբ)» հոդվածին։